ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 01.11.2024, 03:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
1 2 3 ... 312 313 »

Թյուր են այն կարծիքները, թե Ադրբեջանը ստիպողաբար է գնացել հրադադարի: Հարեւան երկրից «արտահոսք» արվող նման քարոզչական տեղեկատվության հասցեատերը կարող է լինել միայն Թուրքիան: Բացառապես վերջինիս նա խնդիր ունի բացատրելու, թե ինչու չհետեւեց պատերազմը շարունակելու՝ իր հովանավորի հորդորներին եւ ընկրկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի միջնորդության դեմ:
Իրականում հրադադարն առաջին հերթին Ալիեւին էր ձեռնտու: Թուրքիայի հսկայական աջակցության, Սիրիայից եւ Լիբիայից տեղափոխված վարձկանների ներգրավման պայմաններում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված ռազմական խնդիրները: Հայկական զինված ուժերի արհեստավարժ գործողությունների արդյունքում սպառազինության նորագույն տեխնիկայով համալրված վերջին՝ էլիտար բանակային կորպուսի հետ շպրտելուց հետո զինադադար կնքելուց բացի Ալիեւին այլեւ անելիք չէր մնում:
Պատերազմի 13 օրերին հետեւողականորեն ոչնչացնելով թշնամու ռազմական ներուժը՝ Արցախի պաշտպանության բանակը արդեն անհրաժեշտ նախադրյալներ էր ստեղծել հակահարձակման անցնելու համար՝ նույն մարտավարությամբ, ինչպես 1993-94 թթ. եւ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ու հենց հայկական կողմն էր, որ դժվարությամբ համաձայնեց կրակի դադարեցմանը՝ բացառապես հումանիտար սկզբունքներից ելնելով, քանի որ թշնամին չկարողանալով առաջնագծում խնդիր լուծել, ընկել էր ցայտնոտի մեջ եւ ավելի հաճախ էր հարվածներ հասցնում խաղաղ բնակավայրերին եւ մշակութային կոթողներին: Ավելին, սկսել էր գերճշգրիտ եւ բալիստիկ հրթիռներ օգտագործել խաղաղ բնակչության դեմ:
Հրադադարին միանշանակ դեմ է այս պատերազմի հեղինակը՝ Թուրքիան: Վերջինիս չհաջողվեց լուծել իր նախանշած որեւէ խնդիր՝ բացի միջազգային ահաբեկչական կազմավորումներին տարածաշրջան բերելը: Պատահական չէ, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է վիժեցնել ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 1686 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել միջազգային ահաբեկչության դեմ.
Մասնագետները դեռ երկար կքննարկեն, թե ինչպես Թուրքիան համարձակվեց ներխուժել Հարավային Կովկաս, ինչպես Ադրբեջանին ստիպեց՝ պատերազմ սկսելու Արցախի դեմ, առավել ևս, որ այս պատերազմի արդյունքները, անկախ Թուրքիայի օգնության ծավալներից, երաշխավորված չեն և, դատելով նախորդ բախումների տրամաբանությունից, ինչպես նաև հայ մարտիկների կամքի հզոր դրսևորումներից, կարող են ողբերգական հետևանքներ ունենալ նույն Ադրբեջանի համար: Նշանակում է՝ Թուրքիային անհրաժեշտ է ներխուժել Հարավային Կովկաս ցանկացած գնով, իսկ այդ ճանապարհին Ադրբեջանին սպառնացող վտանգն այնքան էլ, պարզվում է, կարևոր չէ: Ինչպես կարելի է ենթադրել, Անկարան նպատակ ունի դերակատարում ունենալ արցախյան հակամարտության խաղաղ բանակցություններում՝ ոչ թե հանուն խաղաղության հաստատման, այլ նոր իրավիճակի հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանագրի ստորագրման: Բնականաբար, Թուրքիան սարսափում է Սևրի դաշնագրից, որին հաջորդած համաձայնագրերը, որոնց նույնպես Թուրքիան հասել է Հայաստանի համար նոր իրավիճակների ստեղծմամբ ու դրանց շնորհիվ սեփական պայմանների թելադրմամբ, պարզվում է՝ չեն գործում, և Թուրքիան իրականում բռնազավթած է պահում հայկական տարածքները: 
Թուրքիան, որի կազմում է արդեն իրեն տեսնում ադրբեջանցին, չի կարող հարգել ինչ-որ բան, եթե այն դուրս է իր շահերից ու պատկերացումներից: Քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ չհասկացավ, որ գողի պես մեր տուն մտած թուրքը, որը նաև մեր հողերի վրա ստեղծեց իր պետությունը, միշտ դողում է նույնիսկ տանտիրոջ անունը լսելիս: Եվ հենց դա է պատճառը պատմության ընթացքում մեր դեմ ձևավորված ատելության ու ագրեսիվ քաղաքականության: Կոտորելով հայ ժողովրդին, կատարելով քստմնելի եղեռնագործություններ նրա նկատմամբ, ավելին՝ պլան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 795 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ Թուրքիան չի դադարեցնում իր բացահայտ աջակցությունն Ադրբեջանին

Թուրքերի ուխտադրուժ էությունն ապացուցման կարիք չունի. պատմության ընթացքում անհաշիվ են նման օրինակները։ Բացառություն չէր նաեւ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության խախտումը, որով նախատեսված էր մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում։ 
Մարդասիրական նպատակներով հրադադարը փաստացի այդպես էլ տեղի չունեցավ, հինգ րոպե անց Ադրբեջանն արդեն այն խախտել էր։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը նշեց, որ չի բացառվում Ադրբեջանն ընկած լինի իր իսկ քարոզչական ծուղակը։ Իհարկե, ենթադրություններ կարելի է անել, թե ինչ է կատարվում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ, որ չեն պահպանում հրադադարի ռեժիմը, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը քարոզչական նպատակներով հայտարարել էր, թե օրինակ՝ Հադրութն իրենց հսկողության տակ է, թեեւ փաստացի այդպես չէ։ Հենց այդ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն ուղղելու համար նրանք փորձում էին գործողություններ իրականացնել հարավային ուղղությամբ։ «Թե ներկայումս, թե նախկինում ականատես ենք եղել, որ իրենց մոտ լուրջ խնդիր կա այդ առումով։ Հաճախ հասարակությանը ներկայացվում են իրականության հետ աղերս չունեցող բաներ, իսկ հետո փորձում իրականացնել դրանք։ Միգուցե, այդպիսի քարոզչական հայտարարությունների պատճառով էլ դիմել են նման արկածախնդիր քայլերի»,- պարզաբանեց քաղաքագետը։ 
Գալստյանի խոսքով, այն, որ Ռուսաստանի միջնորդությամբ մեծ դժվարությամբ ձեռք բերված հրադադ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 612 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերգեյ Լավրովը վերահաստատել է բանակցային ձեւաչափի անփոփոխելիությունը 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ եւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ:
«Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծում եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացում: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաեւ Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարեւոր է»,- ասաց Մնացականյանը:
Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տեւած հա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 695 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի տակ, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության եւ եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է. «Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու»։ Նա հավելել է. «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար»։
-Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:
-Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում, մինչդեռ, ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են եւ կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի: 
-Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:
-Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, եւ սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ Նյու Յորք Թայմսը երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ եւ դա հերքվում էր, բայց, ի վ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 626 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրում ապրող հայրենակիցներին: Նա «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ այս օրերին բոլոր հայերը դիմակայում են չարիքին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը:
«Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու` մենք չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, մենք ունենք սփյուռք: Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ է ստանում արտերկրի հայրենակիցներից, ովքեր հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել:
ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «himnadram.org» եւ ԱՄՆ-ի տարածքից՝ «armeniafund.org» կայքերի միջոցով:
«Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում: Ամենքս դեպի մեր խրամատը: Ի գո՛րծ» ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 769 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում է Ստեփանակերտի եւ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Արձանագրվել են հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այն, որ գործողություններում ներգրավված են թուրքական «F-16» կործանիչներ եւ մեծաքանակ թուրքական դրոններ։ Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

-Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք...
-Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարվա ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով եւ արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որեւէ ռազմավարական հաջողություն, բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց եւ երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:
Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով եւ ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձեւացնելով, թե, իբր, ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։
- Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 582 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

«Սա լուրջ պատերազմ է, որտեղ կյանքի եւ մահվան հարց է լուծվում։ Այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Այս ամենի «կնքահայրը» Թուրքիան է, քանի որ մենք գործ ունենք այդ երկրի կողմից մշակված, ծրագրված սցենարի հետ` իր բազմավեկտոր ուղղություններով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զրուցակիցս համարում է 1915 թվականի թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ 
Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է Օսմանյան կայսրության վերականգնման ճանապարհով եւ ցանկանում է դառնալ աշխարհի սուննի մուսուլմանների առաջնորդը՝ սուլթանը։ Արդեն 15 տարի է` նրա վարած քաղաքականության հետեւանքները նկատելի են տարբեր ուղղություններով՝ Սիրիա, Լիբիա, Հունաստան։ Էրդողանի մտադրությունների ամենաակնառու խորհրդանիշը Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելն էր։ Իսկ երբ Միջերկրական ծովի արեւելյան ուղղությամբ դրությունը սրվեց ոչ իր օգտին, Թուրքիան ծանրության կենտրոնը տեղափոխեց դեպի Հայաստան։ Այդպիսով` Թուրքիան փորձում է ստանձնել աշխարհի վերաձեւման առաջամարտիկի դերը։
Այդ ճանապարհին Թուրքիայի համար, բնականաբար, առաջնային է դառնում կովկասյան ուղղությունը։ Այստեղ Հայաստանը խանգարում է նեոօսմանական երազանքներով տարված Էրդողանին, քանի որ կանգնած է վերջինիս աշխարհաքաղաքական նկրտումների ճանապարհին. «Մենք խանգարում ենք թուրքական աշխարհի միասնությանը։ Էրդողանի նպատակն է Նախիջեւանի վրայով անցնել Հյուսիսային Կովկաս, այնուհետեւ Ռուսաստանի հարավային շրջաններով հասնել մինչեւ Միջին Ասիա եւ Չինաստանի հյուսիս, որտեղ բնակվում են ույղուրներ»։  ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 858 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը պետք է ձախողվի

Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում եւ շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որեւէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ 
Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։ Համաշխարհային քաղաքական կյանքի յուրաքանչյուր պատասխանատու մասնակից, պետություն, թե միջազգային կազմակերպություն, համոզված եմ, հստակ գիտակցում է այդօրինակ զարգացումների վտանգավոր հետեւանքները։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետեւանքների մասին հիշողությունները։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ 
Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 639 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային հանրությանը՝ ավտորիտար Ադրբեջանը հարձակվել է Արցախի ժողովրդավարական հանրապետության վրա

Ճակատում Արցախի պաշտպանության բանակն իր ռազմական խնդիրները հաջողությամբ լուծում է: Այսօր շատ կարեւոր է նաեւ դիվանագիտական ճակատում նույն հաջողությամբ գործողությունների իրականացումը: Միջազգային հանրությունը պետք է իրազեկվի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի նախաձեռնած ագրեսիայի մասին, որն առաջին հերթին Ալիեւի ավտորիտար ռեժիմը պահպանելու նպատակ է հետապնդում, քանի որ հենց վերջինս լավ գիտի, որ ռազմական ճանապարհով չի կարողանա լուծել արցախյան հիմնահարցը: Ալիեւին ընդամենը անհրաժեշտ է 1-2 բարձունք գրավել, որպեսզի ինչ-որ ձեւով արդարացնի իր ընտանիքի միապետական, բռնատիրական ռեժիմի գոյությունը:
Միջազգային հանրությունը պետք է տեսնի Արցախում ընթացող գործողությունների իրական գույները՝ ավտորիտար Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական, ինքնիշխան Արցախի hանրապետության վրա: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի եւ Արցախի դիպկորպուսի գործողությունների հիմնական թիրախը պետք է լինի նաեւ Թուրքիայի գործողությունների դատապարտումը եւ նրա տարածաշրջանային ախորժակի զսպումը: Թուրքիայի վարքագծի նկատմամբ միջազգային վերաբերմունքի ձեւավորման նպատակն այն է, որ այս փուլում զսպվի այդ երկրի ակնհայտ միջամտությունն արցախյան ճակատում: Արդյունքում կխուսափենք բախմանը տարածաշրջանային բնույթ հաղորդելու նրա հավակնությունից, ինչով ցանկանում է դրանք երկարաձգել: Թուրքիայի մեկուսացումը մեզ հնարավորություն կտա արագ ավարտին հասցնել պատերազմը՝ նոր, ավելի բարենպաստ եզրագծեր ապահովելով Արցախի Հանրապետության անվտանգության գոտիներում:
Հայաստանի եւ Արցախի դիվանագիտական ներկայացուցչություններն ու դիվանագետները համատեղ քայլեր են ձեռնարկում այս խնդիրները լուծել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 604 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024