ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 13.12.2018, 05:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [443]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 24 » Ընդունվել է Հայաստանի ներկայացրած բանաձեւը
15:27
Ընդունվել է Հայաստանի ներկայացրած բանաձեւը

Երեկ Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդի 37—րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»)։ Հայաստանին միացան եւ բանաձեւը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը։ Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա եւս երկու շաբաթ։
ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձեւի նախաձեռնումը ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական եւ շարունակական հանձնառության արտահայտությունն է։ Նա շեշտեց ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ—ի առաջին միջազգային պայմանագրի 70—ամյակի տարում ՄԻԽ կողմից ցեղասպանության կանխարգելման բանաձեւի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարեւորությունը։
Բանաձեւը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարեւոր գործոն է։ Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման եւ ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը։
Բանաձեւը հատուկ ուշադրություն է դարձնում ցեղասպանության նախանշանների եւ պատճառների բացահայտմանը։
Այն ողջունում է ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70—ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը։
Փաստաթուղթը նաեւ իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9—ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակման կապակցությամբ։
Բանաձեւով մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին առաջարկվում է մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում կազմակերպել բարձր մակարդակի քննարկում՝ նվիրված ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70—ամյակին։
Բանաձեւը նախատեսում է նաեւ, որ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը անդամ երկրների կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կնախապատրաստի զեկույց՝ նվիրված ցեղասպանության կրթության դասավանդման եւ կոնվենցիայի լուսաբանման հարցերին։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018