Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 6 Հյուրեր: 6 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 04
Օրերս ԱՄՆ—ի Կալիֆորնիա նահանգը միացավ ամերիկյան 4 այլ նահանգներին՝ Լուիզիանային, Մեյնին, Մասաչուսեթսին եւ Ռոդ Այլենդին՝ ընդունելով Արցախ պետության կայացմանը սատարող բանաձեւ։
Սա բնականաբար Ադրբեջանին դուր չեկավ, եւ ԱԳՆ—ն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին բանաձեւի ընդունման համար, իսկ խոսնակ Էլման Աբդուլլաեւը արհամարհեց Արցախի բանաձեւը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»։ Սակայն «թղթի կտորից» այդպես չէին նեղսրտի։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրել է, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատել է տեղի հայ համայնքին, Կալիֆորնիա նահանգը եւ AJR 32—ը։ Բանաձեւը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդել է, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»՝ մոռանալով, որ ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»։
Սասունյանը ընդգծում է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձեւի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում երեկ կայացավ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական համաժողովը՝ ատոմակայանին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ։ Համաժողովին մասնակցեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԱՄՆ—ի, ՀԱԷԿ—ում ԵՄ օժանդակության ծրագրի, Ռուսաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է ընտրված ձեւաչափը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ—ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման գործընթացների կազմակերպման նպատակով։ «Մասնակից բոլոր երկրները՝ ԱՄՆ—ն, ՌԴ—ն, ԵՄ—ն, Չեխիան, Սլովակիան մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում։ Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռեւս անելիքներ կան։ Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ—ին եւ մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձեւաչափով շարունակական դարձնելու համար, մինչեւ 2026թ. էներգաբլոկի կանգառը»,–նշեց Ե. Զախարյանը։
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ—ի համակարգմամբ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնակ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|