ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ
09:16
Բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղա—ադրբեջանական սահմանի իրավիճակին առնչվող իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները։ Նաեւ քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ։ Առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, եւ առանց պաշտոնական Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին՝ նա նշել է. «Մեր նպատակը նախ եւ առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ ԼՂՀ—ի միջազգային ճանաչումը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ։ Ուշ թե շուտ դա լինելու է։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ, այլ ճանապարհ չկա»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 78 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017