ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 30

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավորներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները եւ նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը եւ ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են հաջողությամբ։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ—ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակել հայ—թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ այլ խնդիրների շուրջ։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

ՀՀ պետական բյուջեի եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103 տոկոսով եւ 88.8 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի կատարման ծրագիրը։ Այս մասին ապրիլի 29—ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2013թ. առաջին եռամսյակի ՀՀ պետական բյուջեի կատարողականը։ «Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար—մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ ասաց նա։ Պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառնվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները։
Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մասնավորապես՝ արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7 տոկոսը, իսկ ծախսերը՝ 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3 տոկոսը։ Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով 22.3 տոկոսով, ծախսերի գծով՝ 20.1 տոկոսով։
Խոսելով ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասին՝ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2012թ առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024