ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 01

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին: 
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդուն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 927 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
«Հայաստանը դիվանագիտական առումով շատ ճիշտ քայլ է կատարել, եւ երկու պարագայում էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը գա Հայաստան 2015թ. ապրիլի 24—ին, թե՛ մերժի հրավերը, Հայաստանը թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական տեսանկյունից ավելի բարձր մակարդակի վրա կգտնվի»,–այս կարծիքին են եւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քաղաքական գործիչները դրական են գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին հաջորդ տարի Երեւան հրավիրելն ու նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից նամակ—հրավերը փոխանցելը։ Ըստ նրանց, Թուրքիան կհայտնվի բարդ վիճակում, քանի որ Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն է վարում եւ հարեւան երկրի ղեկավարին դժվար կլինի բացատրել, թե ինչու է մերժում Հայաստանի հրավերը։ Ազատ Արշակյանը չի բացառել, որ գուցե Թուրքիայի նախագահը չգա, սակայն գուցե այլ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյա ապրիլի 24—ին կայցելի Երեւան։
«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր—նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Նալբանդյանի այցից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ պաշտոնական Երեւանը միանում է Թու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերջին դեպքերի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի շուրջ «Panorama.am»—ը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդի հետ։
Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որը նա անձամբ բարձրացրել էր Անգլիայի խորհրդարանում, Ստեֆան Փաունդն ասաց, որ ցեղասպանության ճանաչման հիմնական քաղաքական խոչընդոտները մի կողմից թուրք—բրրիտանական կապերն են՝ այն, որ Թուրքիան եւ Անգլիան ՆԱՏՕ—ի անդամ երկրներ են, եւ որ Թուրքիայի դերը գնալով ավելի է մեծանում, հատկապես աշխարհում տիրող հակամարտությունների մեջ։ Մյուս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Անգլիան ստիպված պետք է լինի նաեւ ճանաչել դարասկզբի այլ ցեղասպանությունները, ինչպիսին է օրինակ իռլանդացիների ցեղասպանությունը։ Իսկ այն իրավական փաստարկը, որ ցեղասպանություն տերմինը սահմանվել է միայն 1946թ. եւ որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, Փաունդը համարում է զուտ անհեթեթ պատրվակ։ Սակայն ըստ նրա՝ որոշակի հույս այնուամենայնիվ կա, եւ նա շարունակելու է պայքարել, մինչեւ ցեղասպանությունը ճանաչվի Անգլիայի կողմից։
Խոսելով Ադրբեջանի կողմից վերջերս ավելի ագրեսիվ դարձած կեցվածքի ու հրադադարի խախտման դեպքերի մասին՝ Փաունդն ասաց. «Ադրբեջանը ձախողված պետություն է (failed state)՝ կաշառակերությամբ լի պետություն առանց քաղաքական լեգիտիմության, որը լիովին կոռումպացված է բոլոր մակարդակներում։ Այս պարագայում այն ամենը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ ներկուսակցական հարցեր։ Ըստ այդմ, որոշվել է, որ սեպտեմբերի 6—ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։
ՀՀԿ խորհրդի նիստում, ըստ նրա, կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քաղաքական սեզոնի աշխատանքը։ «Լրիվ բնական է քաղաքական աշնանից առաջ հանդիպում կազմակերպել, որտեղ մտադիր ենք մատնանշել առաջիկա աշխատանքները եւ ամփոփել կատարվածի արդյունքները»,–նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
ԱԺ փոխնախագահը համաձայն է փորձագետների տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է։ «Այս քայլով Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է եւ ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ։ Եթե նման բան լինի, եւ Թուրքիայի նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, եւ հրաժարվում է ժխտողական քաղաքականությունից։ Եթե Թուրքիայի նախագահը մերժի հրավերը եւ չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից եւ շարունակում է առաջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024