ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 8 » Կոնգրես է անցել հայամետ 166 գործիչ /Հանրապետականները մեծամասնություն են Սենատում, դեմոկրատները՝ Ներկայացուցիչների տանը/
10:26
Կոնգրես է անցել հայամետ 166 գործիչ /Հանրապետականները մեծամասնություն են Սենատում, դեմոկրատները՝ Ներկայացուցիչների տանը/

Երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները պահպանել են մեծամասնությունը Սենատում, սակայն կորցրել են այն Ներկայացուցիչների տանը։
«Նյու Յորք թայմսի» տվյալներով՝ դեմոկրատները Ներկայացուցիչների տանը առնվազն 219 անդամ կունենան, հանրապետականները՝ 193։
«Միացյալ Նահանգների համար նոր օր է բացվում»,– դիմելով Վաշինգտոնում հավաքված իր կողմնակիցներին՝ հայտարարել է Ներկայացուցիչների տան դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսին։
«Խնդիրն այսօր ոչ թե դեմոկրատներն ու հանրապետականներն են, այլ Սահմանադրությամբ ամրագրված հակակշիռների եւ զսպումների համակարգի վերականգնումը»,–ասել է Փելոսին։
Նախագահ Թրամփը ընտրությունների արդյունքներից գոհ է։ «Երախտապարտ եմ բոլորին, սա հիանալի, հաջողված գիշեր էր»,–«Twitter»—ի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Անցնող ողջ գիշերվա ընթացքում Թրամփը նաեւ պահպանողական հայացքներ ունեցող վերլուծաբանների հոդվածներից էր մեջբերումներ տեղադրում «Twitter»—ի իր էջում, որոնցում հիմնականում գովեստի խոսքեր էին ուղղվում հենց իրեն՝ ԱՄՆ նախագահին հաջող քարոզարշավ անցկացնելու համար։ Իր հասցեին ուղղված գովասանքները Թրամփը ուղեկցում էր հավելմամբ՝ «Համամիտ եմ»։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցած 180 թեկնածուներից 166 ընտրվել են։
«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է հայամետ 166 գործիչների հաղթանակը։ Հանձնախմբի աջակցությունը ստացած 180 թեկնածուներից 166—ը կամ 92 տոկոսը հաղթանակ են տարել»,—նշվում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Ըստ էջում ավելի վաղ հրապարակած տվյալների, նախնական տվյալներով՝ օրենսդիր մարմնում կլինի չորս հայազգի պատգամավոր, նրանցից երեքը կանայք են։ Կոնգրես են անցել Աննա Աստվածատուրյան Թըրքոթը, Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուն եւ Ջեքի Սփիրը։
Աննա Աստվածատուրյանը վերընտրվել է ԱՄՆ Մեն նահանգից։ Նա ընտանիքի հետ փախել է Բաքվից 1980—ականների վերջին իրականացված ջարդերի հետեւանքով։
Էնթոնի Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է։ Նրա նախնիները ծնվել են Արեւմտյան Հայաստանում։ Ցեղասպանության ժամանակ նրանք գաղթել են Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ էլ ծնվել է նրա տատիկը։ Նրա նախատատերը ծնվել են Եդեսիայում։
Հանձնախումբը հրապարակել է նաեւ հայամետ այն գործիչների անունները, որոնք կաշխատեն ներկայացուցիչների մարմնում։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 341 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024