ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 01.05.2024, 06:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 257 258 259 260 261 ... 312 313 »

«Եկամտային հարկի» մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից. այն վերաբերում է բոլորիս, ինչով էլ արդարացվում է հանրային լայն հետաքրքրությունն ու, երբեմն, անհանգստությունն այս առումով։ Բազմաշերտ եւ բազմակողմ հարկման համակարգից ավելի օպտիմալ համակարգին անցում կատարելը բավականին բարդ է. այն պետք է նախ արմատավորվի հասարակության մտածողության մեջ, իսկ սխալ պատկերացումները հաղթահարելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հասկանալ։ Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում մեզ նոր օրենքը։
Փորձենք կառուցել ողջ պատկերը պարզագույն օրինակի միջոցով՝ ընտրելով աշխատողի, ում գործատուն վճարում է ամսական 100 հազար դրամ անվանական աշխատավարձ։ Ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորություններն այս առումով ունեն հետեւյալ կառուցվածքը. գործատուն այս չափի աշխատավարձ վճարելու համար մուծում է կատարում սոցիալական վճար՝ 19 հազար դրամի չափով։ Միեւնույն ժամանակ՝ 100 հազար դրամ անվանական աշխատավարձից կատարվում է 3000 դրամ սոցիալական վճար եւ 6450 դրամ եկամտահարկ. այսինքն՝ բուն աշխատավարձից պահվում է 9450 դրամ եւ աշխատողի փաստացի եկամուտը կազմում է 90 հազար 550 դրամ։ Այս ամենից երեւում է, որ ներկայումս գործատուի եւ աշխատողի հարկային պարտավորությունները բաղկացած են երեք մասից. հունվարի 1—ից դրանք կմիանան մեկ միասնական եկամտային հարկում։ Այն 19 հազար դրամը, որ գործատուն այսօր վճարում է որպես սոցիալական վճար, նա կգումարի աշխատողի անվանական աշխատավարձին եւ ստացված 119 հազար դր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին երեկ հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարեւոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,—ասել է նախարարը։
Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի այցերին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ եւս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, եւ կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի հիվանդասենյակները։
Դերենիկ Դումանյանը մասնագետների առջեւ խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։ hhpress.am

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը։ Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանոթանալ եւ քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ—ից՝ ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին։ ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաեւ ուսուցիչների մրցույթների անցկացման հետ։ Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ—ի կողմից ներկայացված արձանագրությունները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։

Իր խոսքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար։ Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ, բոլոր դասագրքերը՝ ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար։ Կրթության եւ գիտության նախարարությունը այս առումով իրականացնելու է հետեւողական վերահսկողություն։ Հարգելի տնօրեններ, իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ»։ Անդրադառնալով դպրոցներում մանկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես մարդը, այնպես էլ պետությունը իր գոյության ընթացքում առաջ գնալու համար ստիպված է լինում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք տարբեր ժամանակահատվածների համար տարբեր են։ «Անհրաժեշտ է սովորել ժամանակին արձագանքել առկա մարտահրավերներին»,—երեկ լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ առանձնացնելով այն լուրջ մարտահրավերները, որոնք վերջին մեկ—երկու ամսվա ընթացքում ծառացած են մեր պետության առաջ։ 
Նա անդրադարձավ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերություններին, համարելով դրանք չափազանց կարեւոր մի քանի պատճառներով, մասնավորապես Հայաստանը արտաքին աշխարհին միացնող ճանապարհները 70 տոկոսով կախված են Վրաստանից։ 
Հայտնի է, որ պարբերաբար հայ—վրացական հարաբերություններին խոչընդոտող հանգամանքներ են հայտնվում, եւ սա մարտահրավեր է մեզ համար, որին մենք կարողացանք ճիշտ ձեւով արձագանքել՝ Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելով Հովհաննես Մանուկյանին, ով բավականին ակտիվ աշխատում է Վրաստանի կառավարության հետ։
«Հայաստանի ցանկացած դեսպան արտերկրում պետք է ակտիվորեն աշխատի այդ երկրի իշխանությունների հետ, կապող օղակ դառնա կառավարության եւ հայ համայնքի միջեւ»,— նշեց նա։
Բացի դեսպանի հաջող նշանակումից՝ դրական երեւույթ էր Շառլ Ազնավուրի այցը Վրաստան եւ նրա համերգը Ախալցխայում։ 
Ըստ Գրիգորյանի, համերգը նպաստեց հարեւան երկրում հայերի հեղինակության ամրապնդմանը։
Քաղաքագետը խոսեց նաեւ մեր տարածաշրջանում մի քանի դերակատարներ ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դամասկոսի ամենամոտ եւ ապահով Ջառամանա արվարձանում, որտեղ 70 տոկոս բնակչությունը քրիստոնյա է եւ ավելի քան 250 հայ ընտանիք է ապրում, երեկ գիշեր 2 ականապատ մեքենա է պայթել։ Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ Ջառամանայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Օգոստոսի 27–ին Դամասկոսի համար բավական ծանր օր է եղել, քաղաք տանող գրեթե բոլոր ճանապարհները փակ են եղել, անդադար ռմբակոծություն է տեղի ունեցել եւ շատ տներ են ավերվել։
Հալեպի թաղամասերում օգոստոսի 27—ի լույս 28—ի գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ 
Կրակոցների ձայներ լսվել են, սակայն լինում են պահեր, որ դրանք բավականին երկար են տեւում, որոշ ժամանակ էլ՝ շատ կարճ։ Հեռախոսակապը մոտ մեկ շաբաթ գործել է, սակայն օգոստոսի 27—ի կեսօրին կրկին խափանվել։ Չի գործում նաեւ համացանցը. էլեկտրականությունը չի խափանվում։ Երեկ կեսօրին հայաշատ թաղամասերին բավական մոտ եղել են շատ ուժեղ ռմբակոծություններ, որոնք կարճ են տեւել։ 
Սիրիայի զինված ուժերը բնակիչների հետ համագործակցության արդյունքում Հալեպի ալ Իզաա, Աամարիա, Թել ազ Զարազիր թաղամասերը մաքրել են զինյալներից, նրանցից շատերը սպանվել են եւ ոչնչացվել, իսկ զենքերը առգրավվել են։ Զինված ուժերը հաջողությունների են հասել նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 541 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա)։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել եւ հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ—ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը եւ դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ—ավստրիական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ—ավստրիական միջպետական հարաբերությունների 20—ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին։
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաեւ բազմակողմ ձեւաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ—ի շրջանակներում։
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի  պատասխանը «Panorama.am»—ի հարցին
–Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
–Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման։ Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ՝ ոչինչ» դիրքորոշմանը եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերին, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—ղազախական քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին քսան տարիների ընթացքում կառուցվել են իրապես բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ՝ հիմնված հարգանքի եւ խորը վստահության վրա։ «Արմենպրեսի» մամուլի սրահում օգոստոսի 27—ին լրագրողների հետ հանդիպմանը երկկողմ հարաբերություններին նման գնահատական է տվել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։
«Ես մեծ հաճույքով եմ արձանագրում, որ օգոստոսի 27—ին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը։ Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ներկայում Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բնորոշվում են զարգացման կայունությամբ»,— նշել է նա։ Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական, սոցիալ—քաղաքական, մշակութային հարաբերությունները յուրաքանչյուր պատմական փուլում ավելի են ամրապնդվել։ 1991—1992 թթ. Ղազախստանը եւ անձամբ՝ նախագահ Նազարբաեւը ղարաբաղյան հարցի կարգավորմանը գործուն մասնակցություն են ունեցել։
«Հայ—ղազախական հարաբերությունների կարեւորագույն առանձնահատկությունը քաղաքական երկխոսության բարձր մակարդակն է։ Դրա վառ ապացույցը մեր երկրների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցությունը»,— ընդգծել է Բոզժիգիտովը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ—ղազախական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման բոլոր երաշխիքները կան։
Հայ—ղազախական հարաբերությունների ամենախոցելի կետն առեւտրաշրջանառությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանում բացվեց հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի գրասենյակը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պալատի բացմանը ներկա էին ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Մարտա Դասսուն, ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ—ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի բացումը կարեւոր հիմնաքար համարեց հայ—իտալական համագործակցության համար։
«Պալատի ստեղծումն իր գագաթնակետին հասցրեց հայ գործարարների եւ դեսպանության համագործակցությունը, որտեղ նկատելի է փոխըմբռնումը։ Այս ծրագրով ապացուցվեց, որ կա ցանկություն քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը շարունակելու համար»,–նշեց դեսպանը։ Նրա խոսքով՝ ասոցիացիայի դերն ու նշանակությունը չպետք է գնահատել միայն տնտեսական առումով, քանի որ երկու երկրների հարաբերությունները կարեւորվում են նաեւ պատմամշակութային խոր արմատներով։
Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար, նախարարի տեղակալ Մարտա Դասսուն համոզմունք հայտնեց, որ հայ գործարար շրջանակների ներդրումները մեծ նշանակություն կունենան հայ—իտալական հարաբերությունների վրա։
Հայ—իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիան ներկայացնելու է իր բոլոր անդամների շահերն ու իրավունքները, համակարգելու անդամների գործունեությունը։ Ասոցիացիայի անդամների թիվը հասնում է 23—ի, սակայն 2013թ. ընթացքում կընդլայնվի՝ ներգրավելով այլ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ ինչ տարբերակ է ընտրվել մեր երկրի պարագայում
Մեր պետությունը աներկբա որոշել է, որ մենք պետք է շարունակենք զարգացնել միջուկային էներգետիկան, քանզի դրա համար ունենք ամենակարեւորը՝ մասնագիտական հզոր դպրոցը։ Նաեւ միջազգային տարբեր ամբիոններից մեկ անգամ չէ, որ հնչեցրել ենք ամենաբարձր մակարդակով, թե հաշվի առնելով նույն միջազգային զարգացումները, մենք գործող ատոմակայանը կհանենք շահագործումից միայն այն ժամանակ, երբ այն արդեն փոխարինած կլինենք համարժեք հզորությամբ։ Ընդ որում, այդ փոխարինումը անպայման կլինի հենց միջուկային հզորությամբ։ Սա ամրագրված է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված էներգետիկայի նախարարության գործունեության ծրագրում։ «ՀՀ»—ի նախորդ համարում ասել էինք, թե քանի որ նոր ԱԷԿ—ի կառուցումն ուշանում է, ուստի հնի՝ այսինքն՝ գործողի շահագործման ժամկետը երկարացվում է՝ պարտադիր անվտանգության պահանջների կիրառմամբ։ Սրան զուգահեռ համապատկերում հարկ է անդրադառնալ մեկ հարցի եւս. գործող ԱԷԿ—ն էլ, իր հերթին, շահագործումից հանելը մեկ օրվա կամ մեկ ամսվա բան չէ, ավելի պատկերավոր ասած՝ հացի արտադրամաս չէ, որ փակես—գնաս, երկարատեւ ժամանակահատված պահանջող գործընթաց է ու, ի դեպ, դարձյալ անվտանգության պարտադիր պահանջների կիրառմամբ։
Եվ այսպես, մասնագետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 593 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024