Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 17
Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչեւ հոկտեմբերի 15—ը։ Մինչ այդ ժամկետը քաղաքական ուժերը կհայտնեն իրենց դիրքորոշումների մասին։ Այս առումով արդեն այսօր պարզ է, որ «քառյակում» հակասություններ կան. ուժերից երկուսը կտրուկ դեմ են փոփոխություններին. նշում են, որ իշխանությունները դրանով ցանկանում են լուծել վերարտադրման խնդիր, բացի այդ, ասում են, թե բարեփոխումները ժամանակավրեպ են, քանի որ երկրում առկա են այլ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, չեն մոռանում նշել, թե հասարակությունը փոփոխությունների պահանջ չի դրել, մյուս երկուսն էլ հանդես են գալիս փոփոխությունների վերաբերյալ կառուցողական առաջարկներով։
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին նվիրված խորհրդաժողով էր հրավիրել երեկ «Ժառանգություն» կուսակցությունը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դեմ արտահայտվեց բարեփոխումներին։ Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձը, նրա խոսքով, վտանգ է պարունակում իր մեջ։ Նա ընդգծեց, որ ժողովրդավար պետությունները սահմանադրություն չեն փոխում։ Բացի այդ, ՀԱԿ—ի համար միանշանակ մերժելի է այն, ինչ իշխանությունն առաջարկում է։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով, առաջ է քաշվել արհեստական մի օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների. «Այսօր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, առավել եւս, որ խնդիրները եւ դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ)։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաեւ սեպտեմբերի 4—ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ։
***
Մինչ այդ Ջեյմս Ուորլիքին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Զրուցակիցները, ի թիվս քննարկված այլ հարցերի, կարեւորել են հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
|
ԼՂ խաղաղ կարգավորման հարցն ի նկատի ունենալով՝ հայտարարել է Ջեյմս Ուորլիքը
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին երեկ, նախքան ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպելը, ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին՝ հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը՝ առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները։ Շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,–նշել է Ջեյմս Ուորլիքը։
«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի։ 1992—1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ։ Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը։ Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա։ Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին եւ համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է։ Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղար Քերիի հետ հանդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բուհերի պորֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում էր։
Նախարարը ներկայացրեց ԶՈւ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները։ Նա խոսեց նաեւ ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Ս. Օհանյանը ներկայացրեց նաեւ կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին՝ շեշտեց, որ մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ եւ ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին։
Նախարարը համալսարան հյուրեր էր բերել. հանդիպմանը ներկա էին նաեւ ծառայության ժամանակ աչքի ընկած 3 զինծառայող, որոնք ԵՊՀ—ի ուսանողներ են։
Նրանք որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ։ Նախարարի հրամանով բանակ—բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ՀՀ Անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ եւ ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|