ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 29.04.2024, 04:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 246 247 248 249 250 ... 312 313 »

Երեկ Արմավիրի մարզում՝ Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը սկսվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը ներկայացրեց մարզի 2013թ. հինգ ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ իր ղեկավարած մարզում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Մազպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ կառավարությանը մայիսի 12—ին տեղի ունեցած կարկտահարությունից հետո Արմավիրի մարզի բնակչությանը սատար կանգնելու համար։ 
«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ դժվար վիճակում կլինեինք։ Կանգնեցիք գյուղացու կողքին, եւ մենք կարողացանք ինչ—որ կերպ լուծում տալ առկա խնդիրներին»,– ասաց մարզպետը։
Ա. Ղահրամանյանը անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող եւ գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2013թ. ապրիլի 23—ի լույս 24—ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20—90%—ով։
Մայիսի 12—ին, 17—ին, ինչպես նաեւ մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը եւս լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը։ Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%—ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները։ 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 534 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը սեմինար–քննարկում են կազմակերպել «ՀՀ—ԵՄ ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով։ Զեկույցներով հանդես եկան տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնիե փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից եւ հույսն արտաքին ուժերի վրա չդնի։ «Մենք մեր հույսը երբեք չպետք է դնենք ԱՄՆ—ի, Ռուսաստանի, Արեւմուտքի վրա։ Մենք առաջին հերթին պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա»,–«Արմենպրես» հաղորդմամբ՝ ասաց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ պատմությունն արդեն ցույց է տվել, որ տարբեր ժամանակներում հույսը դնելով արտաքին ուժերի վրա՝ Հայաստանը միշտ տուժել եւ մեծ կորուստներ է կրել։ Անդրադառնալով Հայաստան—ԵՄ ասոցացման համաձայնագրին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չպետք է այս հարցը դիտարկի արեւմտյան, ամերիկյան կամ պրոռուսական տեսանկյունից։ «Ուղղակի մենք պետք է խոր վերլուծության ենթարկենք այս ամենը, քանի որ ավելի քան երբեւէ՝ նժարին դրված է մեր երկրի եւ ազգի ապագան»,–ասաց Կիրակոսյանը։ Նա նշեց նաեւ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ամենահեշտ փուլն է՝ հավելելով, որ ավելի մեծ խնդիր է գագաթնաժողովի հաջորդ օրը, երբ Հայաստանը պարտականություններ կվերցնի ԵՄ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ զինված ուժերում շարունակվում է զորակոչի վիճակի բարելավմանը, դրա թափանցիկության ապահովմանն ուղված գործընթացը։ Այսպիսի հայտարարությամբ երեկ ՊՆ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ժամանակ հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Լեւոն Մնացականյանը։ Նրա խոսքով՝ ԶՈՒ տարբեր կառուցների կողմից համապատասխան քայլեր են արվում, որպեսզի կտրուկ բարձրանա զորակոչի անցկացման որակը։ Մասնավորապես, ըստ գեներալ—մայորի՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում տեղական զինկոմիսարիատներում, որոնց մասնակցում են զորակոչիկները եւ նրանց ընտանիքները։ «Մինչեւ զորակոչի օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, զորակոչիկների եւ նրանց ընտանիքների հետ հանդիպում են ռազմական ոստիկանության աշխատողները»,–ասաց նա։
ՊՆ ԳՇ պետի տեղակալը ներկայացրեց կենտրոնական հավաքակայանում իրականացվող աշխատանքները. անձը հաստատող, սոցիալական, առողջական վիճակի մասին համապատասխան փաստաթղթերի ստուգում, եւս մեկ անգամ զննվում է զինակոչիկների առողջությունը, իրականացվում են բժշկական կանկարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ պատվաստումը, ամրագրվում է կրթական մակարդակը, տեխնիկական միջոցների հետ աշխատելու ունակությունը, հետաքրքրությունները՝ ըստ զորամասերի բաշխելու նպատակով։
Ըստ գեներալ—մայորի՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 14—ին Իրանում տեղի են ունենալու նախագահական 11—րդ եւ տեղական խորհուրդների 4—րդ ընտրությունները, ինչի առիթով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ռաիսին մամուլի ասուլիս էր հրավիրել։
Նա, խոսելով ընտրությունների կարեւորության մասին, շեշտեց, որ ԻԻՀ—ի 34—ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական, տեղական եւ բանիմացների խորհրդի (Սահմանադիր ժողովի) 28 ընտրություններ։ Դեսպանը շեշտեց, որ Իրանում ղեկավար բոլոր կառույցներն ընտրովի են։ Ընտրախախտումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ Իրանում էլ, ինչպես ամենուր, նման դեպքեր արձանագրվել են, նախագահական ընտրություններին մի անգամ չեղյալ են հայտարարվել 800 ընտրատեղամասերի արդյունքները, իսկ խախտումների հեղինակները պատժվել են ըստ օրենքի։ Այդ օրը Հայաստանում կգործի մեկ ընտրական տեղամաս։
Այնուհետեւ նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ հնչած հարցին, թե արդյոք նոր նախագահի պարագայում Իրանի դիրքորոշումը փոփոխության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Ռաիսին շեշտեց, որ եթե հարցը դիտենք իրավական եւ տեխնիկական դաշտերում, ապա այն լուծված է, եւ խնդիր չկա, քանի որ Թեհրանը լիովին համագործակցում է միջուկային զենք չտարածելու (NPT) պայմանագրի եւ ՄԱԳԱՏԵ—ի հետ։ Սակայն հարցը քաղաքականացվել եւ հետեւաբար փակուղի է մտել։
ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ դեսպանը շեշտեց, որ Թեհրանը կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ պատրաստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահը նորընտիր քաղաքապետին հորդորեց շարունակել վայելել երեւանցիների վստահությունը
Երեւանի քաղաքապետերի թիվը չփոխվեց, բայց երդմնակալության արարողությունների թիվը մեկով ավելացավ։ Երեկ մայրաքաղաքի վերընտրված 54—րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ երդվեց։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։
Հանրապետության նախագահը շնորհավորեց Տարոն Մարգարյանին, Երեւանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի եւ նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնեց, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով։
Ընդգծելով, որ հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու իր ցուցակը, նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր երեւանցիներին Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար։ Նորընտիր քաղաքապետին երեւանցիները վստահեցին, քանի որ, ըստ հանրապետության նախագահի, նախորդ երկու տա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 591 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկարայում հակակառավարական ցույցերն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը պետք է որ գոնե առժամանակ Թուրքիային մոռացնել տային հայկական ատոմակայանի թեման։ Բայց քանի որ հակակառավարական ցույցերին մասնակցում են նաեւ բնապահպանական տարբեր խմբեր, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել Թուրքիայում կառուցվելիք 3 ատոմակայաններին ու հատկապես դրանց տեղադիրքերին, էրդողանամետ մամուլը այս օրերին գրեց, թե իշխանությունը պատրաստվում է նամակ ուղղել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը, որպեսզի վերջինս արգելի նոր հայկական ԱԷԿ—ի կառուցումը՝ հենց սխալ տեղադիրքի պատճառով։
Ի դեպ, էրդողանամետ մամուլը, իբրեւ հայկական կառուցվելիք ԱԷԿ—ի սխալ տեղադիրքի ապացույց, մեջբերել էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված՝ փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ներկայիս ԱԷԿ—ի «շատ վատ վիճակի» ու նորի «շատ վատ տեղադրավայրի» մասին։ Ռ. Ռուսոն հայկական ԱԷԿ—ի խնդրին մշտապես անդրադարձող փորձագետներից է։ Կա մի բայց սակայն։ Փորձագետ Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Այն է՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Այլ կերպ՝ արեւմտյան այս փորձագետը ադրբեջանական եթե ոչ լրտես, ապա ազդեցության գործակալ է։ Իսկ եթե փորձագետը ազդեցության գործակալ է, ապա նրա, իբրեւ փորձագետի, իբր անաչառ խոսքին վստահել պետք չէ։ Գուցե դա է պատճառը, որ ես այս փորձագետի հրապարակումներին հանդիպեցի միայն թուրքական, ադրբեջանական մամուլում եւ նշյալ պարբերականում։
Թյուրքերին թողնենք մի կողմ եւ անդրադառնանք այն հարցին, թե որտեղ է կառուցվելու մեր նոր ատոմակայանը (ֆինանսական որոշ հարցեր լուծելուց հետո)։ Մենք կանդրադառնանք ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10—13—ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը։
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները 1%—ով ավել են ԿԲ—ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7—5,7%։ ԿԲ—ի այդ կանխատեսումը մասնավորապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2—4%, այնինչ իրենք այս ոլորտում նախատեսում են 4,5% տնտեսական աճ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8–ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին։
Հանրապետության նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին եւ շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով։
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգեւատրել է ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար։ Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով եւ համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը եւ ունի երկրպագուների հսկայական բանակ։
Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության եւ սիրո տրված պարգեւը։ Նա մեծագույն ակնածանքով եւ սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության եւ մշակույթի մասին։ «Խաղաղության եւ սիրո կղզի է Հայաստանը։ Դուք հրաշալի երկիր ունեք եւ ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,—ասել է Մոնսերատ Կաբալյեն։
Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից եւ վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը՝ աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ։ Ադրբեջանում կարծում են, որ երգչուհին ԼՂՀ այցելելու համար պետք է ստանար Բաքվի «թույլտվությունը»։ 
Ադրբեջանի արտգործնախարարությունը Մադրիդից պահանջում է «բացատրություն տալ» Մոնսերատ Կաբալյեի ԼՂՀ կատարած այցին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Մոնսերատ Կաբալյեն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է ԼՂՀ—ում։ Երգչուհուն նախօրեին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ 
Կաբալյեն այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին։ Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ։ 
«Ես այստեղ եմ գտնվում որպես երգչուհի։ Բացի դրանից, ես ներկայացնում են Միավորված ազգերի կազմակերպությունը։ Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,–ասել է երգչուհին Ստեփանակերտում։ «Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը։ Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»,–ընդգծել է նա։ 
Մոնսերատ Կաբալյեի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարեւան Թուրքիայի տասնյակ քաղաքներում բռնկված զանգվածային ցույցերը շարունակվում են։ Այդուհանդերձ՝ բողոքի ակցիաների կենտրոն Ստամբուլի ցուցարարները Թուրքիայի կառավարությանը ներկայացրին այն պահանջները, որոնց կատարման դեպքում կդադարեցվեն զանգվածային անկարգությունները։ Քանի որ ցույցերը սկսվեցին բնապահպանների բողոքի միջոցառումից, ովքեր դեմ էին հանդես եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտակայքում գտնվող Գեզի պուրակի ոչնչացման՝ իշխանությունների ծրագրերին, ապա առաջինը ցուցարարները պահանջում էին պահպանել պուրակը։
Ցուցարարները պահանջում են նաեւ լիակատար կերպով արգելել ոստիկաններին՝ կիրառելու արցունքաբեր գազ, պաշտոններից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար, ինչպես նաեւ ազատել Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված բոլոր ակտիվիստներին։ Իշխանություններից ցուցարարները պահանջում են նաեւ ընդլայնել ժողովրդավարական ազատությունները, այդ թվում՝ խոսքի եւ արտահայտվելու իրավունքի ազատությունը։ Նրանք հայտարարեցին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա ցույցերը Ստամբուլի կենտրոնում կշարունակվեն մինչեւ այդ պահանջների լիովին բավարարումը։
Ադանա քաղաքում երեկ վախճանվեց չորեքշաբթի ցուցարարների հետ բախումների հետեւանքով տուժած ոստիկանը։ Գիշերը Ադանայում հավաքվել էր մոտ 500 ցուցարարների խումբ, ովքեր շարժվում էին կառավարող կուսակցության տեղական գրասենյակի ուղղությամբ։ Պարբերաբար ամբոխից ոստիկանների ուղղությամբ քարեր էին թռչում։ Մոտ 4 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024