ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 08:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
« 1 2 3 4 5 6 7 ... 15 16 »

Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արեւելքի եւ Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու «Gulf News» օրաթերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի ներդրումային առավելությունները։ Երկրի իմիջն ու գործարար միջավայրը բացահայտող հոդվածները տպագրության է պատրաստել «Global FDI reports» գործակալության հրատարակչական տնօրեն Պաուլինա Գալարդոն։ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հյուրը նշեց, որ բացի տպագիր տարբերակից հասանելի է նաեւ օրաթերթի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման էլեկտրոնային տարբերակը։ «Տպագիր տարբերակում եւ կայքում դուք կտեսնեք բոլոր հարցերն ու պատասխանները, հարցազրույցները, որոնք մենք վարել ենք այս թողարկման պատրաստման ժամանակ։ Եվ ամենակարեւորը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն է. նա առատաձեռնորեն մեզ նվիրեց բավականին երկար ժամանակ՝ անդրադառնալով պետության զարգացման հեռանկարին»,–ասաց Պաուլինա Գալարդոն։
Նրա խոսքով՝ «Այնտեղ, ուր Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին» խորագրով հատուկ թողարկման մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ընթացիկ տնտեսական վերլուծությանը, ներդրումային հզոր ներուժ ունեցող ոլորտներին (բանկային համակարգ, վերականգնվող էներգետիկա, տուրիզմ, արդյունաբերություն եւ այլն), առեւտրային արտոնյալ ռեժիմներին, ՀՀ—ԱՄԷ, ինչպես նաեւ Ծոցի երկրների հետ հարաբերություններին։ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնող հատվածն էլ վերնագրվել է «Կովկասի Սիլիկոնային հովիտը»։
Պաուլինա Գալարդոն տեղեկացրեց, որ օրաթերթն ունի 250 հազար տպագիր շրջանառություն, դրան զուգահեռ նաեւ առցանց տարածում։ «Ինչ վերաբերում է առցանց թողարկումներին, ապա մենք գտել ենք ստեղծարար ձեւաչափ՝ կայքի միջոցով կարողանու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը չկարգավորված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում, հումանիտար խնդիրների լուծման համար լայն հնարավորություններ է սահմանում։ Սակայն հակամարտության երկրորդ կողմի՝ Ադրբեջանի ագրեսիվ, ոչ կառուցողական պահվածքի պատճառով, Արցախի ժողովուրդը բացարձակապես չի օգտվում այդ ծրագրերից։ Մինչդեռ դրանք գործողության մեջ ներառելու պարագայում, տարածաշրջանում որոշակիորեն կմեղմվեր լարվածությունը եւ խնդրի խաղաղ կարգավորման համար հուսալի նախադրյալներ կստեղծվեին, կապահովվեր մարդկանց ազատ տեղաշարժը, ու երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացները զարգացման նոր փուլ կտեղափոխվեին»,– այս կարծիքին է ՀՀ—ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս—Յոհան Շմիդտը, ով հերթական այցով գտնվում էր Արցախում։
Ինչպես հայտնի է, պաշտոնաթողությունից հետո ճանաչված դիվանագետն ակտիվորեն զբաղվում է հայ—գերմանական համագործակցությանն առնչվող հարցերով ու իր ձեռնարկումներով փորձում նպաստել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմանը։ Հերթական այցի շրջանակներում պարոն Շմիդտը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ատգործնախարարի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ, իր դիրքորոշումը հայտնել արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ։ Նա հյուրընկալվել է նաեւ երկրի մայր բուհի՝ գերմանացի բարեկամների աջակցությամբ գործող գերմաներենի կենտրոնում, ուր հանդես է եկել «Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը եւ դրա կարգավորման ուղիները» թեմայով դասախոսությամբ։ Նա գոհունակություն է հայտնել գերմաներենի նկատմամբ երիտասարդների հետաքրքրության համար, կենտրոնին նվիրել գեղարվեստական ու մասնագիտական նոր գրքեր եւ հանդեսներ, որտեղ մասնավորապես լույս են տեսել Արցախի հիմնախնդրի պարզաբա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ Կեմերովո քաղաքում նախօրեին տեղի ունեցած ողբերգությունը անտարբեր չի թողել նաեւ հայաստանցիներին։ Ի հիշատակ զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողել, մոմեր վառել։ «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». այս գրությունն էր երեւում ծաղիկների շարքերի միջից։
«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի մոտ եւս երեկ մարդկանց հոսքը չէր դադարում. շատերը թողել են ծաղիկներ ու խաղալիքներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28—ը ՌԴ—ում համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկրի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ—ի պետական դրոշները, մշակույթի հիմնարկներին եւ հեռուստառադիոընկերություններին առաջարկված է չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։
