ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 15 16 »

Ընթերցասեր հանրությունը նորություն ունի. գրականության եւ արվեստի թանգարանում երեկ կայացավ Գեւորգ Մադոյանի «Մեր օրերի Թուրքիան» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը։ Այն ներկայացնում է հեղինակի հուշագրությունը 1968թ. Թուրքիա կատարած շրջագայությունից։
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը խոսելով այդ այցի մասին՝ ասաց. «Ես չեմ ասում Արեւմտյան Հայաստան, որովհետեւ այդ թվականներին զբոսաշրջություն կոչվածի առաջին քայլերն էին արվում Թուրքիայում, եւ նրանք գիտեին ինչը պարտակել, ինչը ցուցադրել։ Այսինքն՝ այդ տուրիստական չվերթը ընդգրկեց միայն խոշոր քաղաքները՝ Ստամբուլ, Իզմիր եւ այլն։ Ու պատկերացրեք՝ եթե այդ խմբի մեջ դիպվածով հայտնվել էր Գեւորգ Մադոյանը՝ առաջնակարգ գիտնական եւ հայ, բնական է, որ այդ ամենի հետ մեկտեղ հայկական հետքերը պետք է որոներ, տեսներ՝ հայկական մշակութային երբեմնի շեն կենտրոններից ինչ էր մնացել»։
Թարգմանիչը՝ Գեւորգ Սարգսյանցը, ասաց, որ անձամբ պատիվ է ունեցել Գեւորգ Մադոյանին ճանաչելու։ Հետո ավելացրեց, որ նրա նկատածն ու նկարագրածն իրեն հետաքրքրել է։ Եվ գրքի հայերեն տարբերակն ընթերցելով, ուզել է մեկ այլ լեզվով եւս այն տպագրվի՝ ի լուր աշխարհի։
Գրքից մի դրվագ է առանձնացնում տանջված ժողովրդի մասին։ Ասում է՝ նշված չէ, որ հայեր են, բայց Մադոյանը ցույց է տալիս՝ ինչ վիճակում են։
«Ճի՛շտ է, ցերեկույթի առիթը գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսն է, բայց, կարծում եմ, որ ավելի շատ արժանին կմատուցենք Մադոյանների համբավավոր գերդաստանին, որովհետեւ 4, 5 սերունդ ունի հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նստաշրջաններին, որտեղ քննարկվել են միջազգային առեւտրաշրջանառության դյուրացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաեւ այլ կառույցների հետ մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով Հայաստանի մաքսային ծառայության հետ ՀՄԿ համագործակցության սերտացումը։ Նա Կունիո Միկուրիային հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու արդիականացված սահմանային անցակետերի բացման պաշտոնական արարողությանը։ «Նոր ժամանակակից ենթակառուցվածքները մեզ հնարավորություն կտան դյուրացնել միջազգային առեւտուրը, «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պարզեցնել ընթացակարգերը՝ բացառելով կրկնությունները եւ կրճատել սահմանահատման ժամանակահատվածը։ Կարեւորում ենք նաեւ մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ թղթային տարբերակից էլեկտրոնայինի անցման գործընթացի կիրարկումը»,—հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահը։ Բարձր գնահատելով Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը՝ Կունիո Միկուրիան ընդունել է հրավերը՝ 2016 թվականի 4—րդ եռամսյակում այցելել Հայաստան եւ տեղում ծանոթանալ բարեփոխումներին։
Բրյուսելում Հո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո 9322 մարդու նկատմամբ դատական քննություն է անցկացվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ գլխավոր կասկածյալ, օդուժի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը հերքել է հեղաշրջման փորձի կազմակերպման հետ իր կապը, սակայն դատարանը նրա եւ եւս 25 գեներալի նկատմամբ կալանման որոշում է ընդունել։
«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը։ Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100—ից ավելի աշխատակիցներ։ 
Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱՄՆ—ում վտարանդի չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար, որին պաշտոնական Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում։
