ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 15 16 »

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարարը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չի կարող համարվել, քանի որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած եւ հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվել են  նաեւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բրյուսելի Միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ եւ, հանուն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, իր զորակցությունը բերել զոհերի հարազատներին ու Բելգիայի ողջ ժողովրդին։ Ցավակցագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր։ Այսօրինակ հանցագործությունները, որ չեն կարող ունենալ որեւէ արդարացում, ուղղված են մարդկության դեմ եւ մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ ողջ աշխարհին»։
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ երեկվա դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանատան «Twitter»—ի էջը։
Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 20—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Այն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաեւ իբրեւ մանուկների օրհնության օր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Այս առիթով առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, Միածնաէջ ս. տաճարի շրջափակում տեղի ունեցավ անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության հատուկ կարգ։
Շարականի երգեցողությանն ու օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց Էջմիածնից եւ Հայաստանի այլ բնակավայրերից Մայր Աթոռ ժամանած մանուկներին։
Արարողության ավարտին Հայոց հայրապետը, իր գնահատանքը բերելով Մայր Աթոռում մեկտեղված մանուկներին ու վերջիններիս ծնողներին, ներկայացրեց օրվա խորհուրդը, ապա մաղթեց, որպեսզի Աստված օրհնի բոլոր մանուկներին, Նրա սերը, շնորհը եւ ողորմությունը մշտապես լինեն ամենքի հետ, եւ հայ մանուկներն ապրեն Տիրոջ օրհնության ներքո՝ վայելելով իրենց ծնողների սերը, գուրգուրանքն ու խնամքը։
Ամենայն հայոց կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Ամենակալ Աստված զորացնի Հայաստան աշխարհն ու ժողովրդին՝ ապրելու բարօր ու երջանիկ կյանքով եւ իրականացնելու ազգի ու նախնյաց դարավոր իղձերն ու երազանքները։
Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին սրբությունը մանուկներին խաչեր ընծայեց։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Սիրիան եղել է բազմաէթնիկ եւ կշարունակի մնալ։ Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել տեղային մակարդակում քրդական տարբեր խմբավորումների նկրտումները, թե ինչպես են պատկերացնում Սիրիայի ապագա քաղաքական համակարգը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում է արել քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Ըստ նրա, միգուցե քննարկվող դաշնայնացման տարբերակը լինի երկրի ներքաղաքական վիճակը կայունացնող սցենարներից մեկը, թեեւ կան քրդական մի շարք խմբավորումներ, որոնք Մերձավոր Արեւելքում այս ամբողջ ճգնաժամային իրավիճակն օգտագործել են իրենց դիրքերը որպես առանձին, ինքնուրույն սուբյեկտ ամրապնդելու տեսանկյունից։ «Սիրիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է։ Սակայն ինչպիսին կլինի ապագայում, վաղ է խոսել»,–նշել է նա։
Արեւելագետ Սուրեն Մանուկյանը հնարավոր է համարել, որ քրդերի առաջնորդների հայտարարությունը դաշնայնացման մասին դեմարշ է, քանի որ սիրիական քրդերը չհրավիրվեցին ժնեւյան բանակցություններին մասնակցելու։ «Նման հայտարարությամբ նրանք ուզում էին ցույց տալ, որ ուժ են, պատրաստ են ինքնո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 515 խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2015—ի արդյունքները, եւ ներկայացվել են 2016 թվականի ընթացքում ինչպես տեսչության, այնպես էլ բոլոր խոշոր հարկ վճարողների առջեւ ծառացած մարտահրավերները, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
Խորհրդակցության ժամանակ մասնավորապես նշվել է, որ տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից նախորդ տարի պետական բյուջե է վճարվել 383,3 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 9 տոկոսով, այդպիսով պետական բյուջեի եկամտային մասի հիմնախնդիրները գլխավորապես լուծվել են խոշոր հարկ վճարողների եւ ամենից առաջ՝ տվյալ տեսչությունում հաշվառված հարկատուների վճարած եկամուտների արդյունքում։ 
Խորհրդակցության մասնակիցներին ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է 2016 թվականի բյուջետային մարտահրավերները, մասնավորապես բյուջետային լրացուցիչ եկամուտների սահմանափակումները՝ կապված ՓՄՁ—ների, գործող հարկային արտոնությունների, տնտեսության ճյուղային կառուցվածքի հետ, հետեւաբար եկամուտների ապահովման առումով ընթացիկ տարում շեշտադրումը լինելու է հիմնականում խոշոր բիզնեսից ակնկալվող եկամուտների վրա։ 
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրել է այն հարկային ռիսկերը, որոնք առկա են ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22—ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ—1164—Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները։ Երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում։
Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության եւ հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կեւորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) եւ Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ)։
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը նոր թափ ստացավ։ Երեկ Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարների եւ «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի մասնակցությամբ քառակողմ հանդիպում կայացավ՝ տարածաշրջանային համագործակցության հարցերին առնչվող, որի ավարտին հուշագիր ստորագրվեց։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բուդարգինը։
Հուշագրի համաձայն՝ ըստ ռուսական ընկերության տնօրենի, կբարձրանան էներգիայի փոխհոսքերի կառավարման մակարդակը, էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի արդյունավետությունը, անվտանգությունը, հուսալիությունը։
Այս նախաձեռնությամբ, ըստ Երվանդ Զախարյանի, նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ համաժամանակյա ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության եւ հզորությունների ավելացման նպատակով։
Այս վերջին ծրագրերի մասով, ինչպես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ 
Կոռուպցիայի դեմ պայքարում նա կարեւորեց քաղհասարակության դերը, որը ոչ միայն ուղղակի կառավարության վրա պետք է ճնշում գործադրի, մոնիտորինգ իրականացնի, այլ ոգեւորի, հանրային կարծիքը մոբիլիզացնի։
