ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 23:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Սոցիալական նոր փաթեթ երիտասարդների համար /Ապրիլի 15—ին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի ավտոմեքենա» ծրագիրը/
18:12
Սոցիալական նոր փաթեթ երիտասարդների համար /Ապրիլի 15—ին կմեկնարկի «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի ավտոմեքենա» ծրագիրը/


Երիտասարդ ընտանիքների համար կիրականացվի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրը. պաշտոնապես այն կմեկնարկի ապրիլի 15—ից։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում ասաց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրն ընդգրկված էր նախագահի նախընտրական ծրագրում եւ իրականացվում է հայ—գերմանական հիմնադրամի հետ համատեղ։
Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շնորհիվ շահառուները կկարողանան ձեռք բերել ավտոմեքենա մատչելի տոկոսադրույքով։ Ա. Քարամյանի խոսքերով՝ 2012թ. տրամադրվելու է 500 մլն դրամ, իսկ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում այն շարունակություն կունենա։ «Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում ներկայացրած շահառուների թիվը 189 է։ Կարծում ենք, որ շուրջ 120 երիտասարդ ընտանիքներ վարկունակ կճանաչվեն։ Այսինքն՝ տրամադրվող 500 մլն դրամը կբավարարի 120 երիտասարդ ընտանիքի»,–ընդգծեց Ա. Քարամյանը։
Նրա խոսքերով՝ ծրագրի մատչելիությունը կայանում է նրանում, որ շուկայականից տարբեր առաջարկ է ներկայացվում եւ կանխավճարի, եւ տոկոսադրույքների, եւ տարիների քանակի առումով։ Բացի այդ, ինչպես նշեց Ա. Քարամյանը, ավտովարկավորման ծրագրի շրջանակներում բանակցություններ են վարել մեքենաների վաճառքով զբաղվող «Կիա մոթորս» ընկերության ներկայացուցչության հետ՝ ավտոմեքենաների ձեռքբերման սկզբնական գնի մինիմալ շեմի սահմանման մասով։
Մասնավորապես, վերջինս երեք դասի մեքենաների համար ներկայացրել է ամենացածր առաջարկը, երկրորդ՝ մեքենաների համար տրամադրում է ամենամեծ երաշխիքային սպասարկումը՝ 5 տարի։ «Խոսքը գնում է 4,2—5 մլն դրամ, ապա 5—6 մլն եւ 6—7 մլն դրամ արժողությամբ մեքենաների մասին։ Բնականաբար, մենք ծրագրում չենք ներառել շքեղության որոշակի էլեմենտներ պարունակող մեքենաներ, այլ՝ պարզ, հասարակ, երիտասարդ ընտանիքներին հարիր մեքենաներ»,–ասաց Ա. Քարամյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի շահառուները կկարողանան ձեռք բերել 4,2 մլն—ից մինչեւ 7 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներ հետեւյալ պայմաններով. կանխավճարը՝ 10—20%, մարման ժամկետը՝ 7—10 տարի, տարեկան տոկոսադրույքը՝ 10%։ Ծրագրի շրջանակներում 2%—ի սուբսիդավորումը կտրամադրվի պետության կողմից։
Նշվեց նաեւ, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների հանրագումարային տարիքը չի գերազանցում 65 տարին։ Պարտադիր պայման է, որ ամուսիններից որեւէ մեկը չպետք է ավտոմեքենա ունենա։
Արսեն Քարամյանը անդրադարձավ նաեւ «Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում առաջիկա երկու տարիների ընթացքում բնակարաններով երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին եւ մարզիկներին ապահովելու խնդրին։ Նա նշեց, որ շահառուները հնարավորություն ունեն մրցույթում հաղթած բանկի միջոցով ձեռք բերել մատչելի հիպոթեկային վարկեր՝ տարեկան 9,5—10 տոկոսադրույքով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով եւ 20 տոկոս կանխավճարով։
«Ծրագրի շրջանակներում բավականին լավ ֆինանսական հավաքագրում ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ հավաքագրվել է 160 միլիոն դրամ»,–տեղեկացրեց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ ծրագրի վերջին վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15—ին, 16—ին եւ 17—ին։
Հիպոթեկային վարկեր տրամադրելիս բանկը հաշվի է առնելու վարկունակությունը, վերջին 3 տարիներին մասնագիտությամբ աշխատելը եւ հիմնավորված եկամուտները։
Պետական ծրագրի շրջանակում 2010 թվականի ապրիլից մինչեւ այս տարվա մարտի 18—ը վարկ է տրամադրվել 315 ընտանիքի։ Նրանցից 204—ը ապրում են Երեւանում, իսկ 111—ը՝ մարզերում։
Տրամադրված վարկերի ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է 5 մլրդ 502 մլն դրամ, վարկի միջին գումարը կազմել է 7.9 մլն դրամ, միջին ժամկետը՝ 12.2 տարի, միջին տոկոսադրույքը՝ 10.2 տոկոս։
Քարամյանի հավաստմամբ՝ իր մասշտաբներով եւ բնակարանների թվով Երեւանում կառուցվող շինությունն աննախադեպ է լինելու՝ ներառելով 338 բնակարան։ Շինության կառուցման ավարտից հետո ԶԼՄ—ների ներկայացուցիչների համար կիրականացվի շրջայց շինարարական հրապարակում։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 575 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024