ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 11 » Բաքուն սկսել է տանուլ տալ միջազգային հարթակներում /Ադրբեջանական մամուլը աղմկելուց զատ այլ գործ չի անում/
14:41
Բաքուն սկսել է տանուլ տալ միջազգային հարթակներում /Ադրբեջանական մամուլը աղմկելուց զատ այլ գործ չի անում/

Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեթովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն։ Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում։ Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»։
Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7—8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը։ Այդ 8 տարբերակներից 5–ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են։ Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով, եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը։ Այդ օրերին ադրբեջանական ԶԼՄ—ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն։
Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի անհաջող արտաքին քաղաքականությանը։
Մինչդեռ իրականությունն այլ է, եւ չինական կողմը դա չի թաքցնում։ Այլ խոսքով՝ հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա, եւ Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս։ Իզուր չէ, որ «հին Մետաքսի ճանապարհն» է նախընտրում Պեկինը՝ որպես «նոր Մետաքսի ճանապարհի» նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ճանապարհը սպասարկելու համար։ Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված (հին Մետաքսի ճանապարհում այսօրվա պետություններն ու քաղաքները չեն եղել, պարզապես հին քարտեզային տեղանքն է պահպանվել)։ 
Հակիրճ՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհի» վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից։ Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում։ Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհը» Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա։ Երկու դեպքում էլ դուրս է թողնված ներկայիս Թուրքիայի տարածքը, իսկ մինչ այդ ներկայիս Ադրբեջանն արդեն դուրս է թողնված (տե՛ս քարտեզը)։
Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար։ Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում։
Ու քանի որ Ադրբեջանում նեղացել են Ռուսաստանից, որը, ըստ ալիեւյան մամուլի, «օգնում է հայ—վրացական ճակատին գործել ընդդեմ Ադրբեջանի», հիշեցնում են «վելիկոռուսական ռուսներին», որ Պեկինը «անգութ Հայաստանին» օգտագործում է թե՛ վելիկոռուսական եւ թե՛ համաթուրանական կրքերը սառեցնելու համար։ Սա վերջին տարիներին առաջին դեպքն էր, որ Բաքուն բարձրաձայնեց համաթուրանական շահերի մասին (ի տարբերություն Անկարայի, որ դա մշտապես է անում)։
Դատելով այն հանգամանքից, որ Չինաստանը մեծացնում է իր տնտեսական կապերը թյուրքալեզու Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հետ, համաթուրանականության բուն վտանգը նա տեսնում է հենց Թուրքիա—Ադրբեջան դաշինքից։ Բացի այդ՝ Պեկինը իրականացնում է երկրորդ կարեւորագույն քայլը. նշված թյուրքալեզու 4 երկրների համար տնտեսական անհրաժեշտ գործընկեր դառնալով՝ նա վերջիններիս կտրում է համաթուրանական դաշինքի հետ սերտ համագործակցությունից՝ նաեւ քաղաքականապես թուլացնելով այն։ Բանն այն է, որ այս երկրները տուժելով նավթի գնանկումից, գոնե այս պահին հազիվ թե հրաժարվեն չինական միլիարդավոր դոլարների ներդրումներից՝ հօգուտ համաթուրանականության։
Միջազգային ԶԼՄ—ներն արդեն նկատել են Չինաստանի ներկայացվածության աճը Կենտրոնական եւ Միջին Ասիայում։ Չինաստանը վերջին տասնամյակներում դարձել է այդ շրջանների տնտեսական շարժիչ ուժը։ Չինաստանի առեւտրաշրջանառությունը նախկին խորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ 2000թ. կազմում էր 1,8 մլրդ դոլար, իսկ արդեն 2013թ.՝ 50 մլրդ։ Այդ երկրներից մի մասի կառավարությունները չինական ներդրումները դիտարկում են որպես տնտեսության խթանման ու քաղաքական կայունության պահպանման վերջին հնարավորություն, ինչը հանգեցնում է մերձեցման քաղաքականության։ Մասնավորապես մեծացել է համագործակցությունը հանքահումքային վառելիքաէներգետիկ ոլորտներում։ Ղազախստանում նավթարդյունաբերության մեջ չինական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 20—25 տոկոս, որը, ուշադրություն դարձնենք, շատ քիչ չափով է զիջում պետական «Կազմունայգազ»—ին։ Թուրքմենստանում Չինաստանը որպես գազի հիմնական գնորդ շրջանցել է «Գազպրոմին» (թուրքմենական գազի 61 տոկոսը արտահանվում է Չինաստան)։ Վերջինս կատարվեց շնորհիվ 2009թ. շահագործման հանձնված գազատարի, որի 4—րդ խողովակաշարը այժմ կառուցման փուլում է։
Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին կառուցված «Խորգոս» տրանսպորտային լոգիստիկ կենտրոնը, դրա ղեկավարի խոսքով, դարձել է հանգուցակետ. «Այդ կետում Արեւմուտքը հանդիպում է Արեւելքի հետ»։ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» կոչվող տրանսպորտային միջանցք ծրագրի մեկնարկից հետո չինական ներդրումների աշխարհագրությունը զգալիորեն մեծացել է։ Եթե մինչ այդ ներդրումների հիմնական ոլորտը նավթագազային սեկտորն էր, ապա այժմ այն ներառում է նաեւ ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ»,–նշել է Չինաստանի ժամանակակից միջազգային համալսարանի կենտրոնասիական ծրագրի ղեկավար Դին Սաոսին։
Այս ծավալումներն անհանգստացնում են Անկարային, քանզի քաջ գիտակցում է մեր՝ վերեւում ասվածը՝ համաթուրանական դաշինքի թուլացումը։ Բայց Անկարան այս մասին լռում է՝ աղմկելու ամբողջ գործը թողնելով կրտսեր եղբոր՝ Բաքվի վրա։ Վերջինս էլ սկսել է մ.թ.ա. քարտեզներում «փնտրել» Ադրբեջանի տեղը՝ հին Մետաքսի ճանապարհում խցկվելու համար։ 
Ինչեւէ, Պեկինի կողմից ասիական նախաձեռնությունները եւ հին Մետաքսի ճանապարհի վերականգնումը (պատմական ճանապարհի վերականգնումը, ինչպես Գյումրիում արտահայտվել էր չինացի պաշտոնյան) այն եզակի դեպքերից են, երբ տնտեսությունն է քաղաքականություն թելադրում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024