Երեկ Վլադիմիր Պուտինը այցելել է Կեմերովո։ Այնտեղ նա չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ, տեղի ունեցածը «հանցավոր անփութություն» անվանել եւ խոստացել, որ հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն։
Հավաքված քաղաքացիներին, որոնց թվում էին նաեւ հրդեհից զոհվածների եւ տուժածների հարազատներ, նախագահը վստահեցրել է, որ ողբերգության հետաքննությունը կկատարվի հանգամանորեն՝ չնայելով պաշտոններին եւ կոչումներին։ «Այժմ այստեղ աշխատում է հարյուր մարդուց բաղկացած քննչական խումբը։ Դրա աշխատանքը գլխավորում է քննչական կոմիտեի ղեկավարը։ Նույնիսկ մի կասկածեք՝ բոլոր մեղավորները կպատժվեն»,–ասել է Պուտինը։ Նա հորդորել է վստահել պաշտոնական տվյալներին, նկատի ունենալով այն, որ Կեմերովոյի բնակիչները քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երեկվա լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ «1988 թվականի փետրվարի 27—29—ը, Բաքվից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած եւ բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։
Սումգայիթում կազմակերպված հանցագործությունը ադրբեջանական իշխանությունների՝ Նախիջեւանի օրինակով խտրականության, էթնիկ զտումների եւ հայաթափման խորհրդային տարիներին անպատիժ իրագործվող քաղաքականության հերթական դրսեւորումն էր, որը շարունակվեց Բաքվում, Գանձակում, Հյուսիսային Արցախի մյուս հայաբնակ վայրերում։ Այդ վայրագություններով Բաքվի իշխանությունները սպառնում էին իր իրավունքների պաշտպանության համար ոտքի ելած արցախահայությանը՝ պատանդ դարձնելով Արեւելյան Անդրկովկասի հայությանը։ Մինչդեռ այդ օրերին Արցախում ծավալվող համաժողովրդական ազատագրական պայքարը կոչված էր վերջ դնելու հայ մարդու ազգային արժանապատվության հանդեպ ոտնձգություններին եւ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը։
Հարգելով սումգայիթյան եղեռնագործությանը զոհ դարձած անմեղ հայերի հիշատակը եւ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացված հայ բնակչության ջարդերն ու կոտորածը անպատիժ թողնելը հանգեցրեց զանգվածային նոր հանցագործությունների եւ Ադրբեջանի կողմից նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ պատերազմի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը.
դատապարտում է խտրականության, այլատյացո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թեեւ ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը 30—օրյա զինադադարի մասին բանաձեւ է ընդունել, սակայն հակամարտության կողմերը եւ շահագրգիռ երկրները դեռեւս հայտարարություններով իրար են մեղադրում եւ տարբեր պահանջներ ներկայացնում։ Իսկ Սիրիայում հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում։
«Սիրիայում ներկայումս լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակների ու մարտավարությունների փորձարկում է տեղի ունենում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները։ Մի երկիր, ուր անցած տարի Հալեպն էր ռմբակոծվում, այս տարի Արեւելյան Գութայի, Դեր Զորի ռմբակոծության խնդիրների մասին է բարձրաձայնվում»,– ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ—ն ու Ռուսաստանը դեռեւս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում եւ ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին։ Իսկ Թուրքիան, օգտվելով ԱՄՆ– Ռուսաստան առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել ու պայքար մղել քրդերի դեմ։ Փորձագետն այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն եւ ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած՝ նաեւ Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը։ Նրա դիտարկմամբ՝ բացառված չէ իրավիճակը, որ աշխարհն այլեւս չվերագտնի կայունությունը, ու խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայով պայմանավորված՝ կոնֆլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Հայաստանը եւ Ճապոնիան ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ—ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիի մասնակցությամբ։
Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը լավ հնարավորություն է համարում, որպեսզի ճապոնացի ներդրողներն ավելի ակտիվ գործունեություն ծավալեն Հայաստանում։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հովհաննես Ազիզյանը, ով եղել է հայկական կողմից հիմնական բանակցողը, հատուկ ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ Ճապոնիան կնքում է ներդրումների ազատականացման եւ խրախուսման համաձայնագիր։
