ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 26 » Մարգարեթ Բարանկիցեն՝ «Ավրորա»—ի առաջին դափնեկիր /30 հազար երեխայի կյանք փրկած կինը իրեն նվիրել է նրանց խնամելու գործին/
09:50
Մարգարեթ Բարանկիցեն՝ «Ավրորա»—ի առաջին դափնեկիր /30 հազար երեխայի կյանք փրկած կինը իրեն նվիրել է նրանց խնամելու գործին/

Նախօրեին Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ համաշխարհային մարդասիրական «Ավրորա» («Aurora Prize for Awakening Humanity») մրցանակի առաջին արարողությունը, որին ներկա էին նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն։ Ներկաների թվում էր լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով միջոցառման վերջում սրտի խոսք ասաց։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։
«100 կյանք» նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկի հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագահներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից ընտրեցին Մարգարեթ Բարանկիցեին։ Մրցանակը դափնեկրին հանձնեց Ջորջ Քլունին։ 
Ազգությամբ թութսի Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում։ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։
Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա ականատեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։
Այս դաժան միջադեպից հետո Մարգարեթն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա ընդհանուր առմամբ փրկել է 30 հազար երեխայի։ 2008 թվականին նրա հիմնած հիվանդանոցում մինչեւ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ։
Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա 100 հազար դոլար։ Եվս 1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջեւ։ Դրանք են՝ Լյուքսեմբուրգի Մեծ դքսի եւ Մեծ դքսուհու հիմնադրամը, «Ժան—Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը։
Երեկոյի ընթացքում շնորհվեց նաեւ «100 կյանք» նախաձեռնության եւ ժուռնալիստների միջազգային կենտրոնի («International Center for Journalism», ICFJ) «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակը, որի առաջին դափնեկիրը դարձավ «The New York Times» թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին։
Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ԻՊ խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին։ Նա նաեւ հետաքննել է շվեյցարական բանկերի եւ Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջեւ եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը։
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ թուրքերի վիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից։ Նա նաեւ շեշտեց, որ մենք՝ հայերս, չպետք է մտածենք միայն մեր մասին, չպետք է սահմանափակվենք մեր խնդիրներով, այլ պետք է խորհենք նաեւ այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։
«Ավրորա» արարողությունը վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ «Washington Post» թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեյվիդ Իգնեշիուսը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024