ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 18

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Սուրբ Աթոռ (Վատիկան)։
Սերժ Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետեւ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ։
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով։
Նախագահը կայցելի նաեւ Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ։ Եկեղեցու գլխավոր խորանի առջեւ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի եւ հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ։
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների եւ Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ—ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Թաղիսին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

***
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի եւ ՀՀ—ում ԿԽՄԿ—ի գրասենյակի միջեւ ստորագրվեց «Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու եւ այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը։
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեծ Բրիտանիան գոհ է այն արդյունքներից, որ բերեց ՆԱՏՕ—ի ուելսյան գագաթնաժողովը»,–ասաց Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Քեթի Լիչը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» (ՏՀԿ) եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» քննարկման ժամանակ։ 
Տիկին դեսպանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններին. «Մենք գնահատում ենք Հայաստանի հետ փոխհարաբերությունները»։ Նա հույս ունի, որ Հայաստանն եւ ՆԱՏՕ—ն կուժեղացնեն համագործակցությունը։
Վրաստանում ՆԱՏՕ—ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարեւոր համարեց պաշտպանական հնարավորությունների զարգացումը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի որոշեն՝ ինչպես պատասխանեն տարատեսակ սպառնալիքներին։ 
Լահյուն նշեց, որ ՆԱՏՕ—ն շարունակելու է իր գործընկերությունը Հայաստանի հետ, եւ ՀՀ—ն շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ—ի ծրագրերին։
«Չափազանց կարեւոր էր Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ՆԱՏՕ—ի գագաթնաժողովին։ Այդ մասնակցությամբ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը նախորդ երկու գագաթնաժողովներին՝ Լիսաբոն, Չիկագո, ներկայացված չէր բարձր մակարդակով»,–ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024