ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 22:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 26 » ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության առաջիկա 5 տարիների հռչակագիրը
18:03
ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության առաջիկա 5 տարիների հռչակագիրը
ՀՅԴ-ն հրապարակել է կուսակցության առաջիկա 5 տարիների հռչակագիրը

Հայ Հեղափոխական Դաշնակցության հրապարակած հռչակագրի համաձայն` կուսակցության քաղաքականությունն առաջիկա 5 տարիներին հիմնված է լինելու 4 հիմնական առաջնահերթությունների վրա` սոցիալական, տնտեսական քաղաքականություն, ժողովրդավարություն եւ ազգային խնդիրներ: Սոցիալական ոլորտում նախատեսվում է աղքատության կրճատում` 10 անգամ, միջին խավի ձեւավորում, որն իր հերթին երաշխավորելու է բարեկեցիկ կյանք:

Հռչակագրվում նշվում է. ” Աղքատության շեմ կհամարվի կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, կերաշխավորվի յուրաքանչյուր քաղաքացու` դրանից ոչ ցածր եկամուտ ունենալու իրավունքը: Մարդավայել կենսաթոշակ կտրվի յուրաքանչյուր թոշակառուի, արժանապատիվ վարձատրություն կսահմանվի բոլոր աշխատողների համար (ներկա ցուցանիշներով միջին կենսաթոշակը կլինի` 63.000 դրամ (այժմ` 31.255 դրամ է), նվազագույն ժամային աշխատավարձը կլինի 400 դրամից ոչ պակաս (այժմ` 196 դրամ է), կկրկնապատկվի ՀՆԱ-ն, կեռապատկվի պետական բյուջեն, կստեղծվի շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, յուրաքանչյուր աշխատունակ մարդու կտրվի աշխատանքի հնարավորություն”:

Հռչակագրում կա խոստում` յուրաքանչյուրին հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը, կարիքավոր ընտանիքներին ապահովել սոցիալական բնակարանով, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները: Երկրորդ գերակայությունը տնտեսությունն է` այն կայուն, զարգացող եւ մրցունակ դարձնելու հեռանկարով:
ՀՅԴ-ն խոստանում է բացառել սեփականության իրավունքի ոտնահարումը, ձեւավորել տնտեսության ազատ մրցակցային միջավայր, ինչի մասին խոսվում է բազմիցս` կառավարական մակարդակով` մնալով որպես չիրականացված խոստում:
Կիրականացվի տնտեսության դիվերսիֆիկացիային, տնտեսական աճին եւ տեղական արտադրության հզորացմանը միտված դրամավարկային եւ բյուջետային քաղաքականություն: Կնվազեցվեն ավիատոմսերի գները, ինչը կխթանի տուրիզմը, մատչելի պայմաններ կստեղծի մարդկանց ազատ տեղաշարժի համար:
Գյուղատնտեսության պետական աջակցության սուբսիդիաների, դոտացիաների եւ արտոնությունների տրամադրմամբ փորձ է արվելու երկրի պարենային անվտանգությունն ապահովել, իսկ մարզերի համաչափ զարգացման շուրջ խոսակցությունները վերածել ռեալ գործի: Երրորդ գերակայությունը ժամանակակից ազգային-ժողովրդավարական պետության կառուցումն է, որի համար նախատեսվում է սահմանադրական փոփոխություն:
Արտաքին ճակատում ՀՅԴ-ն գործունեությունը փորձում է կառուցել բոլոր պետությունների հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների պատկերացումն ունենալով` առանց զիջելու եւ վտանգելու համազգային ձեռքբերումները: Բնականաբար, ներառված է Ղարաբաղի հարցն ու հայ թուրքական հարաբերությունները, այն է`
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը կիրականացվի` չնահանջելով Արցախի ժողովրդի համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից, հետ կկանչվի Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը չեն զոհաբերվի համազգային նպատակները, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:
Նաեւ անելիքներ են նախատեսված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրերս իրենց ծրագրերը կհրապարակեն ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած մյուս կուսակցությունները եւս, եւ միայն ընտրողին է հասու վերլուծել, հավատալ ու գնահատել դրանց իրականացման հնարավորությունները:
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 413 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024