ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 05:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » Իրաքի վիճակն աղետալի է
09:17
Իրաքի վիճակն աղետալի է

Իրաքում «Իսլամական պետությանը» հաջողվել է կրկին վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակությամբ Ալ Անբար նահանգի կենտրոն Ալ Ռամադի քաղաքի վրա, որը Բաղդադից հեռու է ընդամենը 110 կմ։ 
Բնակչության զգալի մասը երկրորդ անգամ հարկադրված տունուտեղ թողել եւ հեռացել է քաղաքից։ ՄԱԿ—ի տվյալներով, 25 հազար մարդ դեպի Բաղդադ է գնացել։ Իրաքի պահանջով ՄԱԿ—ը համաշխարհային սննդի ծրագրի շրջանակում կարողացել է փախստականներին ընդամենը 3 օրվա սնունդ ապահովել։
Ի դեպ, Իրաքում եւ Սիրիայում առկա ծայրահեղական խմբերը վերջերս իրենց գործողությունները, թերեւս, համաձայնեցնում են։ Նախկինում դաիշականները, երբ պարտվում էին Իրաքում, հաջողություններ էին արձանագրում Սիրիայում։ Մինչդեռ հիմա «Ալ Նոսրա» խմբավորումը ակնհայտորեն ակտիվացել է եւ, Իրաքի իրադարձություններին զուգահեռ, Սիրիայի բանակին հարկադրել է լիովին նահանջել Էդլիբ նահանգից։
Իրաքի բանակը հայտարարել է, որ նոր ռազմավարություն որդեգրելով՝ պատրաստվում է հետ վերցնել Ալ Ռամադին, իսկ բանակին աջակցելու են շիա աշխարհազորայինները։ Թերեւս հենց այս հանգամանքով են պայմանավորված բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթի մեկնաբանի արտահայտած տեսակետները, որոնց համաձայն, Ալ Ռամադիի ազատագրման հարցում թե՛ ԱՄՆ—ն եւ թե՛ Իրաքի կառավարությունը կարիք ունեն Իրանի աջակցության։ Ռիչարդ Սպենսըրը նշել է, որ եթե առ այսօր շիա աշխարհազորայինները բացակայում էին Ալ Ռամադիում, ապա դա Վաշինգտոնի ճնշման արդյունք էր։ Նույն օրը ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման երկրի ազգային անվտանգության թիմի հետ հանդիպմանը քննարկել է Ալ Ռամադիում տիրող իրավիճակը։ Նա շեշտել է, որ լիովին հովանավորելով Իրաքի կառավարության գործողություններն ընդդեմ դաիշականների, միաժամանակ կարեւորել է սուննի ցեղերին զինելու ու զինավարժելու գործընթացը արագացնելու հարցը։ 
Այս առնչությամբ հավելենք, որ ԱՄՆ—ի Կոնգրեսում դեռեւս ընթացիկ տարվա ապրիլի վերջին հանրապետականների առաջարկությամբ քննարկման էր ներկայացվել մի նախագիծ, որի համաձայն, դաիշականների դեմ պայքարի նպատակով ԱՄՆ—ը պետք է սուննի ցեղերին ու քրդական փիշմարգեներին զիներ ու զինավարժեր առանց կենտրոնական իշխանության հետ համաձայնեցնելու, ինչը արժանացավ Բաղդադի խիստ հակազդեցությանը։ Բաղդադը դա գնահատել էր իբրեւ երկրի մասնատմանը նպաստող եւ Իրաքի ինքնիշխանությունը անտեսելու քայլ եւ անընդունելի էր համարել։ Նման արձագանքը պայմանավորված էր նաեւ նրանով, որ վերջին շրջանում արեւմտյան որոշ երկրներ խոսում են Քրդստանի անկախության անխուսափելիության մասին։ Բացի այդ, ինքնավարության նախագահ Բարզանին էլ տարբեր առիթներով շեշտել ու շեշտում է, որ Քրդստանի անկախությունը լոկ ժամանակի հարց է։ 
Երկարատեւ պատերազմների ու ահաբեկչությունների, միջկրոնական ու ազգամիջյան բախումների ճարակ դարձած ու տնտեսապես քայքայված Իրաքն իրականում մասնատման եզրին է հայտնվել։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 479 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024