Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։ «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այնուհետեւ նախագահ Կարոլոս Պապուլիասը Էդ. Նալբանդյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Բարձրաստիճան հյուրը Հիշատակի պուրակում ջրել է դեռեւս 2007 թ. իր տնկած եղեւնին։
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի նախագահին հանձնել է նորվեգացի ճանապարհորդ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ։