ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 217 218 219 220 221 ... 312 313 »

Հայ—ադրբեջանական սահմանի լարվածությունն անցյալ գիշեր եւս պահպանվեց։ Անհաջող դիվերսիաների ցանկը եւս մեկով համալրվեց։ Հարձակում գործելով ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ շպրտվեց ելման դիրքեր։ Ըստ հայկական կողմի տվյալների՝ հակառակորդն ունեցել է մեկ տասնյակից ավելի զոհ եւ գրեթե երկու այդքան վիրավորներ։ Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ։
Իսկ ադրբեջանական ԶԼՄ—ները գրում են, թե հայկական զինված ուժերի դիվերսիոն—հետախուզական խմբերը հուլիսի 31—ի լույս օգոստոսի 1–ի գիշերը հարձակում են կատարել Թարթառի եւ Աղդամի շրջանների հատվածում։ Ադրբեջանի ՊՆ—ն հաղորդագրություն է տարածել, թե հայկական ուժերը կորուստներ են ունեցել։
«Այս գիշեր հայկական զինված ուժերը որեւէ կորուստ չեն տվել»,–«Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ՊՆ մամուլի խոսնակն ասել է. «Բա ի՞նչ էիք ուզում, երբ դիվերսիա էին անում, թող մտածեին այդ մասին, որ կորուստներ են ունենալու»։
Քանի որ Ադրբեջանի ՊՆ—ն հերքել է, որ դիվերսիան նախաձեռնողն ինքն է, ԼՂՀ ՊՆ—ն հրապարակել է դիվերսիոն գո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի ձեռքբերած փորձը՝ հատկապես ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը, եւ վստահեցրել, որ մեր երկրում պատրաստ են կառուցողական համագործակցության։
Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ իր նշանակմամբ Եվրոպական միությունը ցանկանում է առկա հակամարտությունների կարգավորմանը մասնակցելու եւ համագործակցության պատրաստ լինելու ազդանշան հղել։ Նրա խոսքով, նշանակումից կարճ ժամանակ հետո իր այցը տարածաշրջանի երեք երկրներ միտված է հենց այդ նպատակին։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան—Եվր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ—ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից եւ կարեւորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ—ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաեւ ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումների իրականացմանը։ Վարչապետի խոսքով՝ այսօր արդեն ունենք տեսանելի փոփոխություններ այդ ոլորտում։
Իր հերթին դեսպան Հեֆերնը եւս ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը։ Այդ համատեքստում, Քարեն Հիլիարդը մանրամասն ներկայացրել է արդարադատության, տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկա նախագծերը։
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ—ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի եւ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք։
Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետեւել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում։ Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների եւ հետագա անելիքների վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարեւորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, եւ մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին»։
Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության եւ մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները։
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ—գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ—գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ եւ այլք։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ փոխհամագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին ներկա էին նաեւ ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանը եւ ՊԲ բարձրաստիճան սպաներ։
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանությունում Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով «Հայ—ֆրանսիական հարաբերություններ», «Եվրամիությունը եւ տարածաշրջանը» թեմաների շրջանակներում լրագրողները հանդիպեցին ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ։ «Բաստիլի գրավումը կարեւոր էր ոչ միայն Ֆրանսիայի համար։ Բաստիլի խորհրդանիշն ավելի ընդգծված է, քան բուն իրողությունը»,–ասաց դեսպանը։
Այնուհետեւ անդրադարձավ լրագրողներին հուզող հարցերին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նշեց, որ կարգավորման հիմքը կարեւորագույն փաստաթուղթ հանդիսացող «Մադրիդյան սկզբունքներն» են եւ դրա պահպանումը, հատկապես դրա կետերից մեկը՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ ուժի սպառնալիքից. «Հենց այս պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչեր է անում հարգելու «Մադրիդյան սկզբունքները»։ Սա առաջին կարեւոր նախապայմանը կարելի է համարել ցանկացած բանակցային գործընթացի համար։ Եվ հենց այս կետի նշանակության կարեւորության տեսանկյունից է, որ Ֆրանսիան՝ որպես համանախագահող երկիր, կոչ է արել ձեռնպահ մնալ լարվածության շիկացումից սահմանին»։ Դիտարկմանն ի պատասխան, որ հայտարարությունները կոնկրետ ուղղված չեն Ադրբեջանին, թեեւ վերջին շրջանում գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, դեսպանը հիշեցրեց դիվանագիտությունն ու դիվանագիտական լեզուն՝ հավելելով, որ դիվանագիտական լեզուն մի փոքր այլ է եւ տարբերվում է լրագրողականից. