ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 02:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 10 11 12 13 14 15 16 »

Հունիսի 7—ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար ճակատագրական են լինելու բոլոր առումներով։ Վերջինիս  հաղթանակի դեպքում Թուրքիայի կառավարման համակարգը դառնալու է նախագահական, ինչը այդ կուսակցության գերխնդիրն է։ 
Սակայն վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ կուսակցությունը ոչ միայն խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չի ունենալու սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, այլեւ բացառված չէ, որ չկարողանա միայնակ կառավարություն ձեւավորել։ Նման պայմաններում կառավարությունը, ընտրողներին իր կողմը գրավելու համար, ջանք ու եռանդ չի խնայում ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում հաջողություններ արձանագրելու, իր վարած քաղաքականությունն արդյունավետ ներկայացնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնի է, Թուրքիան եւ անձամբ նրա նախագահ Էրդողանը Սիրիայի հարցում ի սկզբանե որդեգրել են այդ երկրում իշխող վարչակարգը տապալելու եւ թուրքամետ «չափավորական», ավելի հստակ՝ «մուսուլման եղբայրներին» իշխանության բերելու քաղաքականություն։ Այդ նպատակով կիրառել են «նպատակն արդարացնում է միջոցները» քաղաքականություն եւ անգամ համագործակցել ու համագործակցում են ամենածայրահեղական ահաբեկչական խմբավորումների հետ, ինչը բազմիցս դատապարտել են ընդդիմադիր կուսակցությունները։ Այսուհանդերձ, որեւէ լուրջ ձեռքբերում չեն ունեցել, ավելին, վերջերս հայտնի դարձավ նաեւ, որ Եգիպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարության ծրագրով 2014թ. համար նախատեսված միջոցառումները ամբողջությամբ եւ սահմանված ժամկետներում կատարել է, 2015թ. 5 ամիսների համար նախատեսվածն էլ արված է։ Մնացյալն էլ ըստ պատշաճի եւ ժամանակին կլինի։ Երեկ կոմիտեում հրավիրած մամլո ասուլիսում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչ անելու են բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը էլ ավելի բարելավելու, բյուրոկրատական քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու եւ գործունեության թափանցիկությունն ավելացնելու նպատակով։
Հաշվի առնելով, որ անշարժ գույք կադաստրի ոլորտը երկրի տնտեսական շարժերի, սպասումների, անգամ ակնկալվող քայլերի հայելին է, ասենք, որ, ինչպես բնութագրեց կոմիտեի ղեկավարը, «շուկայում հարաբերական կայունություն է»։
Ամփոփելով 2014թ. եւ 2015թ. ընթացիկ ամիսների գործունեությունը՝ Մ. Սարգսյանը նշեց, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014թ. հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 1,3 %—ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 միլիոն դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ ավելացել է շուրջ 1,1 %—ով։ Այս տարվա գրեթե 5 ամիսներին հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ 131 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ պե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կրկին մայիսի վերջին տասնօրյակ, կրկին վերջին զանգի ուրախալի իրարանցում, կրկին ծնողների հոգիներում բռնկված՝ իրենց զավակների համար անկրկնելի այդ օրը հնարավորինս անկրկնելի ճոխությամբ նշելու ոգեւորություն, կրկին խելակորույս մթնոլորտ շրջանավարտների շրջանում, ինչը հղի է նաեւ անցանկալի դիպվածներով, որոնք մթագնում են լույսով ու ջերմությամբ լցված «Վերջին զանգի» իմաստը։ Որպեսզի հնարավորինս կանխվեն անցանկալի դեպքերը, պարտականությունների մեծ բեռ է դրված ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի վրա։ Այդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը երեկ կրկին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հանրությանը տեղեկացնելու այն մասին, թե վերջին զանգի օրը ինչ չի կարելի անել։
Արդեն սովորական է դարձել այդ օրն արգելվող գործողությունների մասին խոսելը, օրենքով սահմանված պատիժներով «սպառնալը», հորդորելը, սակայն...
Հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցներում վերջին զանգը հնչելու է մայիսի 22—ին։ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ։ Դրանք կատարվել են ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաքում։ ՃՈ–ն շատ է կարեւորում այդ աշխատանքը, քանի որ խոսքը երեխաների անվտանգությանն է վերաբերում։ «Համայնքային ոստիկանների եւ անչափահասների գործերով տեսուչների ուժերով հանդիպումներ են կազմակերպվել գրեթե բոլոր ավագ դպրոցներում։ Հանդիպումներ են կազմակերպվել շրջանավարտների, ինչպես նաեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքում «Իսլամական պետությանը» հաջողվել է կրկին վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակությամբ Ալ Անբար նահանգի կենտրոն Ալ Ռամադի քաղաքի վրա, որը Բաղդադից հեռու է ընդամենը 110 կմ։ 
Բնակչության զգալի մասը երկրորդ անգամ հարկադրված տունուտեղ թողել եւ հեռացել է քաղաքից։ ՄԱԿ—ի տվյալներով, 25 հազար մարդ դեպի Բաղդադ է գնացել։ Իրաքի պահանջով ՄԱԿ—ը համաշխարհային սննդի ծրագրի շրջանակում կարողացել է փախստականներին ընդամենը 3 օրվա սնունդ ապահովել։
Ի դեպ, Իրաքում եւ Սիրիայում առկա ծայրահեղական խմբերը վերջերս իրենց գործողությունները, թերեւս, համաձայնեցնում են։ Նախկինում դաիշականները, երբ պարտվում էին Իրաքում, հաջողություններ էին արձանագրում Սիրիայում։ Մինչդեռ հիմա «Ալ Նոսրա» խմբավորումը ակնհայտորեն ակտիվացել է եւ, Իրաքի իրադարձություններին զուգահեռ, Սիրիայի բանակին հարկադրել է լիովին նահանջել Էդլիբ նահանգից։
Իրաքի բանակը հայտարարել է, որ նոր ռազմավարություն որդեգրելով՝ պատրաստվում է հետ վերցնել Ալ Ռամադին, իսկ բանակին աջակցելու են շիա աշխարհազորայինները։ Թերեւս հենց այս հանգամանքով են պայմանավորված բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթի մեկնաբանի արտահայտած տեսակետները, որոնց համաձայն, Ալ Ռամադիի ազատագրման հարցում թե՛ ԱՄՆ—ն եւ թե՛ Իրաքի կառավարությունը կարիք ունեն Իրանի աջակցության։ Ռիչարդ Սպենսըրը նշել է, որ եթե առ այսօր շիա աշխարհազորայինները բացակայում էին Ալ Ռամադիում, ապա դա Վաշինգտոնի ճնշման արդյունք էր։ Նույն օրը ԱՄՆ&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում մինչ տարեվերջ գործունեություն կծավալի առնվազն 10 ընկերություն։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը հայտարարված է, մենք պատրաստ ենք պոտենցիալ ներդրողների ու շահագործողների կողմից կառավարությանը փաթեթներ ներկայացնելու։ Մենք բանակցություններն սկսել ենք մինչ մեկնարկը հայտարարելը, եւ արդեն խնդիրները հստակեցվում են, պլանները՝ որոշակիանում։ Մեր կանխատեսումով՝ մինչ տարվա վերջ կունենանք մինիմում 10 շահագործող ընկերություններ, որոնք կստեղծեն 300—500 նոր աշխատատեղեր»,–ասաց Նիկա Մանուկովան։
Նրա խոսքով՝ «Մերիդիանում» աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմած ընկերություններն արտասահմանյան են, իսկ ներդրումները՝ օտարերկրյա։ «Հայկական ընկերություններ չկան։ Հայկական ընկերությունը, եթե ցանկություն կհայտնի ազատ տնտեսական գոտում աշխատել, պետք է փաթեթ ներկայացնի կառավարություն, թույլտվություն ստանա, բայց դա չի նշանակում, որ պետք է իր գործող բիզնեսը փակի ու տեղափոխվի ազատ տնտեսական գոտի, այլ, որ նոր ներդրում պետք է իրականացնի, նոր շուկաներ ունենա, որոնք բացառապես արտահանմանն ուղղված կլինեն»,–հայտնեց Նիկա Մանուկովան՝ հավելելով, որ ազատ տնտեսական գոտու տարածքում վաճառք չի նախատեսվում։
Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ որ ընկերությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չինաստանի մայրաքաղաք Պեկինից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա գնացքով կարելի է հասնել երկու շաբաթում, իսկ մնացած արեւմտաեվրոպական երկրներ՝ ավելի երկար ժամանակում։ Գտնվելով գլոբալացման գործընթացից դուրս՝ միեւնույն է դրան զուգահեռ երկիրն իր ուրույն զարգացումն է ապրում։ Մարդկային ռեսուրսի առկայության եւ այդ նույն մարդկանց աշխատասիրության շնորհիվ երկիրը հավակնում է դառնալ աշխարհում առաջինն իր տնտեսությամբ։ Ապշեցնում են սնկի նման աճող բազմահարկ շինությունները, որոնք մեծաթիվ շինարարների արագ աշխատանքի արդյունքն են։
Չի կարելի գնալ Չինաստան եւ չայցելել «Չինական մեծ պարիսպ» եւ «Արգելված քաղաք»։ 
