ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 13:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 14 » Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ /ԵՄ-ի հետ փոխգործակցությունը արդյունավետ դարձնելու համար/
11:00
Հայաստանը պատրաստ է անել ամեն ինչ /ԵՄ-ի հետ փոխգործակցությունը արդյունավետ դարձնելու համար/

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է եւ ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ՝ զարգացնելու երկկողմ գործընկերությունը եւ ներքին բարեփոխումները մեր երկրում։ Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ փոխանցվել Եվրամիության քննարկմանը։ Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը եւ այլ ուղղություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները եւ բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարեւորել է ԵՄ—ի կողմից մեր երկրում ցուցաբերվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ եւ առարկայական։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը եւ վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն։
Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարեւոր նշանակություն կունենան մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման համար։ «Նոր խորհրդարանը եւ կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության եւ վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը։ Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար։ Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին։ Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն։ Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունը եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արեւելյան գործընկերությունը ԵՄ—ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է, ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար։ 
Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է առեւտրաշրջանառության եւ ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը եւ համապատասխան քայլերի իրականացումը։ «Որքան ավելի արդյունավետ ենք մենք ամրապնդում իրավունքի գերակայությունը եւ տնտեսության ոլորտում հավասար պայմանների ստեղծումը՝ այնքան լայն հեռանկարներ են ստեղծվում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման եւ ԵՄ երկրներից ներդրումների ներգրավման համար»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարեւորելով վիզաների ազատականացման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ցուցաբերած հավասարակշռված դիրքորոշման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին առավել մոտիկից ծանոթանալու կարեւորությունը։ Նա ուշադրություն է հրավիրել ԵՄ—ի հետ կնքվող փաստաթղթերում համաձայնեցված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ ձեւակերպումների կիրառման անհրաժեշտության վրա, ինչպես նաեւ կարեւորել տարածաշրջանը ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից զերծ պահելու ուղղությամբ Եվրոպական միության հետեւողական ջանքերը։
Պյոտր Սվիտալսկին ընդգծել է Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների փաստը եւ համոզմունք հայտնել, որ դրանք նոր արդյունք կապահովեն Հայաստանի ժողովրդի համար։ Դեսպանի խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը, որոնք նոր թափ կհաղորդեն մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Պյոտր Սվիտալսկին կարեւորել եւ ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում նպատակային ու հետեւողական ծրագրերի իրականացումը, կառավարման համակարգի արդիականացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում քայլերն ու ընդգծել, որ ԵՄ—ն պատրաստ է շարունակել աջակցությունը հայաստանյան գործընկերներին։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ օժանդակությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ։ «Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին»,–ընդգծել է Պյոտր Սվիտալսկին։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպանների տարբեր հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում ունեցող քաղաքական փոփոխություններին, բարեփոխումների ընթացքին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018