ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 24


Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում մասնակցել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով.
Գլխավոր ասամբլեայի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի 100—ամյակի եւ գալիք տարի նշվելիք 2—րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70—ամյակի ժամանակահատվածում։ Շուրջ յոթ տասնամյակ առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միացյալ ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձեւավորումն էր, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը։
2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար։ Ապրիլի 24—ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի եւ հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք։ 1915թ. ցեղասպանությունը քաղաքակրթության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երեւույթ։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում, ելույթ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69—րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ։
Հանրապետության նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այդ գործընթացում երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ Թորբյորն Յագլանդը կարեւորել է գործընթացը եւ դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը։ ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը եւ վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի եւ նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն է՛լ ավելի խորացնելուն։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024