ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 12:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 10

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արեւելյան Եվրոպա» պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր։ Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ։
Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ—ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին։ Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա՝ մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը։ Առաջինը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին։ Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր։ « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այսպիսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է՝ Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը։ Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք եւ բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն եւ կժխտեն միջազգային դատարաններում եւ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծն արդեն պատրաստ է եւ այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողով։ «Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները տեղի կունենան այս ամսվա 19, 20, 21—ին Փարիզում։ Հանդիպումներից հետո նախագիծը վերջնական տեսքով հնարավոր կլինի հաստատել եւ արդեն հոկտեմբերի 15—ին ներկայացնել հանրապետության նախագահին»,– երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ 
Քննարկումների արդյունքում մասնավորապես որոշվել է կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական մոդելին, որն էլ ուղղակիորեն ենթադրում է համամասնական ընտրական համակարգ։
Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մեկ տարին լրացավ։ «Այս մեկ տարում կարողացանք մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ դնել քննարկման»,–ասաց Գեւորգ Դանիելյանը։ Նա ներկայացրեց նախագծի անցած ճանապարհը։ Հանրային քննարկումն ընթացավ երկու փուլով։ Առաջինը՝ մասնագիտական լսարանում, որտեղ դիտողությունները, առաջարկությունները մասնագիտական տեսանկյունից էին, եւ այնուհետեւ քննարկումների երկրորդ փուլին, որ ավելի ընդգրկուն էր, մասնակցեցին հանրության լայն շրջանակներ, քննարկումներ եղան նաեւ մարզերում։ Գ. Դանիելյանը վստահեցնում է, որ քննարկումների շնոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարաբերությունների կարգավորման առումով  ակնկալիքների բեռը Թուրքիայի ուսերին է
Քաղաքական վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլ է ակնկալում 2015 թվականի ապրիլի 25—ից։ Այս մասին նա հայտնեց  երեկ կայացած քննարկման ժամանակ, որի նպատակը Թուրքիայի նոր կառավարության քաղաքականության վերլուծության ներկայացումն էր Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտիվացիա ունի, որոնցից կարեւորը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է։
«Ակնհայտ է, որ հայ—թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռեւս շատ հեռու է։ Թուրքիան նոր օրացույց ունի, որը կսկսվի 2015 թվականի ապրիլի 25—ից՝ սահմանափակելով Ադրբեջանի ներգրավվածությունը։ Հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մոտիվացիան Եղեռնի ճանաչման թուլացումն է, եւ, որ ամենակարեւորն է՝ սահմանափակել Ադրբեջանի՝ Թուրքիայի վրա ավելի ու ավելի աճող ազդեցությունը։
Թուրքիան դեռեւս բավականին բարկացած է, որ իր քաղաքականության հնարավորությունները տարածաշրջանում ենթակա են Ադրբեջանի ներգրավվածությանն ու ազդեցությանը»,–հայտնեց Ռիչարդ Գիրագոսյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024