ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 19

Էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման համար անհրաժեշտ է ոլորտում ունենալ մի համակարգ, որը կկարողանա արդյունավետ, տեսանելի ու դյուրին կառավարել ամբողջը։ Այդպիսի համակարգ կա. խոսքը Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման SCADA (Supervisory Control And Data Acquisition) համակարգի մասին է, որը, ինչպես բացատրում են մասնագետները, մեր երկրի էներգետիկ ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Սրա հիմնադրման սկիզբը 2010թ. եղավ, եւ նախատեսված էր մի քանի փուլով իրականացնել, ու այսօր արդեն այնքան բնականոն է գործում, որ առանց դրա այլեւս դժվար է պատկերացնել համակարգի աշխատանքը։
Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, հակիրճ ասենք ոչ մասնագիտական լեզվով. SCADA—ն երկու տասնյակից ավելի համակարգեր ներառող մի ամբողջական համակարգ է, որ ապահովում է մեր երկրի ամբողջ էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորումը։ Ու ինչպես ծրագրի շահառու «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ինժեներներն են բացատրում, ու ինչի ականատեսն եմ եղել, կարգավարական կենտրոնում մեծ տեսապատ է (մոնիտոր), որտեղ երկրի բոլոր էլհամակարգերը առանձին—առանձին ու միասին կարծես շնչում են, քանզի տեսապատի վրա երեւում է էլեկտրաէներգետիկական ամբողջ համակարգը, ու նաեւ մանրամասն տեղեկատվություն կարող ես ունենալ յուրաքանչյուր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան–Եվրամիություն առեւտրային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքումից հետո հարաբերությունները կթեւակոխեն որակական բոլորովին նոր փուլ՝ հնարավորություն տալով հայ արտադրողներին արտոնյալ պայմաններում իրենց արտադրանքը ներկայացնել Եվրամիության անդամ բոլոր երկրների շուկաներում։
Սակայն մինչ այդ Հայաստանն ու Եվրամիությունն ամփոփում են տնտեսական հարաբերությունների հերթական տարին։ Երեկ Երեւանում մեկնարկեց Հայաստան—ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի հերթական՝ 12—րդ նիստը։ Հայկական կողմից նիստի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն։
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ընդհանուր մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը, երկկողմ առեւտրին եւ ԵՄ Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին (GSP+) վերաբերող հարցեր։ Կողմերը կանդրադառնան ստանդարտացման տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության հավաստման, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 350—ից ավելի ընկերություններ են գործում։ Ոլորտում ներգրավված է մոտավորապես 7800 մասնագետ։ 2012թ. ՏՏ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար։ 1998թ. ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 տոկոս աճ։ Ոլորտն այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն եւ գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար։ Կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել եւ մնում է ՏՏ—ի զարգացումը։ Երեկ գործադիրը նիստում հաստատեց ոլորտի խթանման ծառայությունների 2013թ. ծրագիրը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ասաց, որ բնագավառում ներկայումս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու, ոլորտում արտահանման եւ ներդրումների ծավալները մեծացնելու, ձեռներեցությունը խթանելու, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն աջակցելու եւ աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որոնք ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի՝ որպես տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը։ Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր եւ համագործակցության պայմանագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցության առաջարկն ստացվել է բելառուսական կողմից

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց համաձայնություն տալ Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկին։
Ինչպես տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում ՀՀ—ի հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ստացվել է բելառուսական կողմից, համաձայն որի, բելառուսական կողմն առաջարկել է ստորագրել հիշյալ համաձայնագիրը։
«Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումն օժանդակում է երկրների տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը։ Ու հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները։ 
Եվ միաժամանակ այս համաձայնագրի ստորագրումն էլ հնարավորություն կտա համագործակցել մեր երկու երկրների տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, միջուկային եւ ճառագայթային անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության, բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման բնագավառներում, գիտության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առաջին դեպքում խաբելու, երկրորդում՝ պատասխանատվության ենթարկելու հարցն է
Կապուտաչյա հայեր դեռ ծնվում են։ Ավելին, այդ աչքերն այսօր բանակում հայոց աշխարհն են հսկում։ Սա ՌԴ հանրային պալատի անդամ, «Հանուն արդարադատության թափանցիկության» հասարակական կոմիտեի նախագահ Դենիս Դվորնիկովի պատասխանն էր իր հայրենակիցներից մեկի այն դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանությունից հետո մեր աչքերն այլեւս կապույտ չեն։ Խոսակցությունը երեկ կայացած «Հայոց ցեղասպանություն. պատմության դասերը եւ պայքար ճանաչման համար» թեմայով Երեւան– Մոսկվա տեսակամրջի շրջանակներում էր։ Տեսակամրջի ժամանակ եւս մեկ անգամ բարձրաձայնվեց, որ 1915թ. ոճրագործության թիրախում թեեւ հայերն էին, այդուհանդերձ, այն վերաբերում է բոլորին, որովհետեւ համաշխարհային պատմության մասն է կազմում։
«Հայոց ցեղասպանությունն իրականացվել է շուրջ մեկ դար առաջ, բայց դրա արձագանքները դեռ առկա են։ Այն դասերը, որոնք պետք է քաղեին, մինչեւ հիմա, ցավոք, չեն քաղել։ Մարդկության նկատմամբ հանցագործությունները մինչ օրս շարունակվում են։ Այդ պատճառով այս թեման դեռ արդիական է։ Եվ ամբողջ աշխարհը պետք է պայքարի Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար»,– ասաց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում այն հանգամանքը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որը վարել է Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ վարչապետի թեկնածու երաշխավորվել է Տիգրան Սարգսյանը։
Երեկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստի ժամանակ միաձայն որոշվեց հաստատել ՀՀ նախագահի առաջարկը՝ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի թեկնածությունը հաստատելու համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին Տիգրան Սարգսյանը անթերի կկատարի իր պարտականությունները՝ օգտագործելով իր կուտակած փորձն ու գիտելիքները։
«Եթե մենք համոզված չլինեինք, որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն է, ով ի զորու չի լինի լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, նրան չէինք առաջադրի։ Տիգրան Սարգսյանի կառավարությանը հաջողվել է երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ 7 տոկոս տնտեսական աճ գրանցել, ուստի կարծում եմ, որ նրա առաջադրումն օրինաչափ է եւ ընդունելի»,–ասաց նա։
Շարմազանովը տեղեկացրեց նաեւ, որ միաձայն որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում հաստատվել է Էդվարդ Նալբանդյանի, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Սեյրան Օհանյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024