ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.10.2021, 00:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 15 16 »

Ֆինանսների նախարարության եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16—18—ը Երեւանում անցկացվում է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ՝ հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ։ Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների եւ ձեռներեցության համար։ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ այն կարեւոր է նաեւ Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետեւողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ։ Առանձնակի կարեւորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը։ Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդամենը արձանագրում եմ. մեր կանխատեսումը, թե եվրոպական էներգետիկ հսկաները լքելու են Ադրբեջանը, իրականություն է դառնում։ Հերթական օրինակը «Սթեյթ օյլն» է։
Նորվեգական նավթագազային այս խոշոր ընկերությունը դուրս է գալիս ադրբեջանական էներգետիկ սեկտորից։ Ավելի ստույգ կլինի ասել՝ վերջնականապես հայտնում է իր վերաբերմունքը «Շահ—դենիզի» եւ «Դարի պայմանագրի» հանդեպ։ Այս մասին, սակայն, ստորեւ կխոսենք։
Այն, որ «Սթեյթ օյլը» մտադիր էր հեռանալ Ադրբեջանից, վաղուց էր հայտնի, բայց այդ մասին ընկերության ադրբեջանական ներկայացուցչությունը միայն երեկ խոսեց։ Իսկ բուն՝ այսպես ասած գլխամասային ընկերությունը առանձնապես չանդրադարձավ այդ թեմային՝ երեւի չկարեւորելով։ Համենայնդեպս, վերջին օրերի կտրվածքով ոչ մի տեղեկություն չկար այդ մասին։ Բայց ռուսական աղբյուրները հավաստեցին տեղեկությունը այն մասին, որ «Սթեյթ օյլ Ադրբեջանի» գրասենյակը աշխատակիցներին կրճատել է՝ 40—ից դարձնելով 10։ Ի դեպ, ինչպես տարիներ առաջ դա արեց «Բրիթիշ Փեթրոլիում Ադրբեջանը»…
Ադրբեջանական կայքերը ընդամենը փոխանցել են տեղեկատվությունը՝ առանց որեւէ մեկնաբանության։ Բայց հետաքրքիր է, այդ ի՞նչ եղավ, որ 1992թ. ադրբեջանական շուկայում հաստատված «Սթեյթ օյլը», որ մի շարք խոշոր միջազգային էներգետիկ ծրագրերի մասնակից էր, հանկարծ որոշեց թողնել այդ երկիրը։ Թեեւ իրականում հանկարծ չէր, այլ տարիների ձգձգվող որոշման հետեւանք։ Հանկարծակի էր այն առումով, որ միանգամից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 161 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.09.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում անհայտ անձինք գողացել են «Երկնային հարյուրյակի» հերոս Սերգեյ Նիգոյանի գերեզմանի եղևնիները: Այդ մասին УНН-ին հայտնել են տեղի իրավապահները:

Նրանց խոսքերով՝ գողության մասին տեղեկությունը ստացվել է Նիգոյանի հարազատներից։ Իրավապահները փնտրում են գողերին: Նրանք արդեն պարզել են, որ գողացվել է յոթ եղևնի։

Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրի 197-րդ հոդվածի 1-ին մասով (գերեզմանի պղծում):

Գողերին նվազագույն եկամտի մինչև հարյուրապատիկի չափով տուգանք է սպառնում։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 256 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Լեփ- լեցուն ճամբարնե՞ր, թե՞ ջերմ ընդունելություն, ինտեգրո՞ւմ, թե՞ արտաքսում։ Փախստականները ԵՄ են ժամանում օգնության և աջակցության հույսով։ Սակայն դա ստանում են ոչ ամենուր, գրում է Deutsche Welle-ն։

 

Շվեդիա


Շվեդիան ամենաբաց երկիրն է փախստականների համար՝ ի տարբերություն ԵՄ այլ երկրների։ Եթե հաշվի առնել Շվեդիայի բնակչությունը (9.6 մլն մարդ) և փախստականների քանակը, որոնց նա ընդունում է, ապա երկիրը հայտնվում է եվրոպական երկրների ցուցակի ամենավերևում։ Գերմանիայից հետո սա այն երկիրն է, ուր մեծ թվով փախստականներ են ձգտում հասնել։ 2014-ին այնտեղ ապաստան է խնդրել 81.300 մարդ, 30.600 դիմում հաստատվել է։ Փախստականի պաշտոնական կարգավիճակ ստանալու ամենաշատ հնարավորությունն ունեն Սիրիայից ժամանածները։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 186 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


 