«Եվ բավականին կարճ ժամկետում ենք իրականացրել բանակցությունները, սակայն փաստաթուղթը իր ընդգրկունությամբ բավականին մեծ է։ Այստեղ նաեւ ներառվել է ծառայությունների մասը։ Այն ընդհանուր ընդգրկվածությամբ նոր ձեւաչափ է, եւ մենք շնորհակալ ենք նաեւ ճապոնական կողմին, որ արագ կարողացանք բանակցել։ Հետաքրքրությունը կար երկու կողմում էլ, սակայն Հայաստանի համար սա առանձնահատուկ է, որովհետեւ մենք ակնկալում ենք, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո կստեղծվի առավել պաշտպանված, հստակ եւ կանխատեսելի իրավական կարգավորման դաշտ ճապոնացի ներդրողների համար։ Նրանք հնարավորություն կունենան հստակ պատկերացնել կարգավորումները, եթե որոշակի խոչընդոտներ լինեն։ Եթե առկա լինեն դատական գործընթացներ, մենք հղում ենք կատարում դեպի արբիտրաժային դատարան։ Այսինքն, մենք խնդիրներն այնպես ենք ձեւակերպել, որ առաջին հերթին ճապոնացի ներդրո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 292 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբ պարբերաբար անդրադառնում ենք աշխարհում միջուկային էներգետիկայի զարգացմանը, դրա հեռանկարներին ու, ըստ այդմ, մեր երկրում այդ դպրոցը պահպանելու ու էլ ավելի հզորացնելու անհրաժեշտությանը, ամեն անգամ ընդգծում ենք, որ ՀՀ—ին միջուկային նոր էներգաբլոկը պետք է ե՛ւ տնտեսական ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ էներգետիկ անկախության տեսակետից (խնդիրը քննարկել ենք նաեւ բնապահպանական տեսակետից)։ Ի դեպ, եվրոպական որոշ երկրների հակամիջուկային լոբբինգը մեզ թող թյուրիմացության մեջ չգցի, օրինակ՝ ԱՄՆ—ն, Կանադան, Ռուսաստանը բոլորովին այլ ուղղությամբ են գնում։
Նկատենք նաեւ, որ ընդհանրապես գործող էներգաբլոկը շահագործումից հանելը մեկ օրվա բան չէ, արտադրամաս չէ, սովորական շենք—շինություն չէ, որ դուռը կողպես—գնաս, զուգահեռ նորն էլ մեկ օրում չեն կառուցում, այսինքն՝ հինը շահագործումից հանելն ու նորը կառուցելը նախապես տարիների աշխատանք են պահանջում ու փոխկապակցված հարցեր ունեն։ Խոսքն այս պարագայում վերաբերում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը։ 
Շարունակելով նախորդիվ սկսած մեր թեման՝ նշենք, որ գործադիրը հավանության է արժանացրել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը։ Մինչ հասկանալը, թե ինչպես ենք մենք կառավարելու մեր այս թափոնները, նախ բացատրենք, թե ինչպես են այդ թափոնները կառավարվում ընդհանրապես։
Ասենք, որ, ըստ մասնագետների բացատրության, ռադիոակտիվ թափոնը ռադիոակտիվ նյութ է կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենսոլորտից մեկուսացման։ Իսկ աշխատած միջուկային վառելիքը միջուկային ռեակտորի ակտիվ գոտում ճառագայթված միջուկային վառելիքն է, որը վերջնականապես հեռացվել է ակտիվ գոտուց։ Ռադիոակտիվ թափոններն առաջանում են ռ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԽԽՎ—ից հեռացվեցին նաեւ «Ադրբեջանական լվացքատան» գերմանացի պատգամավորները

Ադրբեջանի կողմից Եվրոպայում մոտ 3 մլրդ դոլարի «լվացման» ու եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վերաբերյալ բացահայտումներն ու դրանց հետեւանքները շարունակվում են, գրում է «panorama.am»—ի թղթակիցը։
«Ադրբեջանական լվացքատան» փաստաթղթերում ներառված գերմանացի պատգամավոր եւ կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարին Շտրենցի շուրջ իր իսկ երկրում աղմուկը չի դադարում, ով Ադրբեջանից ստացել է 22,500 եվրո։ Գերմանական ԶԼՄ—ները շարունակում են հետաքննությունը պատգամավորի կաշառվելու վերաբերյալ։ Այս հետաքննության շրջանակներն ընդլայնվեցին, ու բացահայտվեց, որ ոչ միայն Կարին Շտենցն է գումար ստացել Ադրբեջանից, այլ նաեւ Մերկելի Քրիստոնեա—դեմոկրատական կուսակցության Ֆրանկֆուրտի մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները։
Կարին Շտրենցը, ով Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում կրկին դարձավ Բունդեսթագի պատգամավոր, նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ աչքի էր ընկել, իհարկե, Ադրբեջանի պաշտպանությամբ։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Կարին Շտրենցին հեռացրել են ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակությունից. նա չի ներկայացվի հունվարին հաստատվելիք նոր պատվիրակության կազմում։
ԵԽԽՎ—ում գերմանական պատվիրակության նկատմամբ ադրբեջանական ազդեցության վերաբերյալ ոչինչ չէր ասում նաեւ պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերը։ Միայն պատգամավոր Ֆրենկ Շվեբեն էր, որ բարձրաձայնում էր կոռուպցիայի մասին ու բացահայտ մեղադրում Կարին Շտրենցին Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ։
