Գլխավոր էջ » 2016»Հուլիս»22 » Համագործակցության հեռանկարները /ՀՄԿ խորհրդի նստաշրջանները Բրյուսելում /
12:31
Համագործակցության հեռանկարները /ՀՄԿ խորհրդի նստաշրջանները Բրյուսելում /
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նստաշրջաններին, որտեղ քննարկվել են միջազգային առեւտրաշրջանառության դյուրացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաեւ այլ կառույցների հետ մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման հեռանկարներին՝ կարեւորելով Հայաստանի մաքսային ծառայության հետ ՀՄԿ համագործակցության սերտացումը։ Նա Կունիո Միկուրիային հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու արդիականացված սահմանային անցակետերի բացման պաշտոնական արարողությանը։ «Նոր ժամանակակից ենթակառուցվածքները մեզ հնարավորություն կտան դյուրացնել միջազգային առեւտուրը, «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պարզեցնել ընթացակարգերը՝ բացառելով կրկնությունները եւ կրճատել սահմանահատման ժամանակահատվածը։ Կարեւորում ենք նաեւ մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ թղթային տարբերակից էլեկտրոնայինի անցման գործընթացի կիրարկումը»,—հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահը։ Բարձր գնահատելով Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքը՝ Կունիո Միկուրիան ընդունել է հրավերը՝ 2016 թվականի 4—րդ եռամսյակում այցելել Հայաստան եւ տեղում ծանոթանալ բարեփոխումներին։
Բրյուսելում Հովհաննես Հովսեփյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների ղեկավարների հետ։