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող եւ բավական ագրեսիվ տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում բեմադրել են Էրդողանի քաղաքական հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանն այնքան լուրջ նշանակություն չունի, որքան Սիրիան։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերին։ «Թուրքիան այս պահին լուրջ աշխարհաքաղաքական պարտության հնարավորության առջեւ է կանգնած։ Դրա համար նա ինչ—որ տեղ նաեւ դրդեց Ադրբեջանին գնալ ապրիլյան ագրեսիային։ Բայց հիմա ես չեմ կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ մեծ ջանքեր կգործադրի Ռուսաստանի այս շատ փոքր դիվանագիտական հաջողության դեմ որեւէ քայլեր ձեռնարկել։ Մյուս կողմից էլ չպետք է մոռանանք, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պահվածքով միշտ էլ զգացել է Թուրքիայի օժանդակությունը։ Այս առումով, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի նոր ագրեսիա, նոր պատերազմ սանձազերծել, համոզված եմ, որ Թուրքիայից կստանա մեծ օժանդակություն եւ կխրախուսվի դրա համար, բայց նախաձեռնությունը կգա դրանից»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծել է Սաֆրաստյանը։
Անդրադարձ կատարելով Սիրիայում ծավալվող իրադարձություններին՝ նա նշել է, որ այնտեղ ամեն ինչ գնալով ավելի է խճճվում։ Գնալով ավելանում է ռուս—ամերիկյան բախման հնարավորությունը։ «Պատահական չեն վերջին երկու հայտարարությունները երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից, որ մեկը մյուսի նկատմամբ համբերությունը սպառվում է։ Այս պայմաններում Թուրքիան կորցնում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում իրավիճակը մնում է բարդ, կարելի է ասել բախումները շարունակվում են ամբողջ երկրում, որոնց զուգահեռ տեղի են ունենում նաեւ ահաբեկչական գործողություններ։ 
Թեեւ Սիրիայում ՄԱԿ—ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ հրադադարը Սիրիայում 50 տոկոսով է իրականացվում, եւ ջանքեր են գործադրվում այն հասցնելու մինչեւ 80—90 տոկոսի, սակայն իրականում այն գրեթե լիովին խախտվել է։ Մյուս կողմից՝ ժնեւյան բանակցությունների ճակատագիրն էլ անորոշ է։ Դրանք ընդդիմության պահանջով հետաձգվել են Ռամադանից հետո, մինչդեռ Ռամադանը բնավ էլ բախումներին եւ ահաբեկչական գործողություններին չի խանգարում։ Ավելին, դե Միստուրան հայտարարել է, որ խաղաղության բանակցությունները չեն վերսկսվելու, եթե մինչեւ օգոստոսի 1—ը հակամարտող բոլոր կողմերը համաձայնության չգան քաղաքական իշխանությունը փոխանցելու հարցում։ Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 23—ին Վիեննայում Սիրիային նվիրված միջազգային համաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի, ժամանակավոր կառավարության ձեւավորման ու բոլոր կողմերի մասնակցությամբ ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ։ Ըստ այդ համաձայնության՝ Սիրիայում տեղի էր ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու էր անցման ժամանակաշրջանի կառավարություն։
Շարունակվող բախումների ընթացքում իրենց դիրքերն են ամրացնում իշխանության ուժերը, Քրդական ինքնապաշտպանության զորամավորումները եւ Սիրիայի Ժողովրդավարական ուժերը, որտեղ ներառված են արաբներ, ասորիներ եւ այլն, սակայն կրկին մեծամասնություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո տնտեսության արտահանման ճյուղում նկատելի են զգալի փոփոխություններ։ Բնականաբար, նոր ձեւավորված միասնական տնտեսական միջավայրում մուտք գործելու դեպքում կարող են առաջանալ նաեւ խնդիրներ։ Օրինակ, վերջին ժամանակներս դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող հայ գործարարները մատնանշում են խոշոր առեւտրային ցանցերում հայկական ապրանքների համար ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության մասին։ Չնայած այս, ընդհանուր առմամբ, ժամանակավոր խնդիրներին, ԵԱՏՄ անդամակցության դրական կողմերն արդեն իսկ զգալի են։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան երեկ կայացած Երեւան—Մոսկվա տեսակամուրջի ընթացքում տեղեկացրեց, որ հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016—ի առաջին ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տպավորիչ աճ է արձանագրել։ Այսպես, 2016թ. հունվար—փետրվար ամիսներին Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղըզստան արտահանումը։ Իհարկե, ծավալներն առայժմ փոքր են, սակայն աճը նշանակալի է։ Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը։ Ներկայումս առկա են հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները, հետեւաբար՝ հարցը նշանակալիորեն բիզնեսի հարթությունում է, ընկերություններն իրենք պետք է ակտիվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դեռ կախվածություն ունի բնական ռեսուրսներից, եւ երկրին բնորոշ կանաչ աճի ցուցանիշների հատկորոշման մեթոդաբանության մշակումը նշանակալի ներդրում կլինի տնտեսական աճի քաղաքականությունների մշակման եւ դրանց ներդրման արդյունքների գնահատման համար։ Երեկ Երեւանում կայացած աշխատաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը՝ միաժամանակ ընդգծելով, որ կանաչ աճի ցուցանիշները աստիճանաբար դառնում են երկրի տնտեսական իրավիճակի կայունության գնահատման կարեւոր գործիք։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ «Աջակցություն հյուրընկալող երկրին՝ կայուն շուկայական տնտեսության անցմանը եւ տնտեսական կայունության ապահովմանը» ծրագրի ու տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EaP GREEN» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՏՀԶԿ կողմից մշակված ազգային տնտեսության «կանաչացման» արդյունավետ մեթոդոլոգիաներն ու լուծումները։ Քննարկվեցին հարցեր, թե ինչպես կարելի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսության փոխհարաբերություններում։ Խոսեցին այն մասին, թե ինչպիսի չափումներով կարելի է հանրությանը տեղեկատվություն տալ ոլորտների գործունեության ցուցանիշների մասին եւ թե ինչպես կարող են պետական քաղաքականության մշակած ծրագրերը հաղթահարել կոնկրետ այդ ոլորոտում առկա որոշ մարտահրավերները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն առաջ տանելու համար անհրաժեշտ է այնտեղ համապատասխան մթնոլորտ ձեւավորել։ Այս մասին ասուլիսում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Խորհրդարանական աշխատանքն այնպիսին է, որ այնտեղ մի մթնոլորտ պետք է հասունանա, որպեսզի դրա հիման վրա ինչ—որ խնդիր լուծվի։ Թուրքիայում հայկական խնդիրներից որեւէ մեկը բացառված է, որ լուծվի, եթե պարտադրանքի տպավորություն առաջանա։ Մենք կարող ենք մեր առաջնահերթ խնդիրների լուծմանը հասնել որքան հնարավոր է Թուրքիայում կոնսենսուս ստեղծելով։ Հետեւաբար, պարտադրանքով որեւէ հարց չի լուծվի։ Ինչ վերաբերում է հայ պատգամավոր Գարո Փայլանի հետ կապված վերջին զարգացումներին, ապա կարող եմ ասել, որ դա իր ընտրած գործելաոճն է»,—ասաց Արա Գոչունյանը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդարանում կազմակերպված ծեծկռտուքը կապ ունե՞ր Կարո Փայլանի ազգային պատկանելության հետ, Արա Գոչունյանը նշեց, որ եղած խնդիրները միջկուսակցական են։
«Կուսակցությունների միջեւ լարվածություն կա, նրանք ցանկանում են ցույց տալ իրենց ուժը, նոր սկսել բանակցել։ Այստեղ եղան բռնության երեւույթներ, որոնք, իհարկե, անհանգստացնում են։ Խորհրդարանականները չեն ընտրվել իրենց ազգային պատկանելության, այլ Թուրքիայի քաղաքացի լինելու համար։ Այնտեղ կուսակցությունների միջեւ եղած լարվածությունն ազգային պատկանելիությանը վերագրելը մեզ առողջ դիտարկումների չի տանի։ Ուրիշ անձնավորություններ էլ կան, ովքեր խորհրդարանո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրելու ծրագիրը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
Նա նշեց, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը։
Ըստ նրա, ՀԲ—ն այս նոր ծրագրում օգտագործում է նոր գործիք՝ արդյունքահենք։ Ըստ Լ. Բեյլիի, այդ գործիքը օգտագործվում է այն դեպքում, երբ ՀԲ—ն փորձում է օժանդակել կառավարությանը համապարփակ աշխատանքներ իրականացնելու համար։
«Մենք խիստ կարեւորում ենք այս ոլորտին օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունն է դիմել, այլ մասնավորապես այն պատճառով, որ իրականացրել ենք երկու խոր վերլուծական աշխատանք»,–ասաց ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը։
Լ. Բեյլին նշեց, որ վերջին հինգ տարիներին էներգիա արտադրող պետական ընկերություններն իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու եւ մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսում է երկարաձգել 10 տարով եւ աշխատանքներն իրականացնել Ռուսաստանից ներգրավվելիք վարկի միջոցով։ 
Նշենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը։ ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ 
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ—ն եւ «Ռոսատոմ սերվիսը» ստորագրել են «Սարքավորումների եւ շինությունների համալիր հետազոտությունների ծրագրի» աշխատանքների իրականացման պայմանագիր։ Քանի որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միեւնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, ուստի երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։
Նշենք, որ ՀԱԷԿ—ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է։ «Ռոսատոմը» հայ մասնագետների եւ փորձագետների հետ համատեղ համաձայնել է աշխատել ծրագրի շուրջ՝ երկարաձգել ատոմակայանի գործունեությունը մինչեւ 2026 թ.։ Ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Միասնություն եւ համերաշխություն հանուն արդարության ու անվտանգության» կարգախոսով Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (OIC) 13—րդ գագաթնաժողովը։ OIC—ին անդամակցում է 57 իսլամական երկիր, բայց գագաթնաժողովին մասնակցել են 30 երկրների առաջին դեմքեր։ 
Բացման խոսքում հյուրընկալող երկրի նախագահ Էրդողանը կոչ է արել մի կողմ թողնել իսլամական աշխարհում առկա շիա—սուննի տարաձայնությունը, կարեւորել իսլամական գործոնը։ Թեեւ, հաշվի առնելով անդամ երկրների աշխարհաքաղաքական եւ ազգային շահերը, նրանց միջեւ միշտ էլ տարաձայնություններ եղել են, սակայն միասնության կարգախոսով գումարված ստամբուլյան գագաթնաժողովում, թերեւս, առ այսօր տեղի ունեցածներից առավել ակնհայտ եւ սրված են տարաձայնությունները։ Դրանք էլ ավելի ակնհայտ են դառնում՝ հաշվի առնելով գագաթնաժողովի գլխավոր փաստաթղթի վերջնական հայտարարության մեջ զետեղված դրույթները։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ փաստաթուղթը կոչված է Թուրքիա—Սաուդյան Արաբիա ռազմավարական գործընկերների նպատակներին ծառայեցնելուն, անշուշտ, նաեւ ի հաշիվ Էր Ռիյադի նավթադոլարների։ 
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի արքա Սալման բին Աբդուլազիզը 300 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ ապրիլի 12—ին էր ժամանել Ստամբուլ, առանձին—առանձին հանդիպումներ ունեցել Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի հետ, արժանացել այդ երկրի բարձրագույն պարգեւին։ Հանդիպումներում քննարկվել են գագաթնաժողովի, տարածաշրջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վաղն ԱՄՆ—ում աշխատանքներն է սկսելու միջուկային անվտանգության միջազգային համաժողովը, որին մասնակցելու են 51 երկրի նախագահներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այդ նպատակով ԱՄՆ է ժամանել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա միաժամանակ մասնակցելու է նաեւ Մերիլանդ նահանգում Թուրքիայի ֆինանսավորմամբ կառուցված մզկիթի բացման արարողությանը։ 
Նախօրեին պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է նշյալ միջոցառմանը մասնակցելու հրավերը։ Մերժվել է նաեւ Անկարայի Օբամա—Էրդողան համդիպման խնդրանքը, թեեւ ԱՄՆ պաշտոնյաները շեշտում են, որ դա չպետք է դիտարկվի իբրեւ Թուրքիայի նախագահի ստորացում, քանի որ համաժողովի ընթացքում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում, թեեւ ըստ միջազգային ԶԼՄ–ների նախատեսված է Չինաստանի նախագահի հետ հանդիպում։ 
Ամերիկյան «Ուոլ սթրիթ ջորնալ» օրաթերթը գրում է, որ Անկարան ամիսներ շարունակ ջանքեր է գործադրում Օբամա—Էրդողան հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած՝ այդ ջանքերը անցել են ապարդյուն եւ քաղաքավարի մերժում ստացել։ Ըստ նույն աղբյուրի՝ Վաշինգտոնը խիստ դժգոհ է քրդերի հանդեպ Անկարայի որդեգրած քաղաքականությունից թե՛ Թուրքիայում եւ թե՛ Սիրիայում, ինչի առնչությամբ մասնավոր հանդիպումներում նախազգուշացրել են Անկարային։ Իսկ ամերիկյան «The Center for American Progress» կենտրոնի ազգային անվտանգության եւ միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Մաքս Հոֆմանի կարծիքով, Միացյալ Նահանգները չի ցանկանում այնպիսի տպավորութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 334 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024