Վերջին տարիներին 2 գործընկերների՝ Բեռլինի և Անկարայի միջև միմյանց հանդեպ բազմաթիվ պահանջներ են կուտակվել։ Գերմանիայի դժգոհությունը, որտեղ բնակվում է ավելի քան 3 մլն թուրք, այն է, որ շատ ներգաղթյալներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը։

Բունդեսթագում վստահ են, որ մեղքի մի մասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է և նրա շրջապատինը, որոնք մեկ անգամ չէ, որ Գերմանիայի թուրքերին կոչ են արել պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։

Իսկ Անկարան դժգոհ է, որ Գերմանիայի կառավարությունը ոչ մի կերպ չի նպաստում Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, գրում է Лента-ն։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 200 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.08.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում խոշոր արտադրություններին մաս կազմելու հայտ է ներկայացնում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծերի ներկայացման համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում խոսվելու է հենց այն ձեւաչափերի մասին, որոնցով Հայաստանը կարող է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցել։
«Այդ ձեւաչափերից մեկն, օրինակ, կոոպերացիան է։ Հասկանալով, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտային միջոցների, ծանր նյութերի ու հումքատար արտադրության կազմակերպման հարցերում, այստեղ խոսքը այն մասին է, որ Հայաստանը վերցնի արտադրական շղթայի մի մաս եւ մասնակցի։ Օրինակ, եթե նույն Կալինինգրադի ազատ տնտեսական գոտիներում արտադրում են եվրոպական մակնիշի մեքենաներ՝ «BMW», «Mercedes», Հայաստանը մասնակցի այդ գործընթացին՝ կոմպլեկտավորման մասերի արտադրություն կազմակերպի ու մաս կազմի արտադրական շղթային։ Այս եւ այլ ուղղություններով մենք հայտ ենք ներկայացնում խոշոր արտադրություններին մաս կազմելու համար»,–ասել է փոխնախարարը։
Հարցին, թե Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր սահման չունենալն ի՞նչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար, Տարասյանը պատասխանել է. «Խնդիրներ կան ավելացված արժեքի հարկի վերադասման հետ կապված, որոնք ձեւակերպվում են հենց տարանցիկ փոխա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 257 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդդիմության առաջարկները եւս ամրագրված են նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի մեկից յոթ գլուխները ներկայացրել է հանրային քննարկման՝ ակնկալելով լսել տարատեսակ կարծիքներ, ստանալ արժեքավոր առաջարկություններ։ 
«Սահմանադրության մեջ առաջին հոդվածից մինչեւ անցումային դրույթներ կարեւոր են, եւ հենց սա է պատճառը, որ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը, քանի որ անհրաժեշտ է լայն ու բովանդակային քննարկում կազմակերպել»,– երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ «Սահմանադրական փոփոխություններն անցնելու են հանրաքվեի միջոցով, եւ մարդիկ հնարավորություն են ունենալու «այո» կամ «ոչ» ասելու։ Եթե դեմ լինեն, դրանք չեն անցնի»,–նկատեց նա։ Պատգամավորը վստահ է՝ սահմանադրական փոփոխությունները բարձրացնում են կուսակցությունների եւ պատգամավորների դերը։ Նախագծի հաջողության դեպքում ԱԺ—ում վերահսկողական պաշտոններում կլինեն նաեւ ընդդիմադիրները։ Նոր Սահմանադրությամբ ամրագրվում է, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը պետք է լինի ընդդիմության ներկայացուցչինը. «Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ 2009 թվականից այս կողմ ընդդիմության արած առաջարկներն ամրագրվել են այս փաստաթղթում։ Հիմա, եթե տարաձանություն կա, պիտի գան, քննարկեն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետք է մենք ընդդիմադիրների համար ընտրություն եւ քարոզարշավ կազմակերպենք»։ Հովհաննես Սահակյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ փաստաթուղթը ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2015թ. հուլիսի 19—ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Նշվածով պայմանավորված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը, դրանց լրացման եւ պահպանման կարգերը, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաեւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ։
Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթեւիկ Համբարձումի Ասատրյանին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Panorama.am»—ի հետ զրույցում, անդրադառնալով ընդունված որոշումներին, պարզաբանել է, որ խնդիրը չի վերաբերում որեւէ կոնկրետ հանրաքվեի, այլ՝ հանրաքվեների դեպքում իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության հարցն այսօր գտնվում է միջազգային ԶԼՄ—ների, համաշխարհային գիտական հանրույթի եւ քաղաքականության ուշադրության կենտրոնում։ «Հայոց ցեղասպանության թեման այլեւս պարփակված չէ միայն հայագիտության սահմաններում, այլ միջազգային գիտական հանրույթի եւ ցեղասպանությունների ուսումնասիրության գլխավոր առարկաներից է, որի մասին խոսում են եւ ուսումնասիրություններ կատարում»,– «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12—րդ գիտաժողովին նվիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը։
Հայաստան կժամանեն 130 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ավստալիայից եւ Ճապոնիայից մինչեւ Արգենտինա եւ Բրազիլիա՝ մասնակցելու հուլիսի 8—12—ը Երեւանում կայանալիք միջազգային գիտաժողովին։  Հայկ Դեմոյանը կարեւորեց երեւանյան գիտաժողովի անցկացումը մի քանի ասպեկտներով. առաջին՝ շարունակվում են այս խորհրդանշական տարում Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները, եւ երկրորդ՝ նման ծավալի գիտաժողով երբեւիցե Հայաստանում չի եղել ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում։ 
«Աննախադեպ շատ են լինելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող զեկույցները։ Անդրադառնալու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ հետ հայացք ենք նետելու 20—րդ դարի բոլոր ցեղասպանություններին՝ համեմատականներ տանելով դրանց մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 251 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.07.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ։ Այս առումով նշանակալի է ՀՀ եւ ԱՄՆ—ի կառավարությունների միջեւ գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։
Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր համաճարակաբանները, կենդանաբանները եւ վարակաբանները վերապատրաստվել են ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան եւ այլն։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ԱՄՆ—ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ առաջինն անդրադարձ կատարվեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքին։
Կարեւորելով համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակի եւ ժամկետների պահպանման համար։ Տիկին Ջորջը հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ ընթանում են եւ կավարտվեն նախանշված ժամկետում։ «Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 240 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում

1918 թ. մայիսի 28—ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն՝ բանակցելու եւ հաշտություն կնքելու՝ հանուն անկախ Հայաստանի։ Եվս երկու օր անց՝ մայիսի 30—ին տարածվեց հայտարարություն, որով Հայոց ազգային խորհուրդն «իրեն հայտարարում էր հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»։ Չնայած սրան՝ խորհրդանշական առումով անկախության օր ընտրվեց ոչ թե մայիսի 30—ը՝ հայտարարության օրը, այլ մայիսի 28—ը՝ հաշվի առնելով, որ թուրքերի հետ բանակցելու պայմանն ընդունելն անուղղակիորեն նշանակում էր անկախության հռչակում։
Անկախությունը հռչակվեց ծանրագույն ներքին եւ արտաքին պայմաններում։ Ֆինանսատնտեսական համակարգի փլուզումը, ենթակառուցվածքների խաթարումը, Ռուսաստանի հետ ավանդական կապերի քայքայումը, սահմանային եւ այլեւայլ վեճերը հարեւանների հետ, գաղթականների խնդիրը, երկրի ներսում թյուրքական էլեմենտների խափանարարական եւ բացահայտ թշնամական քաղաքականությունը եւ ի վերջո՝ պետության սահմանների խիստ նեղությունը ապագա զարգացման համար քիչ հնարավորություն էին թողնում։ Հայաստանի անկախության վերաբերյալ այդ օրերին առկա վերաբերմունքը այլաբանորեն խիստ դիպուկ է նկարագրում վարչապետ Սիմոն Վրացյանը. «…հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր՝ շշնջալով՝ «դու իմ եւ ուրախությունն ես… եւ դժբախտությունը&he ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 258 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ եվրոպական ավելի շատ երկրներ են սկսել ընկալել Հայաստանի մոտեցումները՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում ամփոփվել են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները. «Ի տարբերություն Վիլնյուսի գագաթնաժողովի՝ այստեղ ավելի շատ երկրներ ցույց տվեցին, որ ընկալում են Հայաստանի մոտեցումները։ Մենք մեր դիրքորոշումը ձեւակերպել ենք հետեւյալ կերպ. «Հայաստանն ունի արդեն իսկ ձեւավորված հարաբերություններ ԵԱՏՄ—ի հետ, եւ մենք պատրաստ ենք խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ այնքանով, որքանով դրանք չեն խոչընդոտում ԵԱՏՄ—ի հետ ձեւավորված հարաբերություններին»։ Այս ձեւակերպումը ընդունելի է Եվրամիության մի շարք երկրների համար»։
Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստանն ունի բավական լուրջ հնարավորություններ՝ խորացնելու հարաբերությունները ԵՄ երկրների հետ ինչպես հումանիտար, այնպես էլ շատ այլ ոլորտներում։
Նրա տեղեկացմամբ՝ նիստին քննարկվել են նաեւ ընթացիկ հարցեր՝ կապված ներկուսակցական կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ ԱԺ—ում ՀՀ 2014թ. բյուջեի կատարման քննարկման ընթացքի հետ։

 

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2021