ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » Հայաստանի աուդիտորական շուկա է մտել նոր, հանրահայտ բրենդ` «Բի-Դի-Օ»- ն
16:57
Հայաստանի աուդիտորական շուկա է մտել նոր, հանրահայտ բրենդ` «Բի-Դի-Օ»- ն
«Ամերիա Գրուփ» ընկերության անդամ հանդիսացող «Ամերիա աուդիտ» աուդիտորական-խորհրդատվական ընկերությունն այսուհետ հանդես կգա «Բի-Դի-Օ» ապրանքանիշով: Այդ մասին այսօր` մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նշենք, որ «Բի-Դի-Օ»-ն (Binder Dijker Ott & Co/BDO) աշխարհի 5 հանրահայտ աուդիտորական ընկերություններից մեկն է` տարեկան 5.7 մլրդ դոլար եկամտով: Ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներում` 48.8 հազ. աշխատակցով:

«Բի-Դի-Օ»-ի միջազգային կապերի գծով գործակալ Ալեքսանդր Վերենկովի խոսքով` մրցակցությունը Հայաստանի աուդիտի շուկայում շատ բարձր է, քանի որ կան մի շարք ուժեղ ընկերություններ: Ա. Վերենկովը չբացառեց, որ «Բի-Դի-Օ»-ն ձեռք կբերի այլ ընկերությունների: Նրա կարծիքով` հայկական ընկերություններն այլեւս կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել արտասահմանյան կազմակերպությւոնների, քանի որ նորաստեղծ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը լիարժեք հանդես է գալիս համաշխարհային այդ բրենդի ներքո: 

Ըստ «Բի-Դի-Օ Արմենիայի» տնօրեն Արթուր Անդրեասյանի` այս գործարքն իրականացնելիս հաշվի են առնվել կանոնակարգող դաշտի փոփոխությունները (խստացումները):

Նշենք, որ սկսած 2009 թ.-ից` բոլոր խոշոր ընկերությունները (որոնց տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը) պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, ու դրանց արդյունքները հրապարակել: Ըստ որոշ գնահատականների` խոսքը վերաբերում է մոտ 500 խոշոր ընկերությունների: Հավանաբար` հենց այդ հանգամանքն էլ նպաստել է «Բի-Դի-Օ»-ի մուտքին հայկական շուկա, թեեւ այստեղ արդեն իսկ առկա է նույնպես միջազգային բրենդ հանդիսացող մեկ այլ աուդիտորական կազմակերպություն` «Գրանթ Թորնթոնը»:

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024