ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 07:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 01
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը նախորդ տարեվերջին հայտարարություն է տարածել, ըստ որի նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր։ Հայտարարությունում հիմնադրամը այդ մասին տեղեկացնում է հանրակրթական, հատուկ երաժշտական դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական եւ այլ շենքերի տնօրինությանը։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով տվյալ շենքի տնօրինությունը պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրի ըստ ներկայացված հարցաթերթիկի ձեւի։ Օրինակ՝ երբ է շինությունը շահագործման հանձնվել, շենքի կոնստրուկցիայի տեսակը (քար, պանել, փայտ եւ այլն), պատերի հաստությունը, պատի ջերմամեկուսիչ շերտը, եթե, իհարկե, այդպիսին կա, շերտի հաստությունը, արտաքին պատուհանների տեսակը (մետաղապլաստ, փայտ, ալյումին, միատակ, թե երկտակ եւ այլն), տանիքում ջերմամեկուսիչ շերտի առկայությունը, շինության վթարայնության կարգը, վերջին երկու ջեռուցման շրջաններում ծախսված գումարը, գործածվող էլեկտրասպառիչները եւ այլն։ Երբ ընդհանուր պատկերը պատրաստ լինի, մենք կանդրադառնանք դրան։ Բայց մի բան, ըստ մասնագետների, հստակ է, ՀՀ—ն էներգախնայողության մեծ ներուժ ունի, որը սակայն չի գործածում։
Ինչո՞ւ է էներգախնայողությունն այսքան կարեւորվում մեզ մոտ եւ նաեւ արդեն Հայաստանում։ Բանն այն է, որ երբ սկսեցի ուսումնասիրել ոլորտը, պարզվեց, որ աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Բայց այդ էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում՝ շռայլելու սովորույթով պայմանավորված։ Ու եթե հիմա նույնիսկ շռայլել չենք ուզում հասկանալի պատճառներով, դժվար է դա չանելը՝ արդեն տեխնոլոգիաներով պայմանավորված։ Տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիախնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաներ։ Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Փետրվարի 29—ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ մերժեցին Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը։
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանի նիստին հետեւող Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին։
Խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի քննարկումը։ Օրինագծերի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը հայտնեցին պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, ովքեր օրինագծերի փաթեթը համարեցին հակասահմանադրական եւ հետեւաբար՝ անընդունելի։ Նրանք կառավարությանն առաջարկեցին ետ վերցնել օրինագիծը եւ հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները՝ բարեփոխել այն։ Լարիսա Ալավերդյանն էլ առաջարկեց հրավիրել խորհրդարանական լսումներ։
Օրինագծի անհրաժեշտության եւ ՀՀ Սամանադրության դրույթներին համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը շարադրեց պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Ըստ նրա՝ քննարկվող փաթեթը շատ կարեւոր նախաձեռնություն է, որի ընդունումը թելադրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ուղղված է պաշտպանելու երկրի սահմանադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելուց հետո երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է կառավարությանը համանման նոր օրինագիծ մշակել։ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունն արդեն սկսել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բրունո Բադրեն։ Նախարարության մասնագետները կհամապատասխանեցնեն օրինագծի նոր տեքստը եվրոպական եւ միջազգային բոլոր անհրաժեշտ չափանիշներին։
Ըստ «BBC»—ի՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշելով օրինագծի աջակիցների «մեծ հիասթափությունը եւ խորը տխրությունը»՝ ասել է. «Երկրի նախագահը համարում է, որ ուրացումն անհանդուրժելի է, հետեւաբար պետք է պատժվի։ Նա խնդրել է կառավարությանը պատրաստել նոր օրինագիծ՝ հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը»։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սարկոզին պատրաստվում է ընդունել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլանդը խոստացել է ընտրվելու դեպքում վերսկսել ցեղասպանությունների մասին օրենքի ընդունման գործընթացը։ Ֆրանսիական «TF1» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նա կարծիք է հայտնել, որ օրենսդիր մարմնի աշխատանքների ժամկետի վերջում առաջարկված օրենքն այնքան էլ հարմար չէր. «Դրա համար էլ պետք է վերսկսել այդ գործընթացը։ Ես ինձ վրա եմ վերցնում հանգիստ, խաղաղ եւ վճռական կերպով հարցը մինչեւ վերջ տանելը»։
Պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Սահմանադրական խորհրդի վճիռը։ Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ—ի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե Ֆրանսիայի իրավական ամենաբարձր ատյանի կողմից «սարսափելի սխալի» ուղղումը գոհացուցիչ է։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 547 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ հասարակության մեջ կնոջ դերը մշտապես բարձր է գնահատվել։ Ժամանակակից աշխարհի միտումներին համընթաց փորձ է արվում մեծացնել հայ կնոջ ներգրավվածությունը նաեւ քաղաքական եւ ղեկավար պաշտոններում։ Պարզելու համար Հայաստանում տեղական կառավարման մեջ կանանց ներգրավվածության աստիճանը, Կովկասի ինստիտուտի կողմից մի շարք մարզերում կատարվել է հետազոտություն։ Այն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի եւ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի կովկասյան գրասենյակի աջակցությամբ։ Ուսումնասիրության համար օգտվել են 2005 թվականից անցկացված տեղական ինքնակառավարման բոլոր ընտրությունների տվյալների շտեմարանից, թվով 3430 ընտրություն, ինչպես նաեւ անցկացվել են 90 հարցազրույցներ եւ 10 ֆոկուս խմբերի հետազոտություններ։
Երեկ Կովկասի ինստիտուտում անցկացվեց «Կանայք Հայաստանի տեղական ինքնակառավարման մեջ» կլոր սեղան—քննարկում, որի ընթացքում Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Նա նշեց, որ տեղական ինքնակառավարման մեջ կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշը հատուկ է առավելապես սահմանամերձ շրջաններին, ինչպես նաեւ փոքր համայնքներին։ Այսպես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում մեծ է կանանց թիվը Լոռու եւ Սյունիքի մարզերում, համապատասխանաբար 14 եւ 17 տոկոս։ Նվազագույն ցուցանիշը գրանցվել է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում։
Ներգրավվածության բարձր մակարդակի վրա ազդող գործոններից կարելի է առանձնացնել անբավարար սոցիալական վիճակը, արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց մեծ հոսքը, մարդկային ռեսուրսների պակասը եւ այլն։
Որոշ դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնում կանանց ընտրվելու գործում առանցքային դեր է խաղացել ընտրարշավի կազմակերպմանը ցուցաբերած աջակցությունը։ Սակայն տնտեսապես զարգացած եւ Երեւանին մոտ գտնվող համայնքներում կանանց մասնակցությունը բավականին ցածր է։
Ուսումնասիրությունը ցույց է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ նախընտրական ծրագրում յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր բարձրացրած խնդիրը։ Այս մասին հավաստիացրեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը՝ Հրազդան քաղաքում կոտայքցիներին ներկայացնելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետին ուղեկցում էին կառավարության, խորհրդարանի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ կուսակցության կարեւորագույն գրավականը կուսակիցների եւ ժողովրդի հետ ազնիվ լինելու, սեփական խնդիրները բացահայտելու փաստն է. «Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք առնչվելու են յուրաքանչյուր քաղաքացուն, որպեսզի քաղաքացիներն իրենց կենցաղում զգան դրանց դրական ազդեցությունը։ ՀՀԿ նախընտրական ծրագրի ուշադրության կենտրոնում լինելու է քաղաքացին։ Պետք է իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որոնք բարեկեցիկ կյանք կապահովեն յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվելու է արդյունաբերական քաղաքականություն՝ միտված ժամանակակից արտադրությունների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ նախընտրական ծրագրի բոլոր խնդիրների հիմքում երկրի տնտեսական ներուժի բարձրացումն է։
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ վարչապետը նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ռուս–վրացական պատերազմին՝ պետությունը կարողացել է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեղմել են հասարակության վրա այդ երեւույթների հնարավոր բացասական ազդեցությունները։
«Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը, իրականացվել է հստակ կերպով։ Դրա գլխավոր երաշխիքը մեր սպառազինության համալրումն ու դրա մակարդակի բարձրացումն էր։ Նախոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում աստիճանաբար ներդրվում է սոցիալական նոր մի փիլիսոփայություն, որի էությունն այն է, որ կենսաթոշակ ստանալու առումով քաղաքացին ոչ մի գործառույթի հետ չպետք է առնչություն ունենա։ Բյուրոկրատական ու թղթաբանական տարբեր քաշքշուկների մեջ ընկնելու փոխարեն քաղաքացին պետք է արտահայտի իր՝ թոշակ ստանալու ցանկությունը՝ ընդամենը դիմում ներկայացնելով։ Մնացածն արդեն կկարգավորվի կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի շնորհիվ, որը կենսաթոշակային համակարգի համընդհանուր բարեփոխումների մի մասն է կազմում։
