Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին:
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդունեք մեր ամենաջերմ երախտիքը Ձեր նվիրումի ու վաստակի հանդեպ:
Հարգարժան ծնողներ, դարերի խորքից մեր օրերը հասած հայոց ընտանիքի և սուրբ օջախի ավանդույթների պահպանման, երեխաների դաստիարակության ու կրթության սուրբ գործով է, որ կերտվում է մանուկների ապագան: Լինելով առաքինի ավանդույթների պահապանը, առաջինը Դուք եք սերմանում երեխաների հոգում գիտելիքներ ու սեր գիրն ու գրականությունը, դաստիարակում հայրենիքի արժանի զավակներ:
Շնորհավորում եմ բոլորիդ ուսումնական տարվա բացման կապակցությամբ և ցանկանում հաջողություններ ուսման և կյանքի բոլոր ասպարեզներում:
Մեծամորի քաղաքապետ` Ռոբերտ Գրիգորյան
|