Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 26
Սեպտեմբերի 24—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանում ելույթ ունենալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված մի քանի ուշագրավ շեշտադրումներով։ Նրա համարձակ ելույթը մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանն ու մեր «հարեւաններին», եւ բավականին դրական արձագանք գտավ մեր երկրում։
Սերժ Սարգսյանը իր ելույթում մի շարք կարեւոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը, «Tert.am»—ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀ նախագահը հանդես եկավ ոչ միայն որպես համահայկական առաջնորդ, այլ նաեւ՝ որպես Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան։ Ելույթում կարմիր թելի պես երեւում է ազգային շահն ու հայրենատիրության եւ պահանջատիրության գաղափարը»,–ասել է նա։
Նախագահի ելույթի առաջին հստակ մեսիջն այն էր, որ Հայաստանը շարունակելու է պայքարը ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, այսինքն՝ պահանջատիրություն՝ ամենաբարձր մակարդակով՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի։ Հենց այն, որ նախագահն իր ելույթն սկսեց շնորհակալական խոսքով՝ այն երկրներին ու կառույցներին, որոնք դատապարտել են ցեղասպանությունը, դրա վառ ապացույցն էր. «Երկրորդ մեսիջը՝ խոսելով հայ—թուրքական հարաբերությունների մասին՝ նախագահը հստակ նշում է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով իր ստանձնած պարտավորություններին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր եւ միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին։ Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը։ Ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանը անհիմն է համարել փոքր եւ միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր եւ միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել եւ զարգացնել այն (տե՛ս առանձին)։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ եւ ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կմեծանա սահմանամերձ համայնքների տնտեսական ակտիվությունը
|
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24—ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ։
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգեւոր—մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին։ «Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա։ Բերեմ մի քանի օրինակ։ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ հայ—ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ—ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է։ Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ—ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության եւ կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում։
Մենք կարեւորում ենք ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության շարունակական զարգացումը՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կողմից ՀՀ—ին ցո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|