ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 12:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 29 » ԱԱԾ-ն հետեւում է ընտրակաշառքի խոստումներ տվողներին
09:59
ԱԱԾ-ն հետեւում է ընտրակաշառքի խոստումներ տվողներին

Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ բոլոր պոտենցիալ օրինախախտները իրենց տեսադաշտում են

Ազգային անվտանգության ծառայությունը ողջ անձնակազմով աշխատում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացառելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Մեր տեսադաշտում կան մարդիկ, կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ընտրակաշառք բաժանելու ուղղությամբ, բայց նշեմ, որ դա ոչ թե կուսակցության կենտրոնական գրասենյակներից տրվող հանձնարարությունների շրջանակներում է, այլ այսպես կոչված՝ «արջի ծառայություններ» մատուցող տարբեր փոքր խմբեր են տարբեր տարածքներում։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում, որ նման արկածախնդրության ոչ ոք չգնա, որովհետեւ մեր ձեռքերը երկար են, եւ մենք ամեն ինչ տեսնում ենք»,–նշել է Վանեցյանը։
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերի են «արջի ծառայություն» մատուցում այդ մարդիկ, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Տարբեր, օրինակ՝ ռեյտինգային թեկնածու է, իր ընկերներին հավաքել է, մտածում են ինչպես անեն, որ շատ ձայն հավաքեն, մարդիկ են գտնում, ասում են՝ այսքան փող տանք, ընտրեք, պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Քրեական օրենսգիրքն ասում է, որ ընտրակաշառքի խոստումն արդեն քրեորեն պատժելի արարք է։ Հենց կհասնենք այդ փուլին, երբ կլինի կոնկրետ խոստում, այդ մարդիկ անմիջապես կենթարկվեն պատասխանատվության։ Ոստիկանությունն այդ առումով ավելի առաջնային գծում է, ոստիկանությունն է այդ գործունեությունն իրականացնում, եւ ես համոզված եմ, որ մեր ոստիկանությունն այնքան ուժ ու հնարավորություն ունի, որ կարողանա կանխել նման դեպքերը։ Բայց, եթե մեզ հայտնի կդառնան նման դեպքեր, որոնք հայտնի չեն լինի ոստիկանությանը, մենք՝ որպես իրավապահ մարմին, կիրականացնենք օրենքով մեզ վերապահված բոլոր լիազորությունները, որպեսզի նման դեպքերը բացառենք»։
ԱԱԾ տնօրենը վերահաստատում է, որ իր եւ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են. «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել։ Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից է»։ Ըստ նրա՝ տեղեկատվությունը ստացվում է, բայց չի լինում փաստագրել այդ տեղեկատվությունը, «այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին»։
Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 27—ին կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձ ձեռնարկած 43—ամյա տղամարդու վերաբերյալ։
«Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ազատամարտիկ, ով հաշվառված է հոգեբուժական կլինիկայում։ Քաղաքացին մեզ հայտնել էր, որ աշխատանք է ուզում գտնել, սակայն նրան աշխատանք չէին տալիս։ Նա այդ քայլով ցանկանում էր ուշադրություն գրավել։ 
Ինքը դիմել է նաեւ ինձ՝ ԱԱԾ համակարգում աշխատելու համար, բայց ԱԱԾ օրենքը արգելում է 27—ը լրացած եւ ավելի բարձր տարիքի անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաեւ հոգեբուժական կլինիկայում հաշվառվածներին»,–հայտնել է Վանեցյանը։

Տղամարդը դեռեւս գտնվում է կալանքի տակ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018