ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 6 » Համախմբվում ենք առանց կոչի, զինվորագրվում՝ առանց զորակոչի /Որովհետեւ սա հոգու պարտադրանք է՝ ՀԱՂԹԱՆԱԿ ազդականչով/
16:14
Համախմբվում ենք առանց կոչի, զինվորագրվում՝ առանց զորակոչի /Որովհետեւ սա հոգու պարտադրանք է՝ ՀԱՂԹԱՆԱԿ ազդականչով/

Այն վիճակը, որում այսօր ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված վերջին ձախողվող ագրեսիայի հետեւանքով հայտվել է Ադրբեջանը, անմիջական հետեւանքն է նրա՝ որպես ահաբեկիչ ու ռազմատենչ երկրի հանդեպ դրսեւորվող ոչ համարժեք վերաբերմունքի։ Արձագանքները, որ այս օրերին հնչում են միջազգային տարբեր կառույցներից, տարբեր երկրներից, պետք է լինեին ավելի շուտ, ավելի կոշտ, ավելի հասցեական ու ավելի գործնական։
Սակայն անկախ միջազգային արձագանքներից, ինչպես միշտ, առաջին հերթին մենք՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, հայկական սփյուռքը, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանակներն են այն ուժը, որոնք կոտրում են թե ագրեսորի ոգեւորությունը, թե մեջքը, Ադրբեջանին, ինչպես նաեւ այս կամ այն կերպ նրա պահվածքն ու գործողությունները խրախուսողներին գործնականում բացատրելով, որ ամեն անգամ զինադադարը չի կարող փրկել Ադրբեջանին։
Այս օրերին մեր ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ, այս կամ այն կերպ օգտակար լինելու անկեղծ ցանկությամբ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք միասնական ուժ ենք ոչ միայն պատմության մեջ, անցյալում, այլեւ շարունակում ենք այդպիսին մնալ եւ ներկայում։ Որովհետեւ միասնությունը մեր էության մեջ է, որն ավելի արտահայտիչ է դառնում վտանգի ժամանակ։ Հերթական անգամ անհրաժեշտության դեպքում վեր ենք կանգնում բոլոր տեսակի տարաձայնություններից կամ անհամաձայնություններից, այդ թվում՝ եւ քաղաքական դաշտում։ Սա հենց այն ինքնաբուխ ասվածն է, որ անհարկի քաղաքականացվել է մեզանում։ Մինչդեռ ինքնաբուխ ասվածն այն է, ինչ 1988—ին էր՝ սկսած հանրահավաքներից վերջացրած կամավորական ջոկատներով, այն, ինչ մեր օրերում է։
Այն, ինչ տեղի է ունենում մեր հասարակական—քաղաքական կյանքում, օրենքի պարտադրանք չէ։ Սա հոգու պարտադրանք է՝ հայրենիքի կանչին ականջալուր։ Հայրենիքն այս պահին կանչում է Արցախից, բայց նրան լսում են ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլեւ Ամերիկայում ու Եվրոպայում։ Լսում են ու արձագանքում, արձագանքում են ու միանում, միանում ու միասնանում։ Վերստին։
Մենք կարողանում ենք համախմբվել առանց կոչի, զինվորագրվել առանց զորակոչի, կարողանում ենք արյուն հանձնել առանց դրա պահանջի, բայց արյան կանչով, ամուր թիկունք լինել առաջին գծում կանգնած մեր վահանին՝ հայկական բանակի զինվորին։ Կարողացել ենք, կարողանում ենք եւ կարողանալու ենք, իսկ բարդ իրավիճակներն անբաժան են մեր ճակատագրից։ Թեպետ վերջինս կարծես ոչ միայն հաճույք է զգում մեզ փորձության ենթարկելուց, այլեւ հաճույք է ստանում, տեսնելով, թե ինչպես ենք այդ փորձությունների ժամանակ մենք ավելի ամրանում, ավելի համախմբվում՝ մոռանալով սոցիալական վիճակի ու քաղաքական տարակարծությունների, տարիքի ու առողջության մասին, որովհետեւ հողի ու հայրենիքի անվտանգությունն է առաջնայինը, որովհետեւ այդ պահերին հողի ու հայրենիքի ձայնն ավելի բարձր է հնչում, քան մարտի դաշտում պայթող դավադիր արկերի ու հրթիռների պայթյունների ձայնը։
Իսկ մարտի դաշտի հաջողությունը կախված է նաեւ այդ հաջողությունը կռող զինվորի թիկունքն ամուր պահելուց՝ համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտում, մեկիս ձեռքը մյուսի ուսին դրած, մեկիս արյունը մյուսին տալու պատրաստակամ, մեկիս հացից ու հագուստից մյուսին բաժին հանելու կամեցողությամբ։ Անզորությունից ավելի վայրենացած թշնամուն ոչնչացնող մեր զինվորին այսօր պետք է այն վստահությունը, որը նրան փոխանցվում է թե՛ իր կողքին կռվող զինակից ընկերոջ, հրամանատարի խիզախությունից ու անձնազոհությունից, թե՛ մարտագծի այս՝ թիկունքային կողմից, հեռու եւ մոտ թիկունքից։ Արդեն դիրքերում գտնվող կամ դեռեւս իրենց հերթին սպասող, ինչպես նաեւ առայժմ պարզապես ցուցակներում ընդգրկված տարբեր տարիքի կամավորներն ու արյուն հանձնող երիտասարդները, այս կամ այն կերպ իրենց օգնությունը ցուցաբերող կամ օգնություն առաջարկող քաղաքացիներն այդ վստահության երաշխավորն են բոլորիս հետ, որովհետեւ հերթական անգամ բոլորս միասին ենք ցույց տալիս, որ մեր ճակատագրի պատասխանատուն բոլորս ենք եւ բոլորս միասին իրավունք չունենք այդ ճակատագիրը հանձնել որեւէ մեկի քմահաճույքին։ 
Որովհետեւ մենք ունենք հեռուներից եկող ու պարբերաբար գործուն կերպով թարմացվող մե՛կ ազդականչ՝ ՀԱՂԹԱՆԱԿ, որը հնարավոր չէ առանց միասնության։ hhpress.am
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024