Չինական մեծ պարիսպի շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ. թ. ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ Այն անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է։ Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաեւ աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ—անհամար շինարարներ մահացել են տաժանակիր աշխատանքից։
«Արգելված քաղաքը» Չինաստանի եզակի ճարտարապետական համալիրներից է, որը հայտնի է ողջ աշխարհին։ Քաղաքի պատմությունը սկսվում է XIII դարից, իսկ ավելի ուշ այն պարզապես անվանվում է Գուգուն՝ Հին պալատ։ XV դարից այս համալիրը հանդիսացել է Մին եւ Ցին դինաստիաների կայսրերի նստավայր։ Երբեմն այն անվանում են Մանուշակագույն կառ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը ոգեւորիչ է հայերի համար։ Ոգեւորությունը տեսանելի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցի օրերին։ Պարզվում է սակայն, որ նույնպիսի տրամադրվածություն կա նաեւ չինական կողմից։ Պեկինը պակաս հետաքրքրված չէ Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու եւ «Մետաքսի ճանապարհը» վերականգնելու հեռանկարով։
Պեկինում ճանաչողական այցով գտնվող Հայաստանի եւ Բելառուսի լրագրողների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինն ասաց, որ Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանի տնտեսության զարգացման գործում. «Հայ եւ չինացի ժողովուրդները միմյանց հետ համագործակցել են դեռեւս հին ժամանակներից, երբ գործում էր Մետաքսի ճանապարհը, եւ թեեւ մեր երկրները միմյանցից հեռու են գտնվում, այժմ էլ այդ համագործակցությունը շարունակվում է։ Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ հատկապես տրանսպորտի եւ ենթակառուցվածքների ոլորտներում»։
 
Հայկական ծիրանը Չինաստանում
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պատմում են, որ Յալթայի կոնֆերանսի (1945 թ. փետրվար) ժամանակ Ստալինը, պարզապես, զարմացրել է մասնակիցներին՝ հայկական առանձնահատուկ կոնյակ հյուրասիրելով։ Իսկ դրա նախապատմության մասին մեր հանրապետության այն ժամանակվա ղեկավարներից մեկը հիշատակել է, մասնավորապես, հետեւյալը։
1944—ի կեսերին զանգել է Ստալինը եւ ասել, թե գիտի, որ Հայաստանում վաղուց են զբաղվում կոնյակագործությամբ։ Ապա հանձնարարել է կարճ ժամանակաընթացքում առանձնացնել հատուկ, առաջնակարգ կոնյակ եւ տարեվերջին ներկայացնել իրեն։ Պիտի ասել, որ խորհրդային երկրի ղեկավարը երբեք չէր մոռանում իր հանձնարարությունների մասին եւ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էր դրանց կատարման ընթացքով։ Նշված ժամկետին բոլոր հանրապետությունները ներկայացրել են իրենց առանձնացրած լավագույն կոնյակները։ Ստալինն անձամբ փորձել է եւ հայկական կոնյակը համարել ամենալավը։
Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ նպատակի էր ծառայելու կոնյակը եւ ինչու հանկարծ պատերազմի այդ ծանր ժամանակաշրջանում այն այդքան հրատապ ու անհրաժեշտ դարձավ։ Միայն Յալթայի կոնֆերանսից հետո է պարզվել դա, ինչպես նաեւ այն, որ հայկական կոնյակը մասնակիցները շատ են հավանել։ Այդ օրվանից էլ, կարելի է ասել, նոր՝ ոսկե դարաշրջան է սկսվում հայկական կոնյակի համար։
Խոսքը 50 աստիճան թնդության հատուկ «Դվին» կոնյակի մասին է։ Համաձայն մեկ այլ վարկածի, «Դվինը» Անաստաս Միկոյանն էր պատվիրել խորհրդային բեւեռախույզների համար. այն պետք է լիներ աշխարհի ամենաթունդ կոնյակը։ Պատերազմի սկզբին կոնյակն արդեն պատր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին, օգտվելով սահամադրական իրավունքից, արցախցիները 6—րդ անգամ երկրում անցկացրին Ազգային ժողովի ընտրություններ։ Եթե հինգ տարի առաջ ընտրված պատգամավորներին իրավունք էր վերապահվում խորհրդարանական գործունեությունը համատեղել գերատեսչական, գիտական, մանկավարժական աշխատանքների կամ բիզնեսի հետ, ապա նոր ձեւավորվող խորհրդարանը, ըստ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի, գործելու է բացառապես մշտական հիմունքներով եւ, բնականաբար, գլխավոր առանձնահատկություններից մեկը արհեստավարժ անձանցով համալրումն է։ 
ԱԺ ընտրություններին մասնակցում եւ 33 մանդատների համար վիճարկում էին մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով՝ 7 կուսակցությունների 164 թեկնածուներ։ Ասել է թե 2010թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ գրեթե կրկնապատկվել էր թեկնածուների թիվը։ Հանրապետությունում կազմավորվել էին 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ (որոնցից՝ մեկական՝ Երեւան քաղաքում եւ քրեակատարողական հիմնարկում)։ 
Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 99 հազար 856 ընտրող։ Ինչպես ակնհայտ դարձավ ԼՂՀ արտգործնախարարության եւ ԿԸՀ—ի տրամադրած տվյալներից, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ զգալիորեն ընդլայնվել է դիտորդական առաքելություն իրականացնող երկրների աշխարհագրությունը։ ԱԺ ընտրությունների ընթացքին հետեւում էին ավելի քան 25 երկրներից ժամանած միջազգային շուրջ 100 (այդ թվում՝ ԱՄՆ—ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չեխիայից, Բու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջին աշխարհամարտի ավարտն ազդարարող Մուդրոսի զինադադարը, որը կնքվեց 1918 թ. հոկտեմբերի 30—ին, նոր էջ պետք է բացեր ժողովուրդների պատմության համար։ Անտանտի տերությունների ճնշման արդյունքում թուրքական իշխանությունները ստիպված եղան հրավիրել զինվորական ատյան եւ դատապարտել երիտթուրք պարագլուխներին, որոնք Թուրքիան մտցրել էին պատերազմի մեջ ու կազմակերպել հայերի ցեղասպանությունը։
 1919 թ. հունվարին Ստամբուլում սկսվեց դատավարությունը երիտթուրքերի նախկին կառավարության անդամների դեմ։ 1919 թ. ապրիլի 12—ին Ստամբուլի դատարանը հեռակա մահվան դատապարտեց Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, դոկտոր Նազիմին եւ այլ պարագլուխների։ Սակայն թուրքական իշխանությունները, որ հարկադրված ընդունեցին մահապատժի որոշումները, հետեւողական չեղան հանցագործների ձերբակալման եւ դատապարտման ուղղությամբ։ Ավելին, նրանք աջակցեցին, որպեսզի երիտթուրքական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները խույս տան դատավարությունից ու տեղափոխվեն Եվրոպա եւ Ամերիկա։ Իսկ Թուրքիայում դատապարտված երիտթուրքերին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի եւ հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ։
Թուրքական իշխանությունների հովանավորչական քաղաքականությունն ու ակնհայտ արհամարհանքը հանցագործներին պատժելու դատարանի որոշման ու միջազգային հանրության պահանջի նկատմամբ պատճառ դարձան, որ Հայ դատի խնդրով զբաղվող ՀՅԴ—ն ինքը քայլեր ձեռնարկեր եւ վրիժառության միջոցով իրականացներ Ստամբուլի զինվորական դատարանի որոշումը։ 
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կանադան եւ կանադացի գործարարները տեղյակ են՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Բայց տնտեսական համաշխարհայնացման ներկայիս ժամանակաշրջանում, կարծում են, պետք է փորձել երկկողմ՝ հայ—կանադական տնտեսական հարաբերությունները եւս զարգացնել։
«Այդ նպատակները մեկը մյուսին չեն հակասում ու խանգարում»,–երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ—ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը՝ խոսելով Հայաստան—Կանադա տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։
Նրա խոսքերով, կանադական ընկերությունները հաջող ներդրումներ են կատարել մեր երկրում։ Նրանք շարունակում են հաջողությամբ իրականացնել իրենց գործունեությունը։ Դեսպանի տեղեկացմամբ, ներդրումների ծավալով Կանադան համարվում է Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը, հատկապես լեռնաարդյունաբերության ոլորտում։
Ջոն Քյուրի ներկայացրած տվյալներով, նախորդ տարի Հայաստան—Կանադա առեւտրաշրջանառության ծավալը շուրջ 100 մլն դոլար էր. «Աճել է մոտավորապես 15 տոկոսով։ Անշուշտ, սա վկայում է, որ առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու մեծ ներուժ կա։ Մեր առեւտրային այցի նպատակը հենց դա է»։
Ասում է, որ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների նպատակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում տնտեսական վիճակի բարելավումը։ Իսկ Հայաստան եկած կանադացի գործարարներն այստեղ պատրաստվում են երկար մնալ՝ ի մի բերելու նպատակները։
«Մեր նպատակն է որոշ կարեւոր հատված ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն։ Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ եւ գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը։
Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Գործը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո։
Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը։
Իր եւ Ազգային ժողովի կողմից զոհվածների հարազատներին ցավակցել է ԱԺ նախագահը։
Կատարված ողբերգության կապակցությամբ իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը։ ՀՀ—ում ՌԴ դեսպանատունը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի առթիվ, իսկ արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ։
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024