ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 19 » Արդիական է հողային եւ նյութական հատուցման խնդիրը
15:48
Արդիական է հողային եւ նյութական հատուցման խնդիրը

Մենք արդեն փակել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ Հայոց ցեղասպանության փաստը հստակ է ու հայտնի ամբողջ աշխարհին։ 
Այժմ մեր խնդիրն այլ է։ «Ուրախալի է, որ այժմ մեր պայքարն ամբողջապես պատկերացնում ենք պահանջատիրության տեսանկյունից։ Պահանջատիրություն ասելով՝ հասկանում ենք Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման անհրաժեշտություն, եթե բաց տեքստով ասենք, ապա նկատի ունենք հողային եւ նյութական հատուցման խնդիրը։ Մեր աշխատությունները կառուցել ենք այդ ոգով։ Ուսումնասիրություններում կանգ ենք առել այնպիսի մի հանգամանքի վրա, որը հայրենազրկումն է»,–ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ պարտավոր ենք ցույց տալ, որ հայերի հետ ոչ միայն տեղի է ունեցել ցեղասպանություն, այսինքն՝ էթնիկ հողի վրա սպանություն, այլեւ հայրենազրկում, որը ցեղասպանության հետ մեկտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Նա ընդգծել է, որ ազգին ֆիզիկապես բնաջնջելուց բացի, երբ նրան զրկում ես հայրենիքից, ապա ցեղասպանության գործընթացը շարունակվում է, որովհետեւ անհայրենիք ժողովուրդն ի վերջո դատապարտված է ամբողջովին բնաջնջման։
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներ ասվածը բաժանվում է մի քանի խմբի՝ հայրենազրկում, մշակութային ժառանգության հսկայական կորուստ, մարդկային կորուստներ, հոգեբանական հետեւանքներ. «Մեր աշխատանքների մեջ անդրադարձ է կատարվել այդ խնդիրներին, վեր են հանվել պատմաիրավական հիմքերն ու հայկական կողմի գործելու հնարավորությունները։ Ներկայացվել են այն փաստական հանգամանքերը, միջազգային իրավունքի այն նորմերը, որոնց համադրությամբ պետք է փորձենք քայլեր կատարել։ Մասնավորապես, ՀՀ նախագահի դրամաշնորհով հրատարակվել է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիրքը։ Այստեղ մատնանշում ենք, թե ապագայում ներկայացվող հայտում ինչ փաստարկներ, ինչ իրավական նորմեր պետք է լինեն, եւ ինչպիսի նախադեպեր կան, այդ թվում ՄԱԿ—ի միջազգային դատարանում տեղի ունեցած գործերի հետ կապված»։
Բերելով Փերինչեքի օրինակը՝ նա ընդգծել է, որ միջազգային դատարանները ոչ միշտ են օբյեկտիվ. «Դրա համար կատարեցինք աշխատանք, ուսումնասիրեցինք քաղաքական այն ֆոնի նախապատրաստումը, որով ապահովվելու է դատարանի անկողմնակալ գործունեությունը։ Հիմնական դրույթը, որը փորձել ենք զարգացնել, այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեր լոբբիստական կառույցները պետք է կարողանան համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններում ստեղծել որոշակի նախատրամադրվածություն, որ նրանք գոնե չխանգարեն, երբ Հայաստանը պատրաստ լինի հայցով դիմելու միջազգային դատարան։ Թույլ տալ, որ դատարանն ինքնուրույն կայացնի այդ որոշումը։ Քանի դեռ մենք այդ նախատրամադրվածությունը չենք ձեւավորել, շատ վտանգավոր է դիմել միջազգային դատարան»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 81 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017