ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 18 » Հանդիպումներ ՀՀ ՊՆ—ում
15:40
Հանդիպումներ ՀՀ ՊՆ—ում

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

***
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի գրասենյակի միջեւ ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու եւ այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը։
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։
Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում՝ հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում։

***
Երեկ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունի հետ՝ վերջինիս ՀՀ—ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ—չինական երկկողմ, այդ թվում նաեւ ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 439 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024