ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 11:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 6 » Ֆրանկոֆոնիայի միամսյակը՝ կանանց միամսյակին զուգահեռ / Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մեկնարկում է մշակութային միջոցառումների ծրագիրը/
09:23
Ֆրանկոֆոնիայի միամսյակը՝ կանանց միամսյակին զուգահեռ / Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մեկնարկում է մշակութային միջոցառումների ծրագիրը/

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կանցկացնի «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը»։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 12—ը՝ իր մեջ ներառելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20—ը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն եւ ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային եւ լեզվաբանական միջոցառումների միջոցով։
«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի դերի ամրապնդման հարցում. լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3—րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4—րդ լեզուն, աշխարհում խոսվող 5—րդ լեզուն, եւ միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ տեղեկացնելով նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի եւ խոհանոցի միջոցով։
«Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—18—ը «Մոսկվա» կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության եւ Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիմերի 2—րդ փառատոնով։ Մարտի 19— 22—ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար եւ «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի եւ նկարազարդող ու դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը «Et en plus je parle francais…en Armenie» (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն… Հայաստանում) տեսահոլովակի եւ բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի մարտի 20—ին»,–տեղեկացրեց Ժոնաթան Լաքոտը։
2018 թվականի մարտի 24—ին «Հայկական ալիանս ֆրանսեզը» նաեւ կկազմակերպի ֆրանսերենի գրավոր մրցույթ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների, Կոմիտաս–Շվեյցարիա–Հայաստան բարեգործական միության (ԿԱԶԱ), SPFA բարեգործական կազմակերպության, Ֆրանկոֆոն թվային կամպուս/Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) հետ համագործակցությամբ։ Մրցույթին կարող են մասնակցել 13—25 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ՝ դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդ ակտիվիստներ։ Մարտի 30—ին եւ 31—ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2—րդ՝ «10—ից 10» փառատոնը։ Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով ապրիլի 11—ին եւ 12—ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 31 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018