ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 00:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 14 » Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ /Ղարաբաղի ճակատագիրը որոշողը այդ հողի վրա ապրող ժողովուրդն է/
14:48
Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ /Ղարաբաղի ճակատագիրը որոշողը այդ հողի վրա ապրող ժողովուրդն է/

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆիասկո ապրեց նախ եւ առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների»,—լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մեր հերոսներին, բոլորին՝ թե՛ զոհված, թե՛ ողջ եւ նրանց ծնողներին։
Էդուարդ Շարմազանովը Չեխիայից, Լատվիայից եւ Հունաստանից ժամանած պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից։ Նրանք եկել էին իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Շարմազանովը մեջբերել է պատգամավորների դիտարկումները, թե Արցախի ժողովուրդը իր պայքարում միայնակ չէ, եւ հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը. «Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»։
Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը։ «Եվ պատահական չէ, որ Երեւանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, եւ որ վճռական ու որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ։ Ուզի—չուզի Ադրբեջանը, Թուրքիային դա դուր կգա՞, թե ոչ, համանախագահների մակարդակով հնչեցվել է այս կարծիքը, ինչի մասին մշտապես խոսել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները։ Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»։
Շարմազանովը նշել է, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության եւ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ այդ անվտանգությունը միայն ռազմական գործոնի մեջ չէ, այլ նաեւ քաղաքական։
Շարմազանովը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլեւս չի լինելու Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ Արցախի անկախությանն այլընտրանք չկա, Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր։ Հայաստանի Հանրապետությունն էլ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, պարտավոր է իրականացնել եւ պահպանել Արցախի ժողովրդի արդարացի պահանջը։
Նա հավելել է, որ այս պահին սեղանին դրված է այն փաստաթուղթը, որը ներկայացրել են համանախագահները եւ որը պետք է իրականացվի փոխզիջումների արդյունքում՝ հավաստիացնելով, որ որեւէ նոր բան չկա։
Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին, ապա դա, Շարմազանովի խոսքով, հակամարտության ամբողջ համապարփակ լուծման ընդամենը մեկ տարր է։
Էդուարդ Շարմազանովը խոսել է նաեւ քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի դերի մասին. «Հակամարտության ամենասկզբից Թուրքիան ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։ Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն է, որն ուղղակիորեն արդարացնում է Ադրբեջանի վայրագությունները»,–ասել է նա։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ բանը հասել է նրան, որ Թուրքիայի արտգործնախարարի շուրթերով այս հակամարտությանը փորձ է կատարվում տալ կրոնական բնույթ, որը, ըստ ԱԺ փոխնախագահի, հղի է նոր արյունահեղություններով։
Հարցին, թե վերջին զարգացումները արդյոք ազդեցություն կարո՞ղ են ունենալ հայ—ռուսական հարաբերությունների վրա, Շարմազանովը պատասխանել է, թե չի կարծում, որ կտրուկ քայլերի գնալը ճիշտ է. «Բնականաբար, զգացմունքային գնահատականները հասարակության կողմից ընկալելի են. ունենք զոհեր, դրա մասին խոսել ենք, բայց պետք չէ ավելորդ զգացմունքայնությամբ մեր օրակարգը ներկայացնենք դաշնակիցներին։ Բարի քեռիներ այս աշխարհում չկան, եւ ամեն երկիր ունի իր շահերը։ Մենք դաշնակցային հարաբերություններում առաջնորդվում ենք մեր շահերով»,–ասել է նա։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներսում իրավիճակի փոփոխությանը, ապա Շարմազանովը նշել է, որ շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա. «Մեր ուշադրությունը պետք է ուղղվի ավելի նպատակային խնդիրներին։ Օրինակ, մի քննարկման ժամանակ էլ ասել եմ, որ պետք է բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել, չպետք է թույլ տանք, եւ այդ միջոցները պետք է ուղղենք սահմանապահ գոտիներ, բանակին, տնտեսության զարգացմանը։ Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության, որովհետեւ զգացմունքայնությունը խանգարելու է»։
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է, մասնավորապես, Լեւոն Տեր—Պետրոսյան—Սերժ Սարգսյան հանդիպմանը.  «Մինչեւ այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր, անկախ նրանից՝ ինձ դուր էր գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, դուր չի գալիս, մենք համամիտ ենք, թե համամիտ չենք, մի բան փաստ է, որ այս ժամանակաշրջանում, պետության եւ հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ, եւ որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024