ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29

Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում մեծ մասամբ կրկնվում են նախորդ տարիների ձեւակերպումները, սակայն կա երկու ոլորտ, որոնց ուղղությամբ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ նախընտրական քարոզչության օբյեկտիվ լուսաբանումը հեռարձակվող լրատվամիջոցների կողմից եւ զրպարտության ու վիրավորանքի համար դատական հայցերի քանակի նվազումը։ Այս մասին անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում տրված գնահատականներին եւ համեմատելով դրանք նախորդ տարիների զեկույցների հետ, «Panorama.am»—ի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ 2012թ. մասին զեկույցում մամուլի ազատության վերաբերյալ առանձնահատկությունները ճիշտ ակցենտավորված չեն, որպեսզի դրական եւ բացասական առումով 2012թ. տարբերությունները նախորդ տարիների համեմատ ավելի պարզ եւ ընկալելի լինեն։
«Եթե ես կազմեի զեկույցը, ավելի կհստակեցնեի այն մասը, որը վերաբերում է զրպարտության եւ վիրավորանքի համար դատական հայցերի խնդրին։ Թեեւ այդ հայցերը քիչ չէին, սակայն համեմատած 2011թ. հետդատական որոշումները ավելի մոտ էին իրավագիտական նորմերին եւ միջազգային մոտեցումներին։ Մյուս գնահատականները կարելի է ընդունել, որովհետեւ անվիճարկելի են այն բոլոր քննադատական խոսքերը, որ արված են»,–ասաց Բ. Նավասարդյանը։
Վերջինս զեկույցում առկա այդ ոչ հստակ շեշտադրումները պայմանավորեց զեկույցի կառուցվածքով եւ որեւէ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստեղծվել են արցախյան պատերազմի դժվարագույն տարիներին եւ անցել ձեւավորման ու զարգացման ոչ դյուրին ճանապարհ։ Բայց այսօր մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ սահմանապահ զորքերը կայացած ռազմական կառույց է, որը կրում է հայ զինվորականության լավագույն ավանդույթները եւ ի զորու է արդյունավետ կերպով լուծել իր առջեւ ծառացած խնդիրները։ Հայ սահմանապահը տարվա յուրաքանչյուր օր, օրվա ցանկացած ժամի լծված է հայրենիքի պաշտպանության կարեւորագույն գործին։ Եվ տարվա մեջ միայն մեկ օր մենք բոլորս հիշում ենք նրանց՝ հավաստիացնելով, որ հպարտ ենք իրենց կատարած աշխատանքով, կարեւորելով այդ աշխատանքը։
Սահմանապահի օրվա կապակցությամբ ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանում երեկ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահներ եւ նրանց ընտանիքների անդամներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ—գնդապետ Գորիկ Հակոբյանը, ողջունելով սահմանապահներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ սահմանապահի ծառայությունը կառուցվում է այն գիտակցության վրա, որ դա ավելին է, քան ուղղակի մասնագիտություն. «Ոչ մի ժողովուրդ, առավել եւս հակամարտության մեջ գտնվող, չի կարող իրեն անվտանգ զգալ, եթե նրա երկրի սահմանները պատշաճ կերպով պաշտպանված չեն։ Այս իմաստով սահմանապահ զորքերը առանձնահատուկ տեղ են գրավում մեր պետության անվտանգության համակարգում։ Սահմանապահներն իրենց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայրաքաղաքում շրջայցի ժամանակ նախագահը ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երեւանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման եւ մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին։
Տարոն Մարգարյանը նախագահին ներկայացրել է Երեւանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի եւ Բեյրութի փողոցների միջեւ ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու բարեկարգման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նա նշել է, որ զբոսայգին կբարեկարգվի եւ կվերակառուցվի որպես մանկական նպատակային պարտեզ՝ պահպանելով տասնյակ տարիներով մանկական այգու՝ քաղաքի համար ավանդական դարձած գործառույթները եւ օգտագործելով նման այգիների ժամանակակից միջազգային փորձը։ Մշակված նախագծով այգին պահպանելու է հանգստի գոտու իր հիմնական նպատակային նշանակությունը։
Ըստ նախագծի, տարածքի վերակառուցումը ենթադրում է շրջակա միջավայրի, այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն եւ ավելացում։ Տարածքը կապահովվի ոռոգման ցանցով։ Քաղաքապետի հավաստմամբ, այգու ամբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024