Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը 1,5 մլն հայերի կոտորածի վերաբերյալ շատ կոշտ է»,–լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ «1915թ. կատարվածը 20—րդ դարի աշխարհի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ ես իմ կնոջ հետ այստեղ եմ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված մարդկանց հիշատակին»,–նշել է դեսպանը։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ հայերի նկատմամբ գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չի կարող արդարացվել ոչ մի դեպքում, ինչ էլ որ հորինեն պատմաբաններն ու քաղաքական գործիչները։ «Այդ տարիներին դաժանաբար մորթվել եւ ոչնչացվել են միլիոնից ավելի, ոչ մի բանում մեղք չունեցող հայեր, իսկ հիմա փորձ է արվում ինչ—որ պատմական արդարացումներ գտնել պատերազմի կամ քաղաքականության հետ կապված։ Իմ կարծիքով՝ այդ ամենն ուղղակի պատասխանատվությունից խուսափելու փորձ է»,–ասել է նա։ Դեսպանը նշել է, որ մի օր պատմությունը վերջ կդնի Թուրքիայի համար այդ անփառունակ իրադարձություններին։ «Իմ կարծիքով, կգա ժամանակը, երբ կտրվի մարդկանց ոչնչացման՝ ցեղասպանության, իրական գնահատականը»,–ասել է նա։ Թուրքիան ժողովրդավարացման եւ համամարդկային արժեքների գնահատման ճանապարհով գնալու համար նախ պարտավոր է ընդունել գործած ոճրագործությունը։ Ինչպես հաղորդում է
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեկական վառված մոմ պատուհաններին ու ջահերով երթ Արմավիր քաղաքի հրապարակից ճանաչման եւ հատուցման պահանջատիրությամբ։ Ապրիլի 23—ի երեկոյան Արմավիրի քաղաքի երիտասարդները միասնաբար քաղաքի հրապարակից ջահերով երթ էին կազմակերպել դեպի քաղաքային զբոսայգի, եղեռնի զոհերի հուշակոթող, որտեղ էլ այրվել է թուրքական դրոշը, հետո մոմեր վառվել անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Իսկ երեկ առավոտյան Արմավիր քաղաքում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել մարզային ու քաղաքային իշխանությունները, կազմակերպությունները, քաղաքացիները։ Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ կատարեցին Արմավիրի թեմի հոգեւորականները, որից հետո Արմավիր քաղաքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւորական տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը հանրությանը ներկայացրեց ցեղասպանության 100—ամյակի տարելիցի միջոցառումներին ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2—րդ հայրապետի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի համատեղ կոչը՝ ուղղված Թուրքիայի իշխանություններին։ Զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Ս. Էջմիածնում, Մեծամորում, Արմավիրի մարզի համայնքներում։ hhpress.am
Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ծիծեռնակաբերդի բարձունքը բազմամարդ էր։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին խոնարհվելու էին եկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, քաղաքացիներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց. «Հայ ժողովուրդը պետք է աշխարհին հանգամանալից ներկայացնի, թե ինչպիսի ոճրագործություն է տեղի ունեցել 1915 թվականին»։ Նրա խոսքով՝ դա կօգնի աշխարհին հասկանալ, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ոճրագործությունը չկրկնվի։ «Պետք է դասեր քաղել պատմությունից, իսկ պաշտպանության նախարարության համար դասը հետեւյալն է՝ բարձրացնել անվտանգության երաշխիքները, բանակի մարտունակությունը»,–ասաց նա։ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միջազգային համագործակցության շրջանակներում իրականացնում են համապատասխան քարոզչություն՝ բացահայտորեն ներկայացնելու ոճրագործության էությունն ու հեղինակներին։ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ հավատում է Թուրքիայի զղջմանը։ Նա համոզված է՝ կգա օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ աշխարհում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ըստ նախարարի պաշտոնակատարի, կարեւոր առաքելություն ունի Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովը։ Իսկ մինչ այդ պահը Հ. Հակոբյանը երկակի զգացումներ է ապրում
...
Կարդալ շարունակությունը »
|
Ապրիլի 24—ը հայ ժողովրդի մշտամորմոք ցավի ու անդառնալի կորստյան օրն է։ Արդեն 98—րդ անգամ ամբողջ աշխարհում հիշատակվում է օսմանյան Թուրքիայում խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրագործված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության տարելիցը։ Ժամանակն անզոր է մեղմելու ոճրի ծանրությունը, քանի դեռ պատասխանատուն՝ Թուրքիա պետությունը, շարունակում է ուրանալ այն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակ պետություններ։ Ճանաչման բանաձեւեր են ընդունել ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներ։ Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ—ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն։ Հայաստանի բոլոր մարզերում, ԼՂՀ—ում, Ջավախքում, աշխարհի բազմաթիվ երկրների հայաշատ բնակավայրերում երեկ անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են իրականացվել։ Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98—րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման եւ ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին։ Նրան ուղեկցել են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի, ինչպես նաեւ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ առկա ակնկալիքների վերաբերյալ «Panorama.am»—ը զրուցել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ –Պարոն Սաֆրաստյան, այս պահին ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, եւ ինչպե՞ս եք գնահատում դրանց արդյունավետությունը։ –Իհարկե, մենք պետք է ուրախությամբ արձանագրենք, որ տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի պայքարը որոշակի արդյունք տվել է, քանի որ 20—ից ավելի երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Վերջին շրջանում այդ թվաքանակի շոշափելի աճ չենք արձանագրել։ Ես կարծում եմ, այստեղ մի խնդիր կա։ Շատ պետություններ սպասում են Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, սպասում են, թե ԱՄՆ նախագահը կարտաբերի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ Եթե դա տեղի ունենա, կամ ամերիկյան Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարծում եմ, մենք մեծ թվով պետությունների շարան կունենանք, որոնք եւս կճանաչեն։ Իսկ ամերիկացիների մոտեցումը հետեւյալն է՝ Թուրքիան տարածաշրջանային զարգացումներում մեծ դերակատարություն ունի, եւ այս առումով, ամերիկացիները ենթարկվում են թուրքական ճնշմանը։ –Իսկ մյուս տերությունների դիրքորոշումներում կա՞ն փոփոխություններ։ –Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ավելի խորը։ Օրինակ՝ Գերմանիայի նման կարեւոր երկիրը 2005 թվականին բանաձեւ ընդունեց։ Մի մասը կարծում է, որ այդ բանաձեւով Գերմանիան ճանաչում է ցեղասպանությո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|