Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 5 Հյուրեր: 5 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 09
Իսկ ընտրովի մոտեցումներն ու կողմնակալ ձեւակերպումները վնասում են հակամարտության կարգավորմանը
Ուելսում ՆԱՏՕ—ի անդամների կողմից ընդունված վերջնական հռչակագրում մեզ համար ոչ այնքան «հաճելի» մի փաստ կա. մասնավորապես նշվում է, որ դաշնակիցները հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը։ Սա մտահոգիչ է մեզ համար, քանի որ եղած մյուս սկզբունքներից, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ավստրիացի իր պաշտոնակից Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով նշված մտահոգությանը՝ նշեց. «Վստահ եմ՝ գիտեք, որ ՆԱՏՕ—ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Ավելին՝ իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին եւ ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են՝ նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, եւ որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։ Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։ Չնայած դրան՝ ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովների ընթացքում՝ գագաթնաժողովից գագաթնաժողով որոշ փոփոխություններով, նաեւ վերջին՝ Ուելսի գագաթնաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ։
Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը եւ դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99—րդ տարելիցի նախօրեին եւ հետո նման դեպքերից են։ «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որեւէ մեկին կարող են մոլորեցնել։ Հատկապես երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»։ Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում։
Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում։ Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը։ Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել եւ բռնությամբ պահպանվում էր իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ ազատությունները ճնշելու միջոցով։
Ապշեցուցիչ է քրիստոնյաների եւ մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արեւմտյան եւ թուրքական ընկ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ալ Կայիդայից» ավելի ծայրահեղական ու դաժան ԴԱԻՇ (ISIS) խմբավորումը 2014թ. հունիսի 29—ին Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում հիմնադրել է «Իսլամական խալիֆայություն»՝ խալիֆ հռչակելով կազմակերպության առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիին, ինչից հետո «Ալ Կայիդան» եւս ենթարկվել է նրան։ Սակայն կարճ ժամանակից հետո վերջինս սկսել է կրկին ինքնուրույն գործել։
«Խալիֆայության բանակում» կռվում են ոչ միայն մեծ թվով իսլամական երկրներում նրանց կողմնակիցները, այլեւ կամավորներ արեւմտյան երկրներից։ Այլ կերպ ասած՝ «Խալիֆայությունը» ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանում Արեւմուտքի շահերի, այլեւ ինչպես իսլամական, այնպես էլ արեւմտյան երկրների անվտանգության համար։ Քանզի այդ երկրներից զգալի թվով երիտասարդներ են զինվորագրվել «Խալիֆայությանը», որոնց մի մասը նոր իսլամ ընդունածներ են։
Ահավասիկ, օրերս գերմանական ԶԼՄ—ներում լուրջ քննարկման առարկա է դարձել ծայրահեղական սալաֆիականների Սվեն Լաոյի եւ Պիտեր Ֆուգելի առաջնորդությամբ Գերմանիայի Վուպերտալ քաղաքում ձեւաորված «Շարիաթի ոստիկանությունը», որի անդամները շրջելով քաղաքում, թերեւս առայժմ առանց բռնություն գործադրելու, մարդկանց եւ մասնավորապես երիտասարդներին կոչ են անում հրաժարվել շարիաթին հակասող արարքներից։
Ստեղծված իրավիճակում Իրաքում ու Սիրիայում «խալի ֆայության» ուժերի դեմ երկարատեւ պայքարի հարցը դարձավ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ՆԱՏՕ—ի գագաթնաժող
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|