ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 23 » 100—ամյակը դեռ սահմանագիծ չէ /Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը կշարունակվի նաեւ 2015—ից հետո/
13:36
100—ամյակը դեռ սահմանագիծ չէ /Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը կշարունակվի նաեւ 2015—ից հետո/

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը, եւ տարեցտարի Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով իրականացված ոճիրի մասին տեղեկանում են ավելի ու ավելի շատ մարդիկ։ Հայկական հարցի միջազգային ճանաչման գործընթացն անշեղորեն գնում է դեպի իր տրամաբանական հանգրվանը, որի կարեւորագույն մասը կդառնա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Յուրաքանչյուր տարի տարբեր միջազգային կառույցներ եւ պետություններ ճանաչում են ցեղասպանությունը, թուրք հասարակության ավելի լայն հատվածներ սկսում են հետաքրքրվել այս իրողությամբ՝ կասկածի տակ դնելով պետության ստահոդ «վարկածները»։ Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ժխտողականությունը տեղի կտա ճշմարտության առաջ։ Սակայն պետք չէ սպասել, որ այդ օրը կգա 2015թ. ապրիլի 24—ին։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ ասուլիսում նշեց, որ 2015թ. ապրիլի 24—ն ընդամենը տարելից է, այդ օրն ամեն ինչ չի ավարտվելու, հետեւաբար՝ պետք չէ հնչեցնել եզրափակիչ ձեւակերպումներ, հոգեբանորեն տրամադրվել, որ 2015թ. ինչ–որ բան ավարտվելու է։ Ավելին՝ 2015թ. պետք է դառնա հայ ժողովրդի ողջ ուժերը կրկին համախմբելու, վերադասավորելու, «համազգային հաշվառում» անելու կարեւոր հանգրվան։ 
«Պետք է առաջ շարժվել։ 2015թ. սահմանագիծ չէ, այլ նոր հնարավորությունների, ճանապարհների, փնտրտուքի մեկնակետն է։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը համայն հայության ուժերի ստուգատես անցկացնելու հնարավորություն է»,— ասաց Հ. Դեմոյանը։
ՀՀ նախագահի հրամանով 2011թ. ձեւավորված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն արդեն իսկ գումարել է երկու նիստ, իսկ երրորդը կգումարվի մայիսի 30—ին։ Հ. Դեմոյանն այս հանձնաժողովի քարտուղարն է։ Նրա խոսքով՝ երրորդ նիստի ընթացքում քննարկվելու են առանցքային, կարեւորագույն խնդիրներ, որոնցից գլխավորը Հայոց ցեղասպանության հարցում իրավական առճակատման գնալն է. «Կքննարկվի՝ արդյո՞ք պետք է պատրաստվի ինչ—որ փաթեթ, որով Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, հանդես կգա որպես իրավատեր եւ հավանական է նաեւ հայց կներկայացնի միջազգային ատյաններում ընդդեմ Թուրքիայի։ Սա սկզբունքային հարց է, եւ դրա շուրջ անհրաժեշտ է կայացնել կոնսենսուսային որոշում։ Ներկայումս խնդրի վերաբերյալ կան տարբեր տեսակետներ։ Կարեւորելով բոլոր տեսակետները՝ պետք է նշեմ, որ այս հարցում պետք է համայն հայությունը միասնական տեսակետ ձեւավորի։ Միայն այդպես կարող ենք համաձայնեցնել եւ ներկայացնել համահայկական պահանջ։ Այդ նպատակով անհրաժեշտ է կատարել Հայաստանի եւ սփյուռքի դերերի բաշխում»։
Պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է։ Արդեն իսկ միջազգային ակադեմիական շրջանակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. դա առաջին հերթին հայ գիտնականների եւ ուսումնասիրողների ձեռքբերումն է։ Ըստ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի՝ աշխարհում ոչ մի լուրջ գիտնական այլեւս կասկածի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը։
«Դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք, քանի որ թուրքերն ակտիվ փորձեր են կատարում այս ոլորտ սողոսկելու համար։ Մեր ձեռք բերած մակարդակը, սակայն, մենք պետք է պահպանենք։ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ակադեմիական ամուր հիմքն այժմ հնարավորություն է տալիս առաջին հերթին աշխատելու նաեւ թուրքական հանրության հետ»,–նշեց Ա. Հովհաննիսյանը։
Ակադեմիական շրջանակներ ներխուժելու, ցեղասպանության դեմ «հակափաստարկներ» գտնելու թուրք «գիտնականների» ջանքերը չեն կարող որեւիցե լուրջ արդյունք տալ, իսկ նրանց «աշխատությունները» չեն կարող մրցունակ լինել. իսկ պատճառն այն է, որ նրանք փորձում են հերքել անհերքելին, մերժել ճշմարտությունը։ Ըստ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի՝ արդյունքում նրանց աշխատանքները լուրջ կասկածի են ենթարկվում միջազգային ակադեմիական հանրության կողմից։
«Հայ եւ թուրք գիտական շրջանակները Հայոց ցեղասպանության հարցում համեմատության եզրեր չունեն։ Հայ գիտնականները հիմնվում են փաստերի վրա եւ տալիս օբյեկտիվ իրականությունը։ Հայկական գիտական դաշտը Հայոց ցեղասպանության հարցում կատարել է իր առջեւ դրված խնդիրը, ստեղծվել են արժեքավոր աշխատություններ, մենագրություններ։ Կան աշխատություններ, որոնք սպառիչ պատասխան են տալիս շատ հարցերի»,— ասաց Ռ. Մելքոնյանը։
Հետեւաբար՝ աշխատանքները պետք է կենտրոնացնել թուրք հասարակության շուրջ, քայլեր ձեռնարկել Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցում առկա տեղեկատվական «սովը» վերացնելու, արգելված թեմաների քննարկումներն ակտիվացնելու ուղղությամբ. «Պետք է նպաստել Թուրքիայում որոշակի տաբուների ճեղքման գործընթացը խորացնելուն։ Դրանք քայլեր են, որոնք կտանեն թուրքական հասարակությանն իր պատմության հետ առերեսվելուն։ Հետեւաբար՝ թիրախը պետք է լինի թուրքական հասարակությունը, որը տեղեկատվության պակաս ունի, այլ ոչ թե միջազգային ակադեմիական շրջանակները»։
Համաձայնելով իր գործընկերոջ հետ՝ թուրքագետ Արտակ Շաքարյանն առաջարկեց այդ նպատակով օգտագործել նաեւ նորագույն տեխնոլոգիաները եւ հատկապես՝ Twitter միկրոբլոգի հնարավորությունները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով տարածել ցեղասպանության մասին ճշմարտությունը թուրք հասարակության շրջանում։
«Սակայն դրա համար անհրաժեշտ է ճանաչել թուրք հասարակությանը, հասկանալ նրա ինֆորմացիայի աղբյուրները եւ աշխատել այդ աղբյուրների վրա։ Թուրքիան աշխարհում Twitter—ի ամենաակտիվ օգտագործողներից է»,— նշեց թուրքագետը։
Վերադառնալով հայ հասարակությանը՝ Ա. Շաքարյանը նկատեց, որ մենք ամբողջությամբ չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչում։ Բուն ճանաչման գործընթացը նպատակահարմար է բաժանել չորս փուլի. միջազգային ճանաչում, Թուրքիայի կողմից ճանաչում, հատուցում եւ տարածքային պահանջներ։ Այս առումով թուրքագետի կարծիքը համընկավ Հ. Դեմոյանի կարծիքի հետ. բոլոր չորս փուլերում մենք միասնական դիրքորոշում չունենք, եւ անհրաժեշտ է աշխատել նաեւ այդ դիրքորոշման ձեւավորման ուղղությամբ։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024