Այս ողջ զարգացումները չշրջանցեցի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության պատվիրակությունը՝ ծառայության նախագահ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Թաղավի Նեժադի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայ—իրանական համագործակցությունը բարելավելու աշխատանքները։ Թաղավի Նեժադի դիտարկմամբ, երկու երկրների միջեւ խորը եւ ռազմավարական հարաբերություններ են հաստատված. «Հարկային եւ մաքսային ոլորտներում երկուստեք գրանցված լուրջ հաջողությունները փորձի փոխանակման լայն հարթակ են ստեղծում։ Վստահ եմ, որ հարկային եւ մաքսային օրենսդրության դյուրացման շնորհիվ կկարողանանք զարգացնել Հայաստան—Իրան տնտեսական հարաբերությունները»։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն որդեգրել է տեղացի եւ օտարերկրյա գործարարներին աջակցելու թափանցիկ գործելաոճ. «Հարկային գերատեսչությունների համագործակցության սերտացումը կխթանի հայ եւ իրանցի գործարարների տնտեսական կապերի ակտիվացումը»։ Կողմերը համաձայնվել են ձեւավորել աշխատանքային խումբ՝ հարկային ոլորտի խնդիրները եւ կնքված համաձայնագրերի կիրարկումը խոչընդոտող հանգամանքները պարզելու եւ կարգավորելու նպատակով։
Հանդիպմանը դիտարկվել է նաեւ 1998թ. երկու երկրների միջեւ գործող եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ազատվել կրկնակի հարկումից, միեւնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը։ Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության արդյունավետ փոխանակում է կատարվում։ «Ժամ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է եվրոպահայերի 4—րդ համագումարը, որին մասնակցում են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նա արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի եւ Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ։ Նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, անում հնարավոր ամեն ինչ՝ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին։
Ներկաներին իր պատգամը հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ ազգային պահանջատիրությունը Հայ եկեղեցու, մասնավորապես, Կիլիկիո կաթողիկոսության համար սովորական դատ չէ, այլ կենսա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է, եւ մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականն իրականացել է»,–երեկ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ հրավիրած մամլո ասուլիսում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նա միաժամանակ ընդգծեց, թե գործադիրը հետագա զարգացումը տեսնում է արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ։ Այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընթացիկ տարվա ութ ամիսներին, մասնավորապես ապրանքների արտահանման 21.7 տոկոս աճը, նախարարի խոսքերով, թույլ են տալիս ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ—ում ապրանքների ու ծառայությունների տեսակարար կշիռը առաջիկա տարիներին կկարողանանք հասցնել 37—38 տոկոսի։
Տնտեսության զարգացման տեմպերից խոսելով՝ բանախոսը վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց՝ վկայելու համար շարունակական զարգացումը։ Ըստ այդմ, 2017թ. հունվար—օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս. աճին նպաստել են արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։ Ի դեպ, այս տարվա 1—ին կիսամյակում ՀՆԱ աճը կազմել է 5.9 տոկոս։ Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7 տոկոս, ինչպես նաեւ առեւտրի ու ծառայությունների ոլորտը՝ 8.1 տոկոս։ Դարձյալ այս տարվա հունվար—օգոստոսին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4 տոկոս։ Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4 տոկոս, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82 տոկոսը։
Ըստ նախարարի, տպավորիչ աճ են արձանագրել խմիչքների (այդ թվում՝ կոնյակ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի դերակատարությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում եւ շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատեւ ծառայության համար։ Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն նաեւ նոր՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում։
Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսեւորվեն զինված ուժերի կարեւորագույն ստորաբաժանումներից մեկի ծառայության կազմակերպման գործում։ «Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի եւ ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկվելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսեւորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջեւ դրված խնդիրների լուծման հարցում»,–նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024