ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 22:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 10

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 13-րդ համագումարին: Համագումարում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հաշվետու զեկույցով:

Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է:
Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ողջ միջավայրն է փոխվել, արտաքին ու ներքին մարտահրավերներն են փոխվել, խնդիրներն ու դերակատարներն են փոխվել: Իսկ Հանրապետականը շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը` հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից և մոմե թևերով արևին հասնելու գայթակղությունից:
Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները և իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Այս տարիներին կուտակած հս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց "Քեզ համար, Հայաստա'ն” կարգախոսով: Ինչպես միշտ, այս տարիներին ևս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Հինգ տարի  շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը:
Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է`
- պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում,
- բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը,
- փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և վերականգնել ընդդիմախոսների` այլ կարծիք ունենալու իրավունքը,
- ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային գործընթացներում` հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ,
- Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը,
- ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը,
- նոր սպառազինության և տեխնիկայի ներդրմամբ` հզորացնել մեր պաշտպանական ներուժը:
Վստահաբար, մենք շարունակելու ենք պահպանել և ամրապնդել ձեռք բերվածը:
Ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Հայաստանի շարունակական զարգացման համար, և ՀՀԿ-ն պատրաստ է բազմապատկել ջանքերը` երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 610 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024