Եռակողմ հանդիպում ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում՝ նվիրված ԼՂ խնդրի կարգավորմանը
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՆԱՏՕ—ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։
ՆԱՏՕ–անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները։
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Հանրապետության նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում՝ աֆղան գործընկերներին։
«Որպես ՆԱՏՕ—ի գործընկեր եւ միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն՝ Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց՝ 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը։ Անցած չորս ու կես տարիների ընթացք
...
Կարդալ շարունակությունը »