ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 14.12.2019, 20:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [603]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [813]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [80]
Զանազան [190]
Քաղաքականություն [638]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 22


Հայաստան—Սփյուռք համահայկական 5—րդ համաժողովի վերջին լիագումար նիստում, որին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին նաեւ այլ ելույթներ ու զեկուցումներ, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության  մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոսելով Հայոց Ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի եւ 50—ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում պետականորեն մշակված եւ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացմանն ուղղված գործընթացներին։
Վ. Սարգսյանը շեշտեց, որ 2015թ. չպետք է լինի սուգ ու վիշտ։ «Երբ մեր թշնամին սպանում եւ 20—րդ դարասկզբին կոտորում էր մեզ, նրա մեծագույն ցանկությունն էր տեսնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 203 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն քաղաքում սեպտեմբերի 17–18—ը տեղի է ունեցել Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ—գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միջոցառման շրջանակում քննարկվել են ԳԴՀ կողմից ՀՀ—ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներով նախատեսված ծրագրերը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային դրամաշնորհային միջոցներով ծրագրերի ֆինանսավորման հարցին՝ ուղղված տնտեսության եւ զբաղվածության խթանմանը, որակի ստուգման ենթակառուցվածքների աջակցությանը, հանրային ֆինանսների կառավարման ծրագրի իրականացմանը։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որը հիմք կհանդիսանա երկկողմ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 150 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20—ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Տերունական աղոթքից եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար եւ Եկեղեցական—ներկայացուցչական 5—րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին, հայրապետական պատվիրակությունների եւ թեմերի պատգամավորներին եւ հյուրերին ուղղված խոսքում նախագահը, օգտվելով պատեհ առիթից, եւս մեկ անգամ իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին։
Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է նախօրեին ավարտված՝ Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները եւ պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի—պետություն համագործակց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 176 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019