ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 16 » Ժողովրդական վրիժառություն՝ «Նեմեսիս»–1
14:21
Ժողովրդական վրիժառություն՝ «Նեմեսիս»–1

Առաջին աշխարհամարտի ավարտն ազդարարող Մուդրոսի զինադադարը, որը կնքվեց 1918 թ. հոկտեմբերի 30—ին, նոր էջ պետք է բացեր ժողովուրդների պատմության համար։ Անտանտի տերությունների ճնշման արդյունքում թուրքական իշխանությունները ստիպված եղան հրավիրել զինվորական ատյան եւ դատապարտել երիտթուրք պարագլուխներին, որոնք Թուրքիան մտցրել էին պատերազմի մեջ ու կազմակերպել հայերի ցեղասպանությունը։
 1919 թ. հունվարին Ստամբուլում սկսվեց դատավարությունը երիտթուրքերի նախկին կառավարության անդամների դեմ։ 1919 թ. ապրիլի 12—ին Ստամբուլի դատարանը հեռակա մահվան դատապարտեց Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, դոկտոր Նազիմին եւ այլ պարագլուխների։ Սակայն թուրքական իշխանությունները, որ հարկադրված ընդունեցին մահապատժի որոշումները, հետեւողական չեղան հանցագործների ձերբակալման եւ դատապարտման ուղղությամբ։ Ավելին, նրանք աջակցեցին, որպեսզի երիտթուրքական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները խույս տան դատավարությունից ու տեղափոխվեն Եվրոպա եւ Ամերիկա։ Իսկ Թուրքիայում դատապարտված երիտթուրքերին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի եւ հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ։
Թուրքական իշխանությունների հովանավորչական քաղաքականությունն ու ակնհայտ արհամարհանքը հանցագործներին պատժելու դատարանի որոշման ու միջազգային հանրության պահանջի նկատմամբ պատճառ դարձան, որ Հայ դատի խնդրով զբաղվող ՀՅԴ—ն ինքը քայլեր ձեռնարկեր եւ վրիժառության միջոցով իրականացներ Ստամբուլի զինվորական դատարանի որոշումը։ 
«Նեմեսիս» գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երեւանում, ՀՅԴ 9—րդ ընդհանուր ժողովում, որտեղ որոշվել է ի կատար ածել երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Գործողությունը «Նեմեսիս» է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիդայի անունով։ Ծրագրի նպատակն էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հայտնաբերելն ու պատժելը։ Սակայն գործողության ցուցակներում ընդգրկված էին նաեւ Բաքվի, Ելիզավետպոլի, Շուշիի, Նուխիի, Շամախիի հայերի ջարդերի կազմակերպիչները եւ հայ դավաճանները։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ 
Հարկ է նշել, որ «Նեմեսիս» գործողության իրականացման հարցում խնդիրներ առաջացան ՀՅԴ կուսակցության ներսում, քանի որ կուսակցական որոշ բարձրաստիճան գործիչներ դեմ էին ծրագրի իրականացմանը։ Սակայն «Նեմեսիսի» իրականացմանը կողմ արտահայտվեց կուսակցության ղեկավար կազմի մեծ մասը, եւ գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին, որի ղեկավար ընտրվեց ԱՄՆ—ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարոն, որը աչքի էր ընկել 1896 թ. օգոստոսի 14—ին օսմանյան դրամատան գրավման ժամանակ։ Ստեղծվեց նաեւ հատուկ ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ, իսկ գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը։ Երիտթուրք պարագլուխներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը, լավ տիրապետելով թուրքերենին, կարողացել էր կապեր հաստատել արտասահմանում գործող թուրքական շրջանակների հետ։ Գործողության կազմակերպչական կենտրոններն էին Ստամբուլի «Ճակատամարտ» եւ Բոստոնի «Դրօշակ» թերթերի խմբագրատները։
Թուրք պարագլուխներին գտնելու գործողությունը բավականին մեծ ջանքեր էր պահանջում, քանի որ նրանց մեծ մասը, ապաստանելով օտար երկրներում, գտնվում էին այդ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եւ գրեթե չէին հայտնվում հասարակական վայրերում։ Շահան Նաթալին բողոքում էր, որ քողարկված ոստիկանը մեկ ամսվա աշխատավարձ էր ուզում, որպեսզի հայտնի թաքնված երիտթուրքերի հասցեները, սակայն Նաթալին հրաժարվել էր դա անել՝ նախընտրելով վճարել տեղեկատվության համար։ Սաչակլյանին ուղղված նամակում Նաթալին գրում է. «Թույլ տվեք անմիջապես հայտնել, որ այն գաղտնի ոստիկանին ասվել է, որ իբրեւ թե այս ցուցակի մարդիկ որոնվում են Դաշնակիցների կողմից, եւ մենք ուզում ենք օգնել նրանց։ Սա անխուսափելի մոտեցում է, որին այս փչացած աշխարհում հարկադրված էի դիմել։ Թույլ տվեք ասել, թե ինչ եմ անելու Բեռլինում»։
Երիտթուրքերի բացահայտման հարցում մեծ ներդրում ունեցան բանաստեղծ Ավետիք Իսահակյանը եւ քանդակագործ Արա Սարգսյանը։ 1920—ական թվականներին Հռոմում եւ Վիեննայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանը, ով օպերայի բակում Հովհ. Թումանյանի եւ Ալ. Սպենդիարյանի արձանների, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում Մ. Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի արձանների հեղինակն է, մեծ օգնություն է ցուցաբերել «Նեմեսիս» գործողության իրականացման գործին։ Մերժանովը թուրքերեն գերազանց իմացող 19—ամյա Արայի հետ նստում էր սրճարաններում ու այլ բազմամարդ վայրերում եւ լսում թուրքերի խոսակցությունները, եւ այս ձեւով նրանք կարողանում են գտնել Սայիդ Հալիմի հետքը, որը Թուրքիայի նախկին վարչապետն էր եւ ստորագրել էր հայերի աքսորման ու ոչնչացման մասին որոշումը։ Շտապ Հռոմ է կանչվում Ա. Շիրակյանը, նա իրականացնում է գործողությունը, իսկ Մերժանովն էլ իր օգնականների հետ ապահովում է Շիրակյանի պաշտպանությունը եւ փախուստը։ Արան էլ իսկույն գնում է Վիեննա։
«Նեմեսիսի» առաջին գործողությունները սկսվեցին 1919 թ., երբ Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական Ղասիմբեկովին, իսկ 1920 թ. հունիսի 19—ին Արամը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն եւ Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին։ 
1921 թ. հուլիսի 21—ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջեւանշիր խանին։ 
1921 թ. դեկտեմբերի 5—ին Հռոմում Արշավիր Շիրակյանը գնդակահարեց նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշային։ 
Սական 1921 թ. մարտի 15—ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի գնդակահարությունը եւ դրան հաջորդած դատավարությունը «Նեմեսիս» գործողության ամենահնչեղ գործը եղավ, որը մեծապես նպաստեց Հայոց ցեղասպանության միջազգայնացմանը։ hhpress.am

Գեւորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ դասախոս, պատմաբան
Շարունակելի
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024