Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 23
Բոլոր գործողությունները միտված են լինելու արտագաղթի նվազեցմանը. Նախագահական ընտրություններն անցյալում են, քաղաքական իշխանությունները նոր ձեւավորվող կառավարության հետ միասին պետք է ուշադրությունը սեւեռեն այն ծրագրերի, գաղափարների վրա, որոնք ընկած են եղել նախընտրական ծրագրի հիմքում, ասուլիսում համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Ինչ վերաբերում է նոր ձեւավորվելիք կառավարությանը, ըստ ԱԺ պատգամավորի, սպասելիքներ ունի ոչ միայն ընդդիմադիր հատվածը, նաեւ քաղաքային իշխանությունը։ «Նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է արդարացնի հանրապետության նախագահի, հանրության վստահությունը»,–ասաց Ս. Ֆարմանյանը։ «Կարծում եմ, որ կառավարության բոլոր գործողությունները պետք է միտված լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, վարչարարության նվազմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիայի կրճատմանը, նաեւ տնտեսական մենաշնորհների եւ հովանավորչության վերացմանը»,– ասաց Ֆարմանյանը եւ շեշտեց, որ այդ գործողությունները պետք է միտված լինեն արտագաղթի նվազմանը։ «Այսօր բոլորը, այդ թվում եւ ես, ունենք արտագաղթը նվազեցնելու մտահոգություն։ Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք տեսանելի եւ շոշափելի կլինեն հասարակության համար, պետք է նաեւ կադրային ճիշտ քաղաքականություն վարել»,–նշեց Ս. Ֆարմանյանը։ Սամվել Ֆար
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոտենում է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը, եւ տարեցտարի Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով իրականացված ոճիրի մասին տեղեկանում են ավելի ու ավելի շատ մարդիկ։ Հայկական հարցի միջազգային ճանաչման գործընթացն անշեղորեն գնում է դեպի իր տրամաբանական հանգրվանը, որի կարեւորագույն մասը կդառնա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Յուրաքանչյուր տարի տարբեր միջազգային կառույցներ եւ պետություններ ճանաչում են ցեղասպանությունը, թուրք հասարակության ավելի լայն հատվածներ սկսում են հետաքրքրվել այս իրողությամբ՝ կասկածի տակ դնելով պետության ստահոդ «վարկածները»։ Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ժխտողականությունը տեղի կտա ճշմարտության առաջ։ Սակայն պետք չէ սպասել, որ այդ օրը կգա 2015թ. ապրիլի 24—ին։ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ ասուլիսում նշեց, որ 2015թ. ապրիլի 24—ն ընդամենը տարելից է, այդ օրն ամեն ինչ չի ավարտվելու, հետեւաբար՝ պետք չէ հնչեցնել եզրափակիչ ձեւակերպումներ, հոգեբանորեն տրամադրվել, որ 2015թ. ինչ–որ բան ավարտվելու է։ Ավելին՝ 2015թ. պետք է դառնա հայ ժողովրդի ողջ ուժերը կրկին համախմբելու, վերադասավորելու, «համազգային հաշվառում» անելու կարեւոր հանգրվան։ «Պետք է առաջ շարժվել։ 2015թ. սահմանագիծ չէ, այլ նոր հնարավորությունների, ճանապարհների, փնտրտուքի մեկնակետն է։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը համայն հայության ուժերի ստուգատես անցկացնելու հնարավորություն է»,— ասաց Հ. Դեմոյանը։ ՀՀ նախագահի հրամանով 2011թ. ձեւավորված Հայոց ցեղասպանութ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|