ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 17 » ԱՄՆ—ն ու ՌԴ—ն համաձայնության են եկել
13:41
ԱՄՆ—ն ու ՌԴ—ն համաձայնության են եկել

ԼՂ խաղաղ կարգավորման հարցն ի նկատի ունենալով՝ հայտարարել է Ջեյմս Ուորլիքը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ներկա փուլում ընթանում են խաղաղության հաստատմանն ուղղված առանցքային տարրերի շուրջ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին երեկ, նախքան ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպելը, ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Այսօրվա մեր հանդիպման նպատակն է թափանցիկություն հաղորդել բանակցային գործընթացին՝ հայ ժողովրդին ներկայացնելով այն աշխատանքները, որ մենք տանում ենք։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես փորձել եմ հնարավորինս ապահովել գործընթացի թափանցիկությունը՝ առանց կոմպրոմիսի ենթարկելու բանակցությունները։ Շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,–նշել է Ջեյմս Ուորլիքը։
«Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, բանակցությունները շարունակվում են արդեն քսան տարի։ 1992—1994 թվականների պատերազմն ավերիչ էր երկու երկրների համար էլ։ Մեզնից ոչ մեկը չի ցանկանում վերապրել այդ օրերը։ Նման բարդ խնդրի շուրջ տարվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում, բայց ինչպես արդեն նշել եմ ներկայումս հնարավորության պատուհան կա։ Նախագահները լավ հանդիպում են ունեցել Վիեննայում անցած տարի նոյեմբերին եւ համաձայնության եկել, որ խնդրի կարգավորումը հնարավոր է։ Ես չեմ կարող խոսել Սոչիում կայացած հանդիպման մասին, սակայն պետքարտուղար Քերիի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր։ Քննարկումները ներկա փուլում ընթանում են այն առանցքային տարրերի շուրջ, որոնք հարկավոր են խաղաղության հաստատման համար։ Այդ առանցքային տարրերի մասին ես նշել եմ Քարնեգի հիմնադրամում իմ ելույթի ժամանակ։ Ցանականում են նշել, որ համաձայնության գալը մի խնդրի վերաբերյալ դեռ բավարար չէ, համաձայնության պետք է գալ բոլոր վեց տարրերի շուրջ»,–հավելել է նա։
Ջեյմս Ուորլիքը նաեւ ընդգծել է, որ եկել է ժամանակը, որ բանակցությունները տարվեն ավելի պաշտոնական բանակցային մակարդակ։ Ըստ նրա՝ մերթընդմերթ հանդիպումները նախագահների եւ արտաքին գործերի նախարարների միջեւ այլեւս բավական չեն։ «Կողմերը պետք է որոշեն, թե ինչ ձեւաչափով եւ ինչպիսի գործընթաց պետք է լինի, եւ մենք այստեղ ենք այդ հարցում նրանց աջակցելու համար։ Իմ հարցը՝ ուղղված երկու երկրներին, այն է, թե ինչու չի կարող լինել գործընթաց, մենք չենք նախանշում վերջնական արդյունք խաղաղությունից բացի, մենք չենք խնդրում կողմերից որեւէ մեկին զիջումներ կատարել, մենք խնդրում ենք սկսել գործընթաց, որը կհանգեցնի խաղաղության»,–ասել է նա՝ նկատելով, որ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգներն իր հայտարարությունում կոչ էր արել կողմերին ավելի պաշտոնական բանակցային գործընթաց սկսել։
Անդրադառնալով սպառազինության ավելացման եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրին՝ ԱՄՆ համանախագահը նշել է, որ իրենք սերտորեն աշխատում են Ռուսաստանի հետ եւ չնայած աշխարհի մյուս շրջաններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տարաձայնություններին, համաձայնության են եկել ԼՂ խաղաղ կարգավորման հարցի շուրջ։ «Մեզ անհանգստացնում են զենքի եւ զինամթերքի կուտակումը եւ դրա հնարավոր հետեւանքները։ Մեր ընդհանուր նպատակը խաղաղության հասնելն է։ Զենքի վաճառքը այն խնդիրը չէ, որ անմիջականորեն քննարկվում է համանախագահների կողմից, սակայն մենք քննարկում ենք հայ—ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցող բռնությունների խնդիրը։ Մենք անհանգստանում ենք տեղի ունեցած բռնությունների եւ դրանց արդյունքում մահվան դեպքերի վերաբերյալ։ Վերջնական խաղաղության հասնելու համար այս ամենը պետք է դադարեցվի, եւ զինադադարը պետք է հարգվի»,–ընդգծել է Ուորլիքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը բանակցային գործընթացին. «Շատ կարեւոր է, որ բանակցային գործընթացում հնչի նաեւ Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունների ձայնը։ Այդ իսկ պատճառով Մինսկի խմբի համանախագահներս հաճախակի այցելում ենք Ղարաբաղ, հանդիպում տեղի իշխանությունների հետ՝ նրանց կարծիքը նույնպես հաշվի առնելու համար»։
Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացում ամենամեծ խնդիրներից մեկը կողմերի միջեւ վստահության պակասն է։ «Ես դա նկատել եմ թե տեղի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, թե Բաքվում։ ԵԱՀԿ—ի կողմից փոխվստահության հաստատմանն ուղղված առաջարկներ են արվել, սակայն անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը ընդունեն դրանք»,–նշել է դիվանագետը։
Անդրադառնալով միջսահմանային միջադեպերի հետաքննման հարցին՝ Ուորլիքը նկատել է. «Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված կլինի սահմանին եւ շփման գծում լարվածության նվազեցմանը։ Սակայն դա չի կարող միակողմանի լինել, այլ համաձայնեցված կողմերի միջեւ»։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում ակնկալվելիք հանդիպումը արդյունավետ կլինի, եւ խաղաղության նոր ուղիներ կնախանշվեն։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024