«Առանց հասարակական կարծիքի մոբիլիզացիայի դժվար կլինի բավարար արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։ Միաժամանակ նշեց, որ արդարադատության նախարարից, փոխնախարարից լսած բոլոր հայտարարությունները ոգեւորվում են իրեն, կարեւոր ազդակներ են. «Հույս ունեմ՝ այդ ազդակները խոսում են այն մասին, որ մենք հասնում ենք շրջադարձային կետի։ Հայաստանը միտված է կատարել որոշիչ քայլեր»։
Ըստ նրա, Հայաստանն ունի լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, եւ անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ կառույցները, փաստաթղթերը բերում են արդյունքներ։
Պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ—ն պատրաստ է աջակցել Հայաստանին անկախ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորմանը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի գործունեությանը։
«Հայաստանը կարիք չունի նորից հեծանիվ հորինելու։ Կան բազմաթիվ մոդելներ, որոնք կարելի է ուսու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում ընթանում է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) գործում հանրային իրազեկման խնդիրներին եւ Սենդայի գործընթացի համատեքստում լրատվամիջոցների դերին ու ազդեցությանը նվիրված միջազգային համաժողով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այն կրում է «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման եւ կայուն զարգացման անկյունաքար» խորագիրը։ Համաժողովը կազմակերպել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ՄԱԿ—ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը։
ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրերին աշխարհի տարբեր կողմերից փորձագետներով հավաքվել Երեւանում եւ փորձի փոխանակման միջոցով լուծումներ փնտրել նշված խնդիրների վերաբերյալ։ «Սա շատ լավ առիթ է փոխանակել ձեռք բերած լավագույն փորձն ու քաղած դասերը, նախանշել արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի հաղորդակցության, աղետների ռիսկերի նվազեցման հանրային իրազեկման ու լրատվության միջոցների աշխատանքի այն սկզբունքները, որոնք մեզ պետք է առաջնորդեն դեպի կարողությունների հզորացում, աղքատության կրճատում, կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականություն, կայուն զարգացում»,–ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Ողջույնի խոսք ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հույս հայտնելով, որ ներկայացուցչական համաժողովը կարեւոր ներդրում կունենա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում Սենդայի գաղափարների տարածման, հանրայնացման, ի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս ներդրումը առանց պետական պարտքի ավելացման է

Երեւանում համակցված շոգեգազային շրջափուլով էլեկտրակայան կկառուցվի, որի ընդհանուր հզորությունը 234 ՄՎտ կլինի։ Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության հետ էլկայանի կառուցման փոխըմբռնման հուշագրին։
Ինչպես նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ընկերությունը պարտավորվել է, որ պայմանագրի կնքման պահից 30 ամսում կկառուցի էլկայանը, ընդ որում՝ իր հաշվին՝ դրա համար ներդնելով 215 մլն դոլար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ օտարերկրյա այս ներդրումը «լավ ներդրում է, որովհետեւ ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման»։
Կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման գործում՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն եւ աճող պահանջարկը։
Այդ պահանջարկն ապահովելու համար գնահատվեց հնարավոր համագործակցությունը «Ռենկո»—ի հետ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններ ունի (համենայնդեպս, այսպես ներկայացրեց նախարարը)։ Վերջինս նույնպես իր հետաքրքրվածությունն է արտահայտել էլեկտրակայանի կառուցման եւ հետագա սպասարկման վերաբերյալ՝ հանձն առնելով այդ նախագծի իրականալիությունը ստուգել նաեւ վստահելի տեխնոլոգիական եւ ֆինանսական գործընկերների ներգրավման միջոցով, որոնց հետ «Ռենկո»—ն մտադիր է հիմն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեթովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն։ Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում։ Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»։
Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7—8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը։ Այդ 8 տարբերակներից 5–ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են։ Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով, եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը։ Այդ օրերին ադրբեջանական ԶԼՄ—ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն։
Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեկ գոտի եւ մեկ ուղի» հայեցակարգը, որն առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը 2013թ., ներկայացնում է առեւտրային եւ ենթակառուցվածքային մի ցանց եւ ներառում է երկու խոշոր նախագիծ՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» եւ «21—րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհ»։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում Չինաստանի առեւտրային ներկայացուցչությունից, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն եւ հաղթանակի գաղափար։ Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը եւ խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը։ Այս նախագիծն արժանացել է մեծ ուշադրության միջազգային հանրության կողմից, որին ակտիվորեն արձագանքել են շատ երկրներ։ Երկամյա շարունակական ջանքերի շնորհիվ արդեն կան դրական արդյունքներ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության շինարարության գործընթացում։
Այս տարվա հունվար—սեպտեմբերին Չինաստանի եւ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրների միջեւ արձանագրվել է ներդրումային համագործակցության դինամիկ զարգացում։ Անդադար դրական առաջընթաց է գրանցվել «Մեկ գոտի եւ մեկ ուղի» շինարարության գործընթացում։
Համաձայն Չինաստանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների, 2015թ. հունվար—սեպտեմբերին, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրները Չինաստանում ներդրումներ են կատար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից։ Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70–ամյակին եւ ՄԱԿ–ի կայուն զարգացման նպատակներին։
Խորհրդաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստանում ՄԱԿ–ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ։ Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ–ի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երեւանում բացվել է կազմակերպության գրասենյակը։ ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ–ը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը։
Գալուստ Սահակյանը նշել է. «2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024