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ ասուլիսում նշեց, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2011թ. համակարգում սկսվեցին իրականացվել մի շարք սոցիալական բարեփոխումներ, որոնց նպատակն է ստեղծել այնպիսի կենսաթոշակային համակարգ, որը կհամապատասխանի արդի զարգացած աշխարհի պահանջներին։
«Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան հաղթահարել գործող կենսաթոշակային համակարգի թերությունները։ Խոսքը հատկապես վերաբերում է կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգին. այն հնարավորություն կտա հստակեցնել թոշակառուների հաշվառումը, որպեսզի նրանց տվյալները լինեն ճշգրիտ, բացառվեն կրկնությունները։ Ներկայումս տարբեր բազաներից բոլոր տվյալներն ի մի են բերվում եւ գրանցվում են մեկ բազայում։ Կենսաթոշակառուների հաշվառման գործընթացի արդյունքում այսօր արդեն թոշակառուների թիվը 520 հազարից հասել է 509 հազարի։ Մինչեւ այս տարվա հուլիսը համակարգը կփորձարկվի, որից հետո կիրառության մեջ կմտնի»,— ասաց Հ. Հակոբյանը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կենսաթոշակային համակարգում վերջին երկու տարիներին մեծածավալ աշխատանք է կատարվել, Ազգային ժող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Փետրվարի 29—ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկ։
Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական արդյունաբերական շահագործման փուլում եւ շարունակում է ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացը՝ համաձայն ՀՀ էներգահամակարգի օպերատորի կողմից սահմանվող ռեժիմների։
Վ. Հարությունյանը եղել է կաթսատուրբինային, քիմիական, էլեկտրատեխնիկական, ջերմային չափումների եւ ավտոմատիկայի արտադրամասերում, կայանի կառավարման ավտոմատացված կենտրոնում, ծանոթացել է աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Նա շնորհակալություն է հայտնել Հրազդան 5—ի անձնակազմին, որը կարճ ժամանակահատվածում եւ մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերելով կարողացել է ավարտին հասցնել էներգաբլոկի արդիականացման ծրագիրը։
«Դժվար է բառերով արտահայտել, թե ինչ աշխատանք է իրականացվել եւ ինչ մեծ նշանակություն ունի էներգաբլոկի շահագործումը մեր էներգահամակարգում։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր աշխատակցից եւ հպարտ եմ, որ ձեր ջանքերով կյանքի կոչվեց այս նախագիծը։ Պետք է նաեւ մտածենք մեր մասնագետների կողմից ստեղծված եւ «Հրազդան 5»—ում կիրառված տեխնոլոգիաները պատենտավորելու, մեր աշխատանքի ընթացքում կուտակված փորձն այլ երկրներում կիրառելու ուղղությամբ։ Բացի այդ, անհրաժեշտ է մեր մասնագետների փորձը փոխանցել երիտասարդներին եւ էներգետիկների նոր սերունդ վերապատրաստել»,– նշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։
2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան—5»—ում իրականացվեց կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժ. անընդհատ աշխատել են բեռնվածության տակ։ Հրազդանի ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը հանրապետո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական—քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած՝ «Եվրասիական միությունը մեր ապագան է» եւ «Ապագային ընդառաջ» նոր գրքերի շնորհանդեսին։ Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Ա. Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները։
Ճեպազրույցի ժամանակ Արտաշես Գեղամյանը նշեց, որ գրքերի միջոցով ցանկացել է իր հուշերը, մտորումները դարձնել քննարկման առարկա, իսկ մտորումները պայմանավորված են Հայաստանի ապագայի տեսլականով։
«Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ աշխարհը թեւակոխել է լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունների ոլորտ, եւ այդ փոփոխությունների ժամանակ առավել խոցելի կարող են դառնալ փոքր պետությունները, հատկապես այն պետությունները, որոնք աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում են հայտնվել. Հայաստանը նույնպես հայտնվել է նման զարգացումների կիզակետում»,—ասաց Ա. Գեղամյանը՝ մատնանշելով, թե ինչ է կատարվում Հայաստանի անմիջական հարեւանների մոտ՝ մասնավորապես Սիրիայում եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր հայեր. «Պետք է ճիշտ կողմնորոշվենք, որպեսզի Հայաստանի դարավոր բարեկամներին չկորցնենք»։
Անհրաժեշտ է շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի վաղեմի բարեկամի եւ դաշնակցի՝ Ռուսաստանի, բարիդրացիական հարաբերությունները՝ Վրաստանի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների եւ ԱՄՆ—ի հետ։
«Այս տեսակետից իմ գրքում կան այն ուղիները, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ»,–ընդգծեց «Ազգային միաբանության» առաջնորդը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա խո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024