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի համար ամենացավոտ հարցերից մեկն իր համայնքներն են Մերձավոր Արեւելքում։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արաբագետ Արաքս Փաշայանը։ «Իհարկե բոլոր համայնքները չեն, որ վտանգի տակ են, սակայն հատկապես Սիրիայի հետ կապված վիճակը հեռու է ուրախալի լինելուց։ Դարեր շարունակ ապրելով Մերձավոր Արեւելքում՝ հայ համայնքը ունի մուսուլմանների հետ շփման մեծ փորձ։ Բնականաբար, այն հայերը, ովքեր ցանկություն ունեն շարունակելու ապրել այնտեղ, պետք է գիտակցեն բոլոր ռիսկերը եւ հասկանան, որ բացառիկ կերպով մեծացել է իսլամի գործոնի նշանակությունը այդ պետությունների հասարակական գործընթացներում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Արաքս Փաշայանը։
Արաբագետը նաեւ նկատեց, որ հայերը կարող են ապրել անգամ շարիաթական պետության շրջանակներում, ուղղակի պետք է վճարեն համապատասխան հարկերը, որոնք ամրագրված են շարիաթի կանոններով, այդպիսով՝ նրանք կունենան ինչպես գույքի, այնպես էլ անհատի անվտանգության ապահովումը։ «Այդուհանդերձ, հայ համայնքը պետք է նկատի ունենա, որ տարածաշրջանում իրադրությունը փոխվել է, եւ այն կտրուկ տարբերվում է «Արաբական գարնան» դեպքերից առաջ եղած պատկերից»,–ընդգծեց Փաշայանը։
Արաբական երկրներում իրավիճակը գերտերությունների նեո—գաղութային քաղաքականության արդյունք է, որի նպատակն է մասնատելու միջոցով ունենալ ավելի թույլ եւ ոչ ազդեցիկ պետություններ, որոնք չեն կարող ունենալ ազդեցիկ դեր տարածաշրջանում։
Խոսելով Քուրդիստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են մարզերում, հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում։ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննարկում են ունեցել նաեւ Մայր Աթոռում։ Նրանք պատրաստ են լսել խնդրով մտահոգված յուրաքանչյուրի կարծիքը եւ հաշվի առնել հայեցակարգի վերջնական տարբերակի մշակման ժամանակ։ 
Մարզային քննարկումներին զուգահեռ՝ երեկ Երեւանում անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային համաժողովը։
ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նման լսարաններում մտքերի փոխանակման ժամանակ կարելի է հասնել լուծումների, առաջարկների, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի մշակման ժամանակ. «Մենք կկարողանանք շրջադարձային այս փուլում գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ մեր երկրի եւ հասարակության կայուն զարգացումը երաշխավորված լինի։ Առաջին անգամ է հայ իրականության մեջ, որ կարեւորագույն նշանակության խնդիրը մինչեւ լուծման եզրին հասնելը հանրային քննարկման առարկա է դառնում նախագծային մոտեցումների շրջանակում։ Հանձնաժողովը ձեռնարկեց այդ քննարկումները ոչ պատահական ձեւով, այլ նկատի ունենալով, որ լուծումները չպետք է պայմանավորված լինեն այս կամ այն անձի, քաղաքական ուժի կոնկրետ նկրտումներով»։ 
Ն ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 9—ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել։
Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ։ Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի եւ Ուրուգվայի նախագահների, դրսեւորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով։ Հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում եւ պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր։
Հայ—ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ապաքաղաքական է, զուտ մասնագիտական բնույթ ունի, որի խնդիրն է բացահայտել ստեղծված իրավիճակը եւ մասնագիտական լուծումներ առաջարկել առկա հարցերին՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Այդ մասին երեկ Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի քարտուղարությունից տեղեկացնում են, որ որպես օրինակ նա նշել է այլ երկրների փորձը, որոնք ժամանակին ընտրել էին մոդելային Սահմանադրությունը, ինչի արդյունքում սոցիալական իրականության հետ բախվող խնդիրներ էին առաջացել։
«Նույնը տեղի ունեցավ նաեւ մեր երկրում։ Առաջին Սահմանադրության ընդունման ժամանակ շեշտը դրվեց պետական իշխանության կայացման վրա։ Բայց այստեղ հարց առաջացավ՝ ո՞ւր մնաց մարդը։ Սահմանադրականության հիմնական չափանիշը հենց մարդը պետք է լինի։ Պետք է վերաշարադրել սահմանադրական մեթոդաբանությունը՝ կարեւորելով ոչ թե օրենքի գերակայության սկզբունքը, այլ՝ իրավունքի։ Երբ մենք կիրառենք այս մեթոդաբանությունը, ապա կունենանք մարդակենտրոն Սահմանադրություն»,–հավելել է հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ կա հրատապ խնդիր, որը հասունացել է, եւ որին անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել։
Գագիկ Հարությունյանի համոզմամբ, եթե մեր գործունեությունը սկսվի անիրավական քայլերով, ապա իրավական պետություն կառուցել չենք կարողանա։ «Մեր երկրում քաղաքական գործընթացի սահմանադրական լուծումները տր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024