ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 1 » Համաներումը իրականություն է դառնում /Խորհրդարանն այսօր հարցը կքննարկի երկրորդ ընթերցմամբ/
14:53
Համաներումը իրականություն է դառնում /Խորհրդարանն այսօր հարցը կքննարկի երկրորդ ընթերցմամբ/

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Էրեբունի—Երեւանի հիմնադրման 2800—ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100—ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ԱԺ որոշմամբ օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ առաջարկվող համաներումը բացառապես մարդասիրական քայլ է եւ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման նպատակ չի հետապնդում։
Այս համատեքստում նա նշել է, որ այժմ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում է կալանավորված եւ դատապարտված 2888 անձ, իսկ մահճակալների թիվն այդ հիմնարկներում 5346 է։ Մասնավորապես, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում առկա է 780 տեղ, պահվում է 644 կալանավոր եւ դատապարտյալ։ Վարդաշենի ՔԿՀ—ում պահվում է 155 կալանավոր, մահճակալների թիվը 339 է։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն իրազեկել է, որ սա ամենաշատ շահառու ընդգրկող համաներման նախագիծն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ փաթեթի ընդունման արդյունքում համաներումից կօգտվի շուրջ 6500 մարդ։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ համաներումից չեն օգտվի ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարած, ցմահ ազատազրկման դատապարտված, ապօրինի հարստացած, ահաբեկչության, ավազակության, պետական դավաճանության, մարդու թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական անձեռնմխելիության եւ ազատության դեմ ուղղված հանցագործությունների, դիվերսիայի, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով դատապարտված անձինք։
Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ մարդասիրական այս քայլի արդյունքում կալանքից անմիջապես կազատվի 270 անձ։ Ազատվողների թիվն այնուհետեւ կմեծանա՝ պայմանավորված կալանավորներին տրված պատժաչափերի կրճատմամբ։
Հանձնաժողովի նախագահն առանձնապես կարեւորել է հանցագործությունների հետեւանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության հարցը, խոսել տուժողների կրած նյութական վնասների փոխհատուցման անհրաժեշտության մասին։
Գեւորգ Կոստանյանը կառավարությանն առաջարկել է ձեռնարկել միջոցառումներ՝ կանխարգելելու համաներման արդյունքում հանցագործությունների հնարավոր աճը։
Տեսակետներ են հայտնել պատգամավորները։
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է մարդասիրական նպատակ ունեցող փաթեթի ընդունումը, անդրադարձել հանցագործությունների հետեւանքով տուժողների կրած նյութական վնասի փոխհատուցման հարցին՝ տեղեկացնելով, որ մեխանիզմները դեռեւս քննարկման փուլում են։ Այս առնչությամբ արվել են մի շարք առաջարկներ։
ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու փաթեթին։
Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել է, որ օրերս ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այցելել են Արմավիրի եւ Նուբարաշենի ՔԿՀ—ներ։ Պատգամավորն ընթերցել է կալանավորների բաց նամակը, որով նրանք խնդրել են վերանայել համաներման նախագիծը եւ դրանում չընդգրկված որոշ հոդվածներով դատապարտված անձանց եւս համաներումից օգտվելու հնարավորություն տալ։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում «Ծառուկյան» խմբակցությունը կներկայացնի որոշակի հոդվածներ համաներման ակտում ներառելու առաջարկներ, քանի որ, ըստ նրա, մարդասիրությունը չպետք է լինի ընտրովի։ Նա կարծիք է հայտնել, որ ցմահ ազատազրկվածների հարցում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։
Լենա Նազարյանի գնահատմամբ՝ պետք է համաներումը տարածվի ոչ միայն երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալների, այլ նաեւ մեկ եւ ավելի անչափահաս երեխա ունեցողների վրա։ Պատգամավորի գնահատմամբ՝ գոնե միայնակ մայրերի դեպքում կարելի է դիտարկել նրանց պատժից ազատելու հանգամանքը։
Շաքե Իսայանի գնահատմամբ՝ համաներման ակտը պետք է տարածվեր նաեւ ցմահ դատապարտվածների որոշակի խմբի վրա։ Այս համատեքստում նա ներկայացրել է վիճակագրական տվյալներ։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ համաներումը չպետք է դիտարկել միայն իրավական համատեքստում, այն ունի նաեւ սոցիալական հնչեղություն։ ԱԺ փոխնախագահին հետաքրքրել է նախորդ համաներումների արդյունքներն ու վիճակագրական տվյալները։ Նա խոսել է նաեւ հարկային համաներման անհրաժեշտության մասին։
Լուիզա Սարգսյանը խնդրին անդրադարձել է բարոյական հարթությունում, խոսել քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին։
Տիգրան Ուրիխանյանի գնահատմամբ՝ արդարացի չեն գործել այն հանձնաժողովները, որոնք պարբերաբար վերանայել են վաղաժամկետ ազատման հանգամանքները։ Կոչ անելով գործընկերներին ընդունել նախաձեռնությունը՝ պատգամավորն առաջարկել է համաներման շրջանակն ընդայնել, վերանայել բացառություններ նախատեսող հոդվածները։
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն առնվազն 342 անձ։ Անդրադառնալով 2009, 2011, 2013 եւ 2018 թթ. համաներման ակտերին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2018թ. համաներումն ամենաընդգրկունն է ու ամենածավալունը. ավելի քան 6500 շահառու է ընդգրկված։
Քվեարկության արդյունքում 72 կողմ ձայներով օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Հարցը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 1—ին, ժամը 11։00—ին։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024