ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 15 16 »

«Արցախի միջազգային ճանաչման խնդիրներն ու հեռանկարները». այս խորագիրն էր կրում Ստեփանակերտում անցկացված միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորումը (ԱԵԳՄՄ)։ Ամփոփելով արդյունքները, եզրափակիչ նիստում այն միտքն է ընդգծվել, որ Արցախի միջազգային ճանաչումը նպաստելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կառուցակարգերի, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը, երկրի քաղաքացիների լիարժեք ինքնադրսեւորմանը։
ԱԵԳՄՄ հիմնադիր Ավետիք Հարությունյանի կարծիքով, պետականության քառորդ դարը հաղթահարած Արցախի Հանրապետության համար երկրի միջազգային ճանաչումը օրակարգային խնդիր է մնում, որը «հակամարտության լուծման ամենակարճ ու շիտակ ուղին է, տարածաշրջանում խաղաղության պահպանման գրավականը»։ Գիտաժողովի մասնակիցների եւ զեկուցումների թեմաների լայն շրջանակն Արցախի հիմնախնդիրներով զբաղվող գիտնականներին, քաղաքագետներին եւ փորձագետներին, ովքեր ժամանել էին Ռուսաստանից, ԱՄՆ—ից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հայաստանից, լայն հնարավորություն ընձեռեց բարենպաստ մթնոլորտում մեկտեղելու իրենց տեսակետներն ու կարծիքներն ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, արծարծելու տարածաշրջանային մի շարք խնդիրներ։
Անդրադառնալով հակամարտության պատմության որոշ դրվագների, Նյու Յորքի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան իր ելույթում նշեց. «Արցախի միջազգային ճանաչման համար այսօր լայն հնարավորություններ են բացված, եւ խնդրի լուծմանը պետք է մոտենալ իրողությունների ճիշտ գն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան–քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։ Ամերիկյան միջին եւ խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաեւ մի շարք ներդրումային ծրագրեր։ 
Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի եւ Օրընջ մարզերի, Գլենդեյլ եւ Լոս Անջելես քաղաքների առեւտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր եւ միջին ընկերությունների ղեկավարներ։
Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ—ով Իրանի եւ 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ—ով ԵԱՏՄ շուկաների միջեւ կարեւոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը։ «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության եւ ՀԶՀ ռազմավարության կարեւոր մասն է»,–նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 
«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաեւ աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,–ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաեւ մեր երկրի ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտակերտի շրջանում այգեգործությունը շարունակում է մնալ գերակա, ավանդական ճյուղերից մեկը, որով գյուղացին համալրում է իր ընտանեկան բյուջեի մի զգալի մասը, իսկ որոշ ֆերմերների համար այն եկամտի լուրջ աղբյուր է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նռան այգիներին, որոնց մշակմանն ու ընդլայնմանը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձվում Արցախում։
Շրջանի պատասխանատուների եւ համայքների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությանը, հստակեցնելով գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունները, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկաներին հորդորել է «ելնելով տափաստանային գոտու շահեկան եւ, առաջին հերթին՝ ոռոգման հնարավորությունից, զարկ տալ պտղաբուծությանը»։ Կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է նռան նոր այգիների հիմնադրման անհրաժեշտությունը՝ ծրագրի իրագործման համատեքստում կարեւորելով պետության կողմից երաշխավորվող ֆինանսական աջակցությանը։
«Բացելով փակագծերը» Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր միջազգային շուկայում նռան բերքի իրացման խնդիր չկա։ Սպառողների շրջանում պահանջարկ են վայելում ինչպես սեղանի սորտերը, այնպես էլ վերամշակված հյութերը։ Նրա խոսքով, արդեն գալիք տարում շրջանում մտադիր են նոր այգիների հիմնադրման նպատակով ներդրումներ կատարել ոչ միայն պետական, այլեւ օտարերկրյա գործարարները։ Գյուղնախարար Արամ Մխոյանն էլ տեղեկացրեց, թե «լրջորեն ուսումնասիրվել են միջազգային շուկաները՝ սկսած Ռուսաստանից մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ գործարար մարդիկ առաջարկում են լայնորեն համագործակցել, պտղաբուծության, մասնավորապես՝ նռան արտադրության ոլորտում, հավաստիացնելով, թե իրացման խնդրում ոչ մի խոչընդոտ չի լինելու»։
Ըստ վարչապետի, Մարտակերտի շրջանում, ուր մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվել, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում նախօրեին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59—րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ օգոստոսի 26—ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաեւ մի շարք արաբական, եվրոպական եւ ասիական պետությունների ընկերություններ եւ դեսպանություններ։
Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Սիրիա—հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում են ՀՀ տնտեսությունը եւ զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաեւ տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի եւ ջրի, քարի արդյունահանման եւ վերամշակման, ոսկերչության եւ բարձր տեխնոլոգիաների ու այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։
Հայկական տաղավարի բացումը կատարել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա—հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման եւ հզորացման գործում։
Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների եւ հյուրերի ուշադրության կենտրոնում։

 

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 17—ին տարբեր տեղեկություններով մոտ մեկուկես տասնյակ մարդ է զոհվել եւ 130—ը վնասվածքներ ստացել Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Լա Ռամբլայի ճեմուղում, երբ «Տալենտո Ֆիատ» մակնիշի մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ 
Իսպանիայի իշխանությունները հայտարարում են, որ կանխել են մեկ այլ ահաբեկչական գործողություն, որը պետք է հաջորդեր Բարսելոնայի հարձակմանը։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 ահաբեկչի է ոչնչացրել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում եւ հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։ Այստեղ տուժածներից մեկը մահացել է սառը զենքից ստացված վերքերից։
«El Pais» թերթը, հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրների, հայտնում է, որ Բարսելոնայում եւ Կամբրիլսում ահաբեկչական գործողություններ կատարողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ էին։ Նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, չորսը ներկայումս ձերբակալված են, եւս երեքն ազատության մեջ են։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան է պահանջում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ 
«Հայ համայնքը տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ընդհանուր առմամբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ եւ տեղական դերակատարների ակտիվացման համար, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Համաժողովին մասնակցել են նաեւ ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի եւ քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ տարածքային զարգացման եւ համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր Հայաստանը գտնվում է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու ճանապարհին, եւ այս համատեքստում կարեւորել է Եվրամիության իրական, գործնական եւ լրջագույն օգնությունը Հայաստանին ամբողջ գործընթացն իրականացնելու համար։
2016 թվականին ՀՀ 2016—2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի ռազմավարությունները։ Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը եւ համաչափության ապահովմանը, հիշեցրել, որ կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել եւ ֆիքսել է երկրի տարածքների համաչափ զարգացումը։
«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք եւ արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի համախմբումը խիստ կարեւոր է։ Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու եւ զարգացում ապահովելո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն Երեք տարի «Ամերիկահայ բժիշկների կազմակերպությունը» (AAHPO) համագործակցում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ եւ բժշկական անվճար ծառայություններ մատուցում Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում։ Հայաստան այցելող բժիշկների խմբում կան գինեկոլոգներ, արյունաբան—ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ատամնաբույժ, հոգեբույժ, դիետոլոգ։ 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանից տեղեկացանք, որ ամերիկահայ բժիշկների նոր խումբը այս տարի եւս ժամանել է Հայաստան եւ անցյալ ամսվանից մասնագիտական ծառայություններ է մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմավիրի մարզի Քարակերտ եւ Մյասնիկյան, Լոռու մարզի Արեւածագ, Թումանյան եւ Ալավերդի, Շիրակի մարզի Փանիկ համայնքներում։ 
Բժիշկներ Լյուսի Թովմասյանը, Դեբրա Ֆերմանը, Ադրինե Գիրիթլյանը, Քարլա Սիմոնյանը եւ մյուսները աշխատել են տեղացի բժիշկների հետ, մասնագիտական խորհուրդներ տվել հայաստանցի ու ամերիկահայ ուսանող—կամավորներին։ Ահա ինչու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առողջապահական ենթածրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանը վստահ է՝ համագործակցությունը կարեւոր նաեւ հենց փորձի փոխանակման առումով։ Գյուղական համայնքների բնակիչները քիչ են օգտվում բժշկական ծառայություններից՝ հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Ահա եւ նրանք հիանալի հնարավորություն են ստացել իրենց գանգատները հայտնել մեր ամերիկացի հայրենակից մասնագետներին եւ հուսալ, որ օգնություն կստանան։ Բարեգործական բուժզննության շրջանակներում ամերիկահայ բժիշկներն ընդունել են 400—ից ավելի հիվանդի, իսկ Ալավերդի քաղաքում կատարել են ութ վիրահատություն։ hhpress.am

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ՀՆԱ—ի աճը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6.5 տոկոս։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Ես կարծում եմ, որ սա բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա համար մենք թիրախավորել ենք 3.2 տոկոս ՀՆԱ—ի աճ եւ բազմիցս կրկնել ենք, որ 3.2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նախարարը։
ՀՆԱ—ի աճին հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների եւ առեւտրի ճյուղերը։ «2017թ. հունվար—ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7 տոկոս։ Տնտեսական ակտիվությանը եւս հիմնականում նպաստել են արդյունաբերության, ծառայությունների ճյուղերը։ Առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների էական նվազում մենք չենք ակնկալում»,– հայտնեց նախարարը։
Արտահանումը շարունակում է դրսեւորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ։ Վարդան Արամյանի խոսքով՝ հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը կազմել է 14 տոկոսից մի փոքր ավելի։ Սա նշանակում է, որ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը։
Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր։ Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջեւ բարձր ցուցանիշներ դնելուց։ «Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2017—Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա արդյունքների (43—րդ տեղը) համեմատությամբ բարելավել է իր դիրքերը 5 կետով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։
2008 թվականից սկսած ՀՀ կառավարությունը հաստատում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների տարեկան ծրագրերը, որոնք ուղղված են երկրում ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Հայաստանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատականներում։
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրերում ներառված են հատկապես այնպիսի միջոցառումներ, որոնք նախատեսում են Հայաստանի դիրքերը էականորեն բարելավել։ 
«Այս առումով մենք ուժեղ ենք պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերով, վարկերի ստացման եւ պայմանագրերի կիրառմամբ։ Թույլ ենք միջազգային հաշվետվությունների, սնանկացման վարույթների, այսինքն՝ առողջացման համար նախատեսված ընթացակարգերի առումով, ինչպես նաեւ քաղաքաշինական թույլտվությունների ստացման ու էլեկտրականության միացման առումով, այսինքն՝ այն ծառայություններով, որոնք նոր ստեղծվող բիզնեսի համար ապահովում են շինարարական թույլտվության ստացման եւ հանրային ծառայություններին միանալու ընթացակարգերը։ Այս վերջին չորսը մեզ համեմատաբար մտահոգվելու տեղիք են տալիս, եւ այս առումով անելիքներ ունենք»,—ասաց նա։
Փոխնախարարը նշեց, որ գնահատման գործընթացը կախված է երկու գործոնից՝ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար, օրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից։
Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ։
Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ։ Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ։
Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքներ կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ—ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար եւ ՀՀ—ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներ ու տեխնիկական միջոցներ։ 
Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները։
ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը։ Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախահարձակ ակտիվության մեջ որեւէ տարօրինակ բան տեղի չի ունեցել։ Հակառակորդը սովորաբար հանցագործ գործողությունների է դիմում, այս անգամ եւս նույն քայլերն է իրականացրել։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բարեբախտաբար, չունենք զոհեր եւ վիրավորներ, չի եղել նաեւ ռազմական կարեւոր տեխնիկայի կորուստ։ Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսեւորում է Արցախի նկատմամբ, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի։ Նման ագրեսիվ պահվածքը Ադրբեջանը վարում է միջազգային հանրության նկատմամբ։ Օրինակ, ԵԱՀԿ գրասենյակի փակումը։ Միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլերով պատասխանի, այլ ոչ թե համաեվրոպական նշանակության միջոցառումներ կազմակերպի Բաքվում։ Համտեսելով ադրբեջանական խավիարը՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կորցրել են իրենց իմունային համակարգը։ Դրա համար այսպիսի իրավիճակ է»,–ասաց Դավիթ Բաբայանը։
Հակառակորդի ակտիվությունը Դավիթ Բաբայանը կապում է Ադրբեջանի տնտեսական լուրջ խնդիրների հետ։ Երկրում ֆինանսական ճգնաժամի դրսեւորումներ են։ Դրանք հարվածում են բազմաթիվ մարդկանց շահերին, երկրում սոցիալապես ծանր իրավիճակ է ստեղծվում։ Ի՞նչ պետք է անել, իհարկե, կլանը չի ուզում իր ամենօրյա թալանած միլիարդները կորցնել, հետեւաբար, որպեսզի շեղի ազգաբնակչությանը սոցիալական հարցերից, անպայման պետք է դիմի ահաբեկչական քայլերի։ Դրանից բացի, Թուրքիայի հետ սերտ համագործակցության գործոնը կա, ըստ Դավիթ Բաբայանի, Թուրքիայի կողմից եւս հորդորներ կան, որ Ադրբեջանը դիմի նման քայլերի։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ ագրեսորին զսպելու համար։ Նման ահաբեկչությունները չեն փոխում ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, Արցախի պաշտպանական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը». այս խորագիրն էր կրում արցախյան կողմի նախաձեռնությամբ երեկ Ստեփանակերտում հրավիրված բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում էին աշխարհի 11 երկրներից (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ռուսաստան, Բելառուս, Լատվիա, Չեխիա եւ այլն) ժամանած երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ 
Նրանց կողմից միջոցառումն ընկալվում էր որպես «Լապշինի գործի շարունակություն», ինչը վկայում է Ադրբեջանի եւ Բելառուսի դիվանագիտական—քաղաքական խայտառակ ձախողման մասին։ 
Պատահական չէ, որ փորձագետ Կարեն Վերանյանն իր խոսքում իրավացիորեն ընդգծեց. «Ֆորումը հստակ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանի եւ Բելառուսի, այլեւ ողջ միջազգային հանրությանը՝ ի ցույց դնելով այն մոտեցումը, որ Արցախն իր պետականությունը կառուցում է ոչ թե մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությամբ, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պարագայում, այլ առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով»։
Գիտաժողովում արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը եւ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը հանդես են եկել զեկուցումներով, որոնց շուրջ էլ ծավալվել են քննարկումները։
Ըստ Հ. Արզումանյանի, ով միաժամանակ ներկայացավ ռազմական իրավիճակի վերլուծությամբ, հակամարտության գոտում (շփման գծում) հայկական եւ ադրբեջանական կողմերի խոցելիությունը Ռուսաստանին թույլ է տալիս տարածաշրջանում ունենալ կայուն ներկայություն։ «Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ժողովրդին հաջողվեց ձեռնամուխ լինել ազգային—ազատագրական պայքարին։ Նա կարողացավ վերականգնել պատմական արդարությունը եւ իր պատմական հայրենիքի մի մասը»,–նշեց Հ